Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1723-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված է եղել, որ առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումը, բացա­ռութ­յամբ մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների նշանակումների, իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` կախված նրա մասնագիտական պատրաստվածության աստի­ճանից և պաշտոնից: Այդ ժամանակահատվածում համապատասխան պաշտոնեական պար­տականություններ իրականացնող անձին հատուկ կոչում չի շնորհվում: Փորձաշրջանի տևողությունը նշվում է ծառայության ընդունման մասին կոմիտեի ղեկավարի հրամանում: Փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը: Կառա­վա­րության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության փոր­ձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N1723-Ն որոշմամբ «Մաքսային ծա­ռայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ սահմանված են մաքսային ծառայության փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները։

«Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.01.2020թ․ ՀՕ-18-Ն օրենքի 6-րդ հոդվածով 22.02.2020թ․-ից ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը։ Միա­ժա­մա­նակ, օրենքի 14-րդ հոդվածով սահմանվել է, որ մաքսային ծառայության պաշտոն առաջին անգամ զբաղեցնող անձը պաշտոնի նշանակվում է մինչև ինն ամիս փորձաշրջանով: Փոր­ձա­շրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառա­յութ­յան մասին» օրենքով:

Ելնելով վերոնշյալից անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառա­վա­րութ­յան 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության փոր­ձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N1723-Ն  որոշումը։

  • Քննարկվել է

    13.05.2020 - 28.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Ֆինանսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4772

Տպել