Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` նախագիծ) մշակվել է ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշումը 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-228-Ն օրենքի (այսուհետ` օրենք) պահանջներին համապատասխանեցնելու, երիտասարդ և բանիմաց մասնագետների հանրային կառավարման համակարգ ներգրավելու, գործատու-շրջանավարտ կապի ստեղծման, ինչպես նաև զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի ընթացիկ մոնիթորինգի և գնահատման արդյունքում վեր հանված խնդիրների լուծման անհրաժեշտությամբ պայմանավորված:

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

2014թ.-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկումն ապահովող իրավական ակտերը հաստատվել են ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ: Նոր օրենքին համապատասխան ներդրվել է զբաղվածության քաղաքականության նոր մոդելը` բացառապես ակտիվ բնույթ ունեցող և գործազուրկների, այդ թվում առավելապես` աշխատաշուկայում անմրցունակ անձանց կայուն զբաղվածության ապահովմանը նպատակադրված ծրագրերով: Զբաղվածության քաղաքականության նոր մոդելի ներքո գործում են պետական կարգավորման թվով 13 ակտիվ ծրագրեր: Զբաղվածության պետական քաղաքականության նոր մոդելի ներդրման շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր, որն ուղղված կլինի Հայաստանի Հանրապետության սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավմանը, վաղ փուլում աշխատանքային միգրացիայի կանխարգելմանը, գործազուրկների` իրենց մասնագիտական որակավորմանը համապատասխան պետական կամ համայնքային կառավարչական հիմնարկներում, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելուն, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու միջոցով նրանց կայուն զբաղվածության ապահովմանը:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվող փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն`

1) ազատազրկման ձևով պատիժ կրող անձանց, որոնց պատիժը կրելու ավարտին մնացել է վեց ամիս, հնարավորություն ընձեռել ընդգրկվել մասնագիտական ուսուցման ծրագրում,

2) անձի դատվածություն ունենալու, այդ թվում՝ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու հանգամանքը դիտարկել որպես աշխատաշուկայում անմրցունակ ճանաչելու պայման, որը հնարավորություն կտա անձին ընդգրկվել զբաղվածության կարգավորման մի շարք պետական ծրագրերում,

3) ծրագրերի արդյունավետության և հասցեականության բարձրացման նպատակով լուծել իրավակիրառական պրակտիկայում վեր հանված խնդիրները:

Նախագծով առաջարկվող նոր ծրագիրը նպատակ ունի գործազուրկների կողմից գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձեռքբերման միջոցով բարձրացնել պետական կամ համայնքային կառավարչական հիմնարկների, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գրավչությունը բարձրորակ և հեռանկարային կադրերի համար, դրանով իսկ մեծացնելով թափուր աշխատատեղերը որակյալ կադրերով համալրելու հնարավորությունը:

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համատեղ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է զբաղվածության քաղաքականության բարեփոխուների շարունակականության, այդ թվում` գործազուրկների համար զբաղվածության խթանման արդյունավետ նոր հնարավորությունների ապահովման նպատակով նոր ծրագրի իրականացման համար անհրաժեշտ մեխանիզմների առկայություն:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 17-Ի N 534-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Քննարկվել է

    02.06.2017 - 19.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Հանրային քննարկում

02.06.2017 10:51

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7907

Տպել