Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ԱՐՏԵՄ ԱՐԹՈՒՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՏԵՄ ԱՐԹՈՒՐԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Արտեմ Արթուրի Կարապետյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արտեմ Արթուրի Կարապետյանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 25-ի  № 935-Ա որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2019 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ Արտեմ Արթուրի Կարապետյանին   27 տարին լրանում է 2020 թվականի հոկտեմբերի 1-ին, հնարավոր չէ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։

Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Արտեմ Արթուրի Կարապետյանին ազատել  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։

Արտեմ Արթուրի Կարապետյանը  հանդիսանում  է  ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության  ազգային հավաքականի  թիմի  անդամ:

 Արտեմ Արթուրի Կարապետյանը  հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

 

 

 

  • Քննարկվել է

    07.05.2020 - 27.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5231

Տպել