Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Հասմիկ Ղուկասյան 05.05.2020 23:22:06 Նախագծերի ընդունման արդյունքում կբարելավվի նաև խնամակալության ներքո գտնվող երեխաների մասին տեղեկատվությունը և նրանց հաշվառումը։ Շնորհակալություն այս նախագծի համար։ Հուսանք, որ հաջորդ քայլով նման առաջընթաց կկատարվի նաև 14-18 տարեկան երեխաների համար։ Շնորհակալություն կարծիքի համար։ Բարեփոխումների համատեքստում կդիտարկվի նաև Ձեր կողմից նշված կարգավորման հնարավորությունը։
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 06.05.2020 01:24:45 1. Օրինագիծը խիստ անհրաժեշտ է, սակայն դրա ընդունման ժամկետը շատ հեռու է։ կարծում ենք, որ դա պետք է ընդունվի առնվազն ՀՀ պետական բյուջեի նախագիծը ՀՀ ազգային Ժողով ներկայացնելը, այսինքն՝ մինչև առնվազն 2020 թ․ օգոստոս ամիսը։ Եւ քանի որ այդ ժամկետը համընկնում է արձակուրդային սեզոնիցն, ապա նախընտրելի կլինի այդ օրինագիծն ընդունել մինչև 2020 թ․ հունիքի վերջը՝ ՀՀ ԱԺ այս նստաշրջանի վերջը։ 2․ Օրինագծով չի լուծվում դատարանով անգործունակ ճանաչված 14 տարեկանից բարձր անձանց խնամակալության նպաստի խնդիրը, ինչը հույժ կարևոր է հատկապես անժամկետ անդամալույժ 1-ին և 2-րդ խմբի հաշմանադամություն ունեցող, մաիյնակ ու անժառանգ անձանց խնամակալների համար։ Առաջարկում ենք այդ մասին նույնպես օրինագիծ մշակել և շտապ կարգով ընդունել։ Մովսես արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ 1․ Շնորհակալություն ներկայացված դիտարկման համար։ Խնամակալության նպաստը ներառված է 2021 թվականի միջնաժամկետ ծախսային ծրագրում և հնարավոր կլինի տրամադրել միայն 2021 թվականից։ 2. Կարևորելով Ձեր կողմից նշված կարգավորման անհրաժեշտությունը՝ հայտնում ենք, որ բարեփոխումների համատեքստում կդիտարկվի նաև տվյալ կարգավորման հնարավորությունը։