Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ

Նախագծով առաջարկվում է գրավոր ընթացակարգ ներդնել վարչական դատավարությունում։ Մասնավորապես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1-ին հոդվածի 7-րդ մասով,123-123.4, 123.5 (բացառությամբ ութերորդ, իններորդ, տասնչորսերորդ և տասնհինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների), 123.6, 123.7, 124, 124-124.4, 124.6, 124.7, 125, 126, 128, 129.2, 129.3, 131, 132, 134, 135.1, 135.2 և 140-րդ հոդվածներով սահմանված գործերով, որոնք հայտնաբերվել են տեսանկարահանող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով կամ ճանապարհային ոստիկանության ծառայողի կողմից՝ տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով, վարչական դատարանը գործի քննությունն իրականացնելու է գրավոր ընթացակարգով: Խոսքը վերաբերում է հիմնականում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներին: Վերը նշված գործերի շարքում ներառված են նաև այսպես կոչված՝ կարմիր գծերի հետ կապված խախտումները: Այս գործերի քննությունը դատարանը սկզբունքորեն իրականացնելու է գրավոր ընթացակարգով։

Միաժամանակ Վարչական դատարանը գրավոր դատաքննություն կարող է կիրառել նաև այլ գործերով, եթե գտնում է, որ  գործն ըստ էության քննելու և լուծելու համար ներկայացվել են բավարար ապացույցներ և բացակայում է դատավարության մասնակիցների առարկությունը։

  • Քննարկվել է

    05.05.2020 - 21.05.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7064

Տպել

Առաջարկներ`

«Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ

21.05.2020

1. ՀՀ սահմանադրությունը հստակ սահմանում է ՀՀ քաղաքացիների սահմանադրորեն երաշխավորված անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքը: 2. Սույն նախագծի ընդունմամբ, հաշվի չի առնվում մրցակցության սկզբունքը, բացի այդ, դատարանն հենց ինքը պետք է հարգի մրցակցային սկզբունքը, քանի որ սկզբունքն անհրաժեշտ է դատավարական պրակտիկայում վարչական ակտերի բողոքարկման օբյեկտիվության պահպանման, փաստական ողջ հանգամանքների բացահայտման համար։ 3. Դատավարության ընթացքում, կողմերին պետք է հնարավորություն տրվի ներկայացնելու իրենց հայցի հաջողության համար անհրաժեշտ ցանկացած ապացույց։ 4. Հետևապես, գործի էության վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերը, գրավոր ընթացակարգի կիրառման դեպքում, չեն ապահովում փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը, ինչն էլ կբացահայտի գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: 5. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ գլուխը նախատեսում է գրավոր դատաքննության ինստիտուտ՝ դրա կիրառման պարտադիր նախապայման սահմանելով դատավարության մասնակիցների համաձայնությունը։ 6. Վարչական դատավարությունում գրավոր ընթացակարգի նախատեսումը նպատակ ունի ապահովել գործերի արագ և արդյունավետ քննությունը՝ միաժամանակ դատարանին և դատավարության մասնակիցներին հնարավորություն տալով տնտեսելու ժամանակը։ 7. Հայտնի է, որ Վարչական մարմինը վարչական վարույթի ընթացքում պարտավոր է վարույթի մասնակիցներին և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն տալ արտահայտվելու, կազմակերպելով լսումներ վարչական վարույթում քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ: 8. ՀՀ ճանապարհային ոստիկանության բողոքարկման լսումների հանձնաժողովը ոչ միշտ, սակայն ակտի հասցեատիրոջը ընձեռում է հնարավորություն արտահայտելու դիրքորոշում, կայացված վարչական վարույթի շրջանակներում, սակայն անգամ այդ դեպքում, չեն ապահովում վարույթի արդար քննությունը, ուստի վարչական ակտի հասցեատերերը ստիպված են լինում դիմելու վարչական դատարան։ 9. Օրինակ՝ տեսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ գործերով չի իրականացվում լսումներ, ավելին վերադաս բողոքի քննությունը գործնականում չի իրականացվում լսումներով և եթե դատարանում էլ չիրականացվի լսումներ, ապա կստացվի, որ անձին երբեք չեն լսի: 10. Արդար դատաքննություն հասկացությունը ներառում է անձին լսելու, արտահայտվելու իրավունքը։ 11. Դատարանը, դա կարող է իրագործել մրցակցային սկզբունքի կիրառման մեթոդով, այսինքն հնարավորություն ընձեռելով մասնակիցներին երևան բերելու այն բոլոր հանգամանքները, որոնք ի հայտ են եկել գործի քննության ժամանակ։ 12. Ավելին, որոշակի տուգանքներ այնքան բարձր են, որ կարող են համարվել քրեական մեղադրանք և պատասխանատվություն, օրինակ՝ քրեական օրենսգրքի դրույթների համաձայն, եթե տուգանքը սկսում է 50 հազար դրամից, հետևաբար հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձը և կենսապահովման նվազագույն զամբյուղը, ապա օրինակ 50 հազար և ավելի տուգանքները լիովին համապատսխանում են քրեական մեղադրանք հասկացությանը և այդպիսի գործերով առանց լսումների դատական ակտ կայացնելը չի համապատսխանում սահմանադրության և ՄԻԵԿ 6-րդ հոդվածներով նախանշված երաշխիքներին։ 13. Ուստի հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք չընդունել սույն նախագիծը։ «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ-ի փորձագետ Գևորգ Մուղումյան

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.05.2020

Առաջարկում ենք նաև "Պետական տուրքերի մասին" ՀՀ օրենքից հանել այն դրույթը, ըստ որի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերով դատաքննության համար ՀՀ քաղաքացիները չեն ազատվում պետական տուրք վճարելուց և պետք է վճարեն օրենքով սահմանված տուրքը։ Շատ հաճախ այդ տուրքի գումարը ավելի բարձր է, քան իրավախախտման համար սահմանված տուգանքը։ Ավելին, հայցադիմումի պահանջը բավարարելու դեպքում ՀՀ քաղաքացիները ընկնելու են երկարաժամկետ բյուրոկրատական քաշքշուկների մեջ՝ իրենց վճարած տուրքը հետ ստանալու համար։ Այս փաստերը ապացուցող գործընթացի մեջ են եղել մեր կազմակերպության շահառուները։ Մովսես արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

06.05.2020

1. Դեմ ենք այս օրինագծին, քանի որ դրանով ոտնահարվում է ՀՀ քաղաքացիների ՀՀ ահմանադրությամբ երաշխավարոված արդարադատության իրավունքը։ Այս օրինագիծը ընդունելու դեպքում ՀՀ քաղաքացիները կզրկվեն ապացույցներ ներկայացնելու և դրանց արդար քննարկում իրականացնելու իրավունքից։ Դա են վկայում ՀՀ ճանապարհային ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի անհիմն վարչական վարույթները, ինչի պատճառով էլ ՀՀ քաղաքացիները ստիպված են լինում դիմել վարչական դատարան։ 2․ Փոխանակ այս օրինագիծը դրվեր շրջանառության մեջ պետք է համապատասխան փոփոխություններ կատրվեին ՎԻՎՕ-ում և խստացնել պահանջը վարչական մարմինների նկատմամբ։ 3․ Խիստ տարակուսելի է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դնում օրինագիծ, որի մեջ նշվում է այնպիսի բառակապակցություն, ինչը ՀՀ օրենսդրության որևէ մեկ ակտում ամրագրված չէ, այն է՝ "այսպես կոչված՝ կարմիր գծերի" հետ կապված խախտումները: Աբսուրդ։ Այդ այսպես կոչված՝ "կարմիր գծերը" իրականում վճարովի ավտակայանտեղիներն են և ըստ էության ապօրինի են և հակասում են ՀՀ Սահմանադրության 2 հոդվածների, ՀՀ օրենսդրության 13 իրավական ակտերի պահանջներին։ 4․ Պահանջում ենք օրինագիծը հանել շրջանառությունից և իրականացնել բարձրացված հարցի հանրային լսումներ ՀՀ ազգային ժողովում։ Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

Տեսնել ավելին