Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Համատիրությունների զարգացման ասոցիացիա 06.05.2020 11:53:40 Սակագների հաշվարկման մեթոդիկան վաղուց պետք է փոխվեր: Սակայն, հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում այդպիսի կարևորագույն փոփոխություններ առաջարկելուց առաջ անհրաժեշտ էր հանրային լայն քննարկումներ, որպիսիք չեն եղել: Կազմակերպել հանրային քննարկումներ, ոլորտի շահագրգիռ կառույցների և նշանավոր տնտեսագետների մասնակցությամբ: Միայն նման ընթացակարգ իրականացնելու պայմաններում հնարավոր է մշակել սակագների հաշվարկման արդյունավետ մեթոդիկա: Արամ Գրիգորյան ՀՊՄ գործադիր տնօրեն «Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծը շահագրգիռ բոլոր անձանց քննարկմանը ներկայացնելու նպատակով և հաշվի առնելով նաև ՀՀ օրենսդրության պահանջները, տեղադրվել է դրա համար նախատեսված՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (www.e-draft.am), ինչպես նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում (www.psrc.am): Որոշման նախագիծն ուղարկվել է նաև գազամատակարարման ոլորտի ընկերություններին և շահագրգիռ պետական կառույցներին (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին)՝ վերջիններիս կարծիքները և դիրքորոշումները ստանալու նպատակով։ Այսպիսով, ներկա փուլում իրականացվում են որոշման նախագծի հանրային քննարկումները, որոնց արդյունքներով ստացված կարծիքներն ու դիրքորոշումներն ամփոփելուց հետո, ըստ անհրաժեշտության, դրանք կներառվեն նախագծի լրամշակված տարբերակում կամ կտրվեն համապատասխան պարզաբանումներ։ Միևնույն ժամանակ, մինչև որոշման նախագիծը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացնելը՝ կկազմակերպվի քննարկում սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ (քննարկման ձևաչափը կորոշվի՝ ելնելով COVID-19 համավարակի իրավիճակից)։
2 Համատիրությունների զարգացման ասոցիացիա 06.05.2020 11:54:01 Սակագների հաշվարկման մեթոդիկան վաղուց պետք է փոխվեր: Սակայն, հանրային ծառայությունների կարգավորման ոլորտում այդպիսի կարևորագույն փոփոխություններ առաջարկելուց առաջ անհրաժեշտ էր հանրային լայն քննարկումներ, որպիսիք չեն եղել: Կազմակերպել հանրային քննարկումներ, ոլորտի շահագրգիռ կառույցների և նշանավոր տնտեսագետների մասնակցությամբ: Միայն նման ընթացակարգ իրականացնելու պայմաններում հնարավոր է մշակել սակագների հաշվարկման արդյունավետ մեթոդիկա: Արամ Գրիգորյան ՀՊՄ գործադիր տնօրեն «Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծը շահագրգիռ բոլոր անձանց քննարկմանը ներկայացնելու նպատակով և հաշվի առնելով նաև ՀՀ օրենսդրության պահանջները, տեղադրվել է դրա համար նախատեսված՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (www.e-draft.am), ինչպես նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում (www.psrc.am): Որոշման նախագիծն ուղարկվել է նաև գազամատակարարման ոլորտի ընկերություններին և շահագրգիռ պետական կառույցներին (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին)՝ վերջիններիս կարծիքները և դիրքորոշումները ստանալու նպատակով։ Այսպիսով, ներկա փուլում իրականացվում են որոշման նախագծի հանրային քննարկումները, որոնց արդյունքներով ստացված կարծիքներն ու դիրքորոշումներն ամփոփելուց հետո, ըստ անհրաժեշտության, դրանք կներառվեն նախագծի լրամշակված տարբերակում կամ կտրվեն համապատասխան պարզաբանումներ։ Միևնույն ժամանակ, մինչև որոշման նախագիծը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացնելը՝ կկազմակերպվի քննարկում սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ (քննարկման ձևաչափը կորոշվի՝ ելնելով COVID-19 համավարակի իրավիճակից)։
3 ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ 20.05.2020 16:54:39 «Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» որոշման նախագծի տվյալ խմբագրությունը անընդունելի է, մասնավորապես ՝ Հոդված 28. Գազամատակարարման համակարգի սակագների հաշվարկում ներառվող Թույլատրելի կորուստների մեծությունը ներկրվող բնական գազի ծավալի նկատմամբ՝ 1) Առաջին հնգամյա ժամանակահատվածի համար կընդունվի 5.07 տոկոս, այդ թվում՝ Փոխադրման ցանցի մասով՝ 3.54 տոկոս և Բաշխման ցանցի մասով՝ 1.53 տոկոս...., որն հետագայում չարաշահումների է բերելու: Կորուստները պետք է կրճատվեն Ընկերության աշխատանքների արդյունավետության բարձրացման հաշվին, այլ ոչ թե նման իրավակարգավորումներով: Երկրոդ՝ տեղի չեն ունեցել քննարկումներ շահագրգիռ փորձագետների ու սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններրի հետ, որոնք հնարավորություն կտային էլ ավելի հիմնավորված ճշտումներ և առաջարկներ ներկայացնել: 1․ Կորուստների մեծության սահմանման հետ կապված հնարավոր չարաշահումների և արդյունավետության մասով հայտնում ենք, որ ՀՀ գազամատակարարման համակարգում առաջարկվում է ներդնել խթանիչ երկարաժամկետ սակագնային մեխանիզմ, ինչպիսին ներկայումս լայնորեն կիրառվում է միջազգային պրակտիկայում։ Խթանիչ կարգավորման գործիքակազմի (incentive-based mechanisms) նպատակը հենց ավելի բարձր արդյունավետության մակարդակ ապահովելն է։ Ընկերությունների ծախսերի և այլ ցուցանիշների (այդ թվում՝ կորուստների) մակարդակի որոշակի պայմաններով ֆիքսումը կարգավորման ավելի երկար ցիկլի համար նպատակ ունի այդ միջոցով կարգավորման ընտրված ցիկլի ավարտին հասնելու ծախսերի մակարդակի ավելի օպտիմալ ցուցանիշների։ Այդպիսի ցուցանիշներ են հանդիսանում ընթացիկ ծախսերի մակարդակը, կանխատեսվող ներդրումները, կորուստները, հավաքագրումների մակարդակը և այլն։ Իսկ ընկերությունների՝ նման օպտիմալացում կատարելու խթանը կարգավորման ընտրված ցիկլի ընթացքում լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորությունն է, եթե վերջինս հաջողում է այդ թիրախներին հասնել ավելի կարճ ժամանակահատվածում։ Ծախսերի և կորուստների կրճատման խրախուսման մեխանիզմի կիրառումը ՀՀ էլեկտրաէներգետիկական ոլորտում առաջարկվել է դեռևս 2015 թվականին համաշխարհային ճանաչում ունեցող «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» միջազգային խորհրդատվական ընկերության կողմից «Պետության կարիքների համար էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման» պայմանագրի շրջանակում ներկայացված հաշվետվությամբ (http://psrc.am/news/topic/1326)։ Հաշվի առնելով «ԴԵԼՈՅԹ ԸՆԴ ՏՈՒՇ» ընկերության առաջարկները և միջազգային պրակտիկայում կիրառվող վերը նշված հիմնարար մոտեցումները՝ 2016 թվականից սկսած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նկատմամբ կիրառվում է նշված խթանիչ սակագնային քաղաքականությունը, որն արդեն իսկ ապահովել է զգալի արդյունքներ։ Գազամատակարարման համակարգում խթանիչ սակագնային քաղաքականության կիրառումը նախատեսում է գազամատակարարման համակարգի ընկերությունների համար 2020 թվականից սկսած ամրագրել 10-ամյա ժամանակահատված, որը բաժանված է 2 հնգամյա ժամանակահատվածների, որոնց ավարտին կունենանք առնվազն հետևյալ թիրախային արդյունքները. 1-ին հնգամյա ժամանակահատվածի ավարտին՝ ա) նորոգման և նյութական ծախսերի կրճատում 10 %-ով, բ) սակագնի հաշվարկներում ներառված աշխատողների թվաքանակի կրճատում 300-ով, գ) շահագործման և պահպանման այլ ծախսերի կրճատում 10%-ով, դ) կորուստների կրճատում` 1,17 տոկոսային կետով, 2-րդ հնգամյա ժամանակահատվածի ավարտին՝ ա) նորոգման և նյութական ծախսերի կրճատում ևս 10%-ով, բ) սակագնի հաշվարկներում ներառված աշխատողների թվաքանակի կրճատում ևս 200-ով, գ) շահագործման և պահպանման այլ ծախսերի կրճատում ևս 10%-ով, դ) կորուստների կրճատում ևս 0,9 տոկոսային կետով։ Միաժամանակ, 2020-2030 թվականների ընթացքում նախատեսվում են գազամատակարարման համակարգում իրականացնել մինչև 195 միլիարդ դրամ ներդրումներ (չհաշված ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումները, այդ թվում՝ գազի ստորգետնյա պահեստ-կայանի հետ կապված ներդրումները)։ 2․ Շահագրգիռ փորձագետների ու սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններրի հետ քննարկումների մասով տեղեկացնում ենք, որ «Գազամատակարարման համակարգում կարգավորվող սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծը շահագրգիռ բոլոր անձանց քննարկմանը ներկայացնելու նպատակով և հաշվի առնելով նաև ՀՀ օրենսդրության պահանջները, տեղադրվել է դրա համար նախատեսված՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (www.e-draft.am), ինչպես նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայքում (www.psrc.am): Որոշման նախագիծն ուղարկվել է նաև գազամատակարարման ոլորտի ընկերություններին և շահագրգիռ պետական կառույցներին (ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին)՝ վերջիններիս կարծիքները և դիրքորոշումները ստանալու նպատակով։ Այսպիսով, ներկա փուլում են իրականացվում որոշման նախագծի հանրային քննարկումները, որոնց արդյունքներով ստացված կարծիքներն ու դիրքորոշումներն ամփոփելուց հետո, ըստ անհրաժեշտության, դրանք կներառվեն նախագծի լրամշակված տարբերակում կամ կտրվեն համապատասխան պարզաբանումներ։ Միևնույն ժամանակ, մինչև որոշման նախագիծը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի քննարկմանը ներկայացնելը՝ կկազմակերպվի քննարկում սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ (քննարկման ձևաչափը կորոշվի՝ ելնելով COVID-19 համավարակի իրավիճակից)։