Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ արտոնության կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու, օտարերկրյա ֆիզիկական անձին՝ մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթ տրամադրելու կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

«Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ արտոնության կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու, օտարերկրյա ֆիզիկական անձին՝ մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթ տրամադրելու կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 3-ի N 1461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունմամբ: Մասնավորապես, «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքը լրացվել է նոր 249.1 հոդվածով, որի 6-րդ մասում ամրագրվել է, որ որպես Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության տեղափոխված անձ ճանաչված օտարերկրյա ֆիզիկական անձանց կամ Հայաստանի Հանրապետության տարածքում փախստականի, հարկադիր տեղահանվածի կարգավիճակ ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց նկատմամբ արտոնության կիրառման, Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու հանգամանքը և ժամանակահատվածը ստուգելու, օտարերկրյա ֆիզիկական անձին՝ մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետություն տեղափոխված անձ ճանաչող փաստաթուղթ տրամադրելու կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ապահովել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 249.1 հոդվածով նախատեսված իրավակարգավորումների ամբողջական իրականացումը:

  • Քննարկվել է

    29.04.2020 - 14.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Անվտանգություն, Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4528

Տպել