Հիշել նախագիծը

Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ 28.04.2020 13:39:39 " 7. բնակելի տների կառուցմամբ` այլընտրանքների բացակայության դեպքում 9. արդյունաբերական, էներգետիկ օբյեկտների կամ հասարակական նշանակության շինությունների կառուցման նպատակով՝ այլ հողատեսքերի, արոտավայրերի և խոտհարքների 4-րդ և 5-րդ կարգի հողամասերի տրամադրմամբ՝ այդ օբյեկտների տեղադրման այլընտրանքների բացակայության դեպքում" ... Այս երկու հոդվածների ձևակերպումները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, քանի որ "այլընտրանքների բացակայության դեպքում " ձևակերպումը լղոզված է ու հստակ չէ: Մեր իրականության մեջ անպայման շրջանցելու հնարավորություն են ստեղծում կառուցապատողների համար: Նախագծի 7-րդ կետը արդեն իսկ ներկայացվել է հետևյալ բովանդակությամբ՝ «բնակելի տների, բնակելի շենքերի կառուցմամբ` բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում այդ նպատակների համար առանձնացված հողատեսքերի բացակայության դեպքում», իսկ 9-րդ կետը՝ «արդյունաբերական, էներգետիկ օբյեկտների կամ հասարակական նշանակության շինությունների կառուցման նպատակով՝ այլ հողատեսքերի, արոտավայրերի և խոտհարքների 4-րդ և 5-րդ կարգի հողամասերի տրամադրմամբ»:
2 Թաթուլ Ստեփանյան 30.04.2020 13:58:18 Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը ներկայումս իրականացվում է ՀՀ Վարչապետի 13.08.2001թ. N599 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության պարագայում միայն, որից ենթադրելի է, որ գոյություն ունի Մարմին, ով զբաղվում է յուրաքանչյուր առաջարկի քննարկմամբ և օժտված է որոշում կայացնելու իրավասությամբ։ Եթե, նույն Մարմինն է օժտված լինելու նույն լիազորություններով, որն է այս նախագծի անհրաժեշտությունը։ Ներկայումս հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն իրականացվում է նաև ՀՀ վարչապետի 22.12.2009թ. N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության պարագայում: Սակայն որևէ իրավական ակտով սահմանված չէ, թե որ դեպքում կարելի է գյուղատնտեսական նշանակության հողը փոխադրել այլ նպատակային նշանակության, որ դեպքում՝ ոչ: Ուստի Նախագածի ընդունումը պայմանավորված է գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության անհիմն փոխադրման դեպքերը բացառելու համար իրավական հենքի ստեղծման անհրաժեշտությամբ:
3 Արմեն Վարդանյան 02.05.2020 16:11:01 Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գյուղատնտեսական հողատեսքերը ենթակա են հատուկ պահպանության: Այդ հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի թույլատրվում է բացառիկ դեպքերում` սույն օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով: Նույն օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված է հողերի նպատակային նշանակությունը, հողատեսքերը, գործառնական նշանակությունը, որի դրույթներով ՀՀ կառավարությանը գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու իրավասություն վերապահված չէ: Բացի այդ, 7-րդ հոդվածի 8-9-րդ մասերը ըստ էության լուծում են 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը և օրենքի մակարդակով կարգավորում են հողերի նպատակային նշանակության փոփոխման հարցերը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, հետևաբար կառավարությունը նման նախագծով առաջարկվող որոշում ընդունել չի կարող, խնդրի լուծումը պետք է տրվի նախևառաջ օրենքի մակարդակում՝ եղած կարգավորումների վերանայման և կառավարությանը հստակ և համապատասխան լիազորություն տալու միջոցով, որով պետք է հստակ հիմնավորված և հստակ սահմանվեն փոխադրման հիմքերը, դեպքերը և կարգը՝ իրավական որոշակիության սկզբունքից և չարաշահումների, կոռուպցիոն դրսևորումների կանխման անհրաժեշտությունից ելնելով: ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանվում է` «Գյուղատնտեսական հողատեսքերը ենթակա են հատուկ պահպանության: Այդ հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի թույլատրվում է բացառիկ դեպքերում` սույն օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով:», սակայն 7-րդ հոդվածի դրույթները չեն սահմանում այդ բացառիկ դեպքերը կամ այն չափորոշիչները, որոնց առկայության պարագայում՝ բացառիկ դեպքերում կարելի է թույլատրել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակության փոփոխությունը: Ներկայումս գործող Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 1-ին կետով սահմանվում է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի նպատակային նշանակության փոփոխման արդյունքում կադաստրային արժեքների վճարման կարգը, իսկ նույն հոդվածի 3-րդ մասով՝ հողամասերի նպատակային նշանակության փոփոխության պարզեցված ընթացակարգը, հետևաբար նշված դրույթները չեն լուծում են 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը և օրենքի մակարդակով չեն սահմանվում հողերի նպատակային նշանակության փոփոխման բացառիկ դեպքերը: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հողային օրենսգրքում կատարվող փոփոխությամբ, որով առաջարկվել է Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «՝ սույն օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով։» բառերը փոխարինել «, որոնք սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ։» բառերով, որի նախագիծը ևս տեղադրվել է www.e-draft.am կայքում՝ հանրային քննարկման: