Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 ՈՐՈՇՈՒՄ

 ________________  2020 թվականի №____Ն

ք. Երևան

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնները հաստատելու մասին» №358Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոններում (այսուհետ` Կանոններ), կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
  • Կանոնների 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ինքնավար էներգաարտադրող-սեփական կարիքների բավարարման համար էլեկտրական էներգիա արտադրող իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որի տեղակայանքների  դրվածքային հզորությունը չի գերազանցում էլեկտրական էներգիայի իր սպառիչների տեղակայված ընդհանուր հզորությունը, բայց ոչ ավելի, քան 150 կՎտ-ը, իսկ արևային էներգիայի կիրառմամբ արտադրողների դեպքում մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը՝ մինչև 500 կՎտ-ը:».

  • Կանոնների 58-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

«5) առկա չէ վերստուգիչ դարձափոխիչային (ռեվերսային) հաշվառքի սարք, առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի ստուգաչափման արդյունքում հնարավոր չի եղել արտածել էլեկտրոնային հաշվիչի հիշողության տվյալները, միևնույն ժամանակ Չափագիտական մարմնի փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել է փորձաքննության ենթակա չլինելու հանգամանքը կամ հնարավոր չի եղել որոշել առևտրային հաշվառքի սարքի աշխատանքի սխալանքի տոկոսը, ապա վերահաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով.

 

Վէքդ=  ՆՄօծ1 ԱՏօր1   – ՀԱդ,

որտեղ`

Վէքդ -ն ինքնավար էներգաարտադրողի առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածի համար վերահաշվարկված էլեկտրաէներգիայի (փոխհոսքերի) քանակն է (կՎտժ), որը հաշվարկվում է ցերեկային և գիշերային փոխհոսքերի համար առանձին և հաշվի է առնվում  հատուցման (վճարման) ենթակա էլեկտրական էներգիայի վերաբերյալ ակտում:

ՆՄօծ1-մատակարարի և ինքնավար էներգաարտադրողի նախորդ տարվա նույն  ամսվա արդյունքներով էլեկտրական էներգիայի փոխհոսքի տարբերության միջին օրական  է՝  դրական նշանով,  եթե ինքնավար էներգաարտադրողի սպառումը գերազանցում է մատակարարին առաքված էլեկտրէներգիայի քանակը և բացասական նշանով, եթե մատակարարին առաքված էլեկտրէներգիաի քանակը գերազանցում է Ինքնավար էներգաարտադրողի կոմից  սպառված էլեկտրաէներգիայի քանակին:

ԱՏօր1-ը առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի վերջին ցուցմունքի գրանցման օրվանից մինչև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցման օրն ընկած ժամանակահատվածն է` արտահայտված օրերով, որը 33 օրը գերազանցելու դեպքում ընդունվում է հավասար 33-ի:  

ՀԱդ հաշվառքի սարքի խախտման ժամանակահատվածում դարձափոխիչային առևտրային հաշվիչի (ցերեկային, գիշերային) ցուցմունքներով գրանցված էլեկտրական էներգիայի  փոխհոսքերի տարբերությանն է, իսկ ենթասպառողների առկայության դեպքում՝ հաշվառված էլէկտրաէներգիայի քանակի՝ սպառողին վերագրված մասն է։

Եթե նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում ինքնավար էներգաարտադրողը սպառում կամ առաքում չի ունեցել, ապա էլեկտրական էներգիայի փոխհոսքերի միջին օրական տարբերությունը  ընդունվում է հավասար առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին սպառում կամ առաքում ունեցած ամսվա միջին օրական ծախսին:»:

  • Կանոնների 4-րդ կետի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նման դեպքերում մատակարարը պարտավոր է վերահաշվարկին վերաբերող ողջ տեղեկատվությունը գրավոր ներկայացնել սպառողին՝ առևտրային հաշվառքի սարքի վերականգնմանը հաջորդող առաջին ծախս ունեցած ամսվա ավարտից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:»:

  • Կանոնները լրացնել հետևյալ բովանդակությամբ 59.7-րդ կետով.

«59.7 Ինքնավար էներգաարտադրողի առևտրային դարձափոխիչային հաշվառքի սարքի խախտման դեպքում, երբ խախտումը պայմանավորված է լարման կամ հոսանքի չափիչ տրանսֆորմատորների խափանմամբ, վերահաշվարկն իրականացվում է սույն Կանոնների 58-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ՝                                                                           Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

           ք. Երևան

      ______________ 2020թ.

 

  • Քննարկվել է

    20.04.2020 - 06.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1905

Տպել

Առաջարկներ`

Vardan Vardanyan

23.04.2020

Ինքնավար էներգաարտադրող հանդիսացող սպառողների և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի միջև իրականացվող էլեկտրական էներգիայի փոխհոսքերի գործընթացի շրջանակում առևտրային հաշվառքի սարքի, մասնավորապես՝ դարձափոխիչային (ռեվերսային) բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչի լարման և հոսանքի տրանսֆորմատորների խախտման դեպքում մատակարարի կողմից էլեկտրական էներգիայի քանակի և արժեքի վերահաշվարկումը, ինչպես նաև առևտրային հաշվառքի սարքի ապահավաքակցումից հետո վերահաշվարկի անհրաժեշտության դեպքում վերահաշվարկին առնչվող ողջ տեղեկատվությունը սպառողին գրավոր ներկայացնելու գործընթացը բարելավելու մեխանիզմը իմ կարծիքով, արդյունավետ է և պարտադիր, գրավոր բնույթը հատկապես, եթե հաշվի առնենք, որ ներկայումս վերոնշյալ սարքավորումները օգտագործողների մեծ մասը չունի համսպատասխան գիտելիքներ, ձեռնհասություն և այդ մեխանիզմի մեջ կարծում եմ, որ արժե ներառել հատկապես անվտանգությանը և բարեխղճությանը վերաբերող դրույթներ, ինչպես նաև մատակարարների համար որոշակի դասընթացներին մասնակցելու պարտադիրության վերաբերյալ նշում։

Տեսնել ավելին