Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N927-Ն որոշուման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Սևան» ազգային պարկի արգելավայրային և արգելոցային գոտիների օգտագործման ձևերը գրեթե չեն տարբերվում միմյանցից և երկու գոտիների համար էլ սահմանված է պահպանության գրեթե նույն ռեժիմը, ինչը թույլ չի տալիս արդյունավետ օգտագործել արգելավայրային գոտիները։ Իրավական ակտի ընդունումը թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել «Սևան» ազգային պարկի արգելավայրային գոտիները ճանաչողական զբոսաշրջության, գիտակրթական և բնապահպանական  միջոցառումների և հանգստի կազմակերպման նպատակով, բացառելով արգելավայրային գոտիների ստեղծման նպատակներին հակասող և պահպանության ռեժիմը խախտող գործունեությունը։

 

 

         2.Կարգավորման բնույթը

 

           «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ոլորտը կանոնակարգող իրավական ակտում՝ «Սևան» ազգային պարկի  արգելավայրային գոտիները ճանաչողական զբոսաշրջության, բնապահպանական,  գիտակրթական և հանգստի նպատակներով ավելի արդյունավետ օգտագործման և պահպանության իրականացման համար։

 

        

         3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

 

4.Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 927-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ապահովելու բնապահպանական խնդիրների լուծման, «Սևան» ազգային պարկի արգելավայրային գոտիների պահպանության և արդյունավետ օգտագործման լիարժեք իրավական հիմքերը:

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    16.04.2020 - 02.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5332

Տպել

Առաջարկներ`

Vardan Vardanyan

23.04.2020

Իմ կարծիքով բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված, «Սևան» ազգային պարկի արգելավայրային գոտիների պահպանության և արդյունավետ օգտագործման լիարժեք իրավական հիմքերը անպայմանորեն պետք է փոփոխեն վարձակալության պայմանագրերի առավելագույն ժամկետը, ափամերձ տարածքների սանատարահիգենիկ նորմաները, ափի տեղադրությունը, բուսական և կենդանական աշխարհը ֆիքսեն միավոր ժսմանակում։

Տեսնել ավելին