Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 1400-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 1400-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 1400-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության օրենսդրության ընթացիկ փոփոխություններով:
Գործող որոշման հավելվածի 1-ին կետում ոտիկանությունը նշված է որպես Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մարմին: Ներկայումս՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանությունը հանդիսանում է վարաչպետին ենթակա մարմին:
Որոշմամբ սահմանված է, որ ոստիկանության ծառայողը՝ բացառությամբ ոստիկանության պետի կամ ոստիկանության պետի տեղակալի, ամենամյա արձակուրդից հետ է կանչվում միայն բացառիկ դեպքերում՝ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով: Միաժամանակ ոստիկանության պետը կամ ոստիկանության պետի տեղակալը ամենամյա արձակուրդից հետ են կանչվում Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: Սակայն հարկ է նշել, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 17-րդ կետի համաձայն՝ վարչապետին ենթակա պետական մարմնի ղեկավարի տեղակալին, արձակուրդ տրամադրում և խրախուսանքի միջոցներ կիրառում է անմիջական ղեկավարը, ուստի անհրաժեշտ է որոշումը համապատասխանեցնել օրենքի պահանջին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով փոփոխություններ են կատարվում ՀՀ կառավարության 2010 նոյեմբերի 4-ի «Ոստիկանության ծառայողի ցանկությամբ տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարելու կարգը սահմանելու մասին» թիվ 1400-Ն որոշման հավելվածի կարգում:
Սահմանվում է, որ ոստիկանության պետի տեղակալին ամենամյա արձակուրդից հետ է կանչում ոստիկանության պետը, միաժամանակ հաստակեցվում է ոստիկանության անվանումը՝ համապատասխանեցնելով օրենքին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը պայմանավորված է բնագավառում առկա իրավական և տեխնիկական խնդիրներին լուծում տալու անհրաժեշտությամբ:
ՀՀ ոստիկանություն
-
Քննարկվել է
13.04.2020 - 28.04.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն, Սոցիալական ապահովություն, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 6688
Տպել