Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվող բժշկական հավատարմագրման պահանջագրի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բժշկական հավատարմագրման պահանջագրի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման վերաբերյալ

 

  1. Անհրաժեշտությունը

 

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀO-278-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի դեկտեմբերի 9-ի ՀO-278-Ն օրենքի 9-րդ հոդվածով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 28-րդ հոդվածը լրացվել է նոր 1.3-1.8-րդ մասերով՝ սահմանելով վարորդական իրավունքի վկայական ստանալու համար (այդ թվում՝ վարորդական վկայականը փոխանակելու կամ վարորդական վկայականի կրկնօրինակ ստանալու համար) դիմած անձանց բժշկական հավատարմագրում անցնելու դեպքերը:

Օրենքի 28-րդ հոդվածի 1.5-րդ մասի իրավակարգավորումներով խնդիր է առաջացել ունենալ ՀՀ կառավարության կողմից հաստատված փաստաթուղթ, որը իրավասու մարմնի կողմից կտրամադրվի վարորդական իրավունքի վկայական ստանալու համար դիմած թեկնածուին բժշկական հաստատություններում վերջինիս առողջական վիճակը Օրենքի 22.1-ին հոդվածի պահանջներին համապատասխանելու հարցը ստուգելու համար:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագիծը նպատակ ունի ապահովել վկայական ստանալու համար դիմած թեկնածունի բժշկական հավատարմագրում անցնելու համար Օրենքով նախատեսված պահանջի կատարումը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Ճանապարհային ոստիկանության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի պետության կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների պատշաճ իրականացումը։

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բժշկական հավատարմագրման պահանջագրի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացման կամ նվազեցման մասին

 

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բժշկական հավատարմագրման պահանջագրի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բժշկական հավատարմագրման պահանջագրի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ  այլ իրավական ակտերում փոփոխություններ և  լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

«Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից բժշկական հավատարմագրման պահանջագրի ձևերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    10.04.2020 - 25.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն, Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8042

Տպել

Առաջարկներ`

Արա Մինասյան

11.04.2020

«BC» կարգերի վկայական ունեցող վարորդների համար ըստ որոշման հավելվածի պետք է երկու պահանջագիր լրացվի? «BC»-ն միասնական նշված չկա հավելվածում

Տեսնել ավելին