Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-Ի N 762 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 819-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 15.04.2020 12:59:10 Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 819 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» հասարակական կազմակերպությունն ունի հետևյալ առաջարկությունները և դիտողությունները. Որոշման նախագծով հաստատվող կարգի` 1. 5-րդ կետով սահմանված. 1) «ավտոկայարանային (ավտոկայանային) ծառայություն» հասկացությունը առաջարկում ենք սահմանել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում կամ ՀՀ կառավարության 27 դեկտեմբերի 2007 թվականի «Ավտոկայարանային գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1604-Ն որոշմամբ հաստատված կարգում, քանի որ սույն կարգի կարգավորման առարկա չի հանդիսանում: Միաժամանակ խնդրահարույց ենք համարում ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ բաժնի 3-րդ ենթակատը, համաձայն որի՝ մրցույթի մասնակիցը պարտավոր է ավտոկայարանային ծառայություն մատուցող կազմակերպության հետ կնքել սպասարկման նախնական, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպության հետ՝ ծառայություններ մատուցելու նախնական պայմանագիր (գործող պայմանագրի առկայության դեպքում նախնական պայմանագիր չի պահանջվում): Գտնում ենք, որ ավտոկայարանային և երթակարգավարական ծառայությունների մատուցումը շատ կարևոր է կանոնավոր ուղևորափոխադրումների արդյունավետ կազմակերպման համար, սակայն «Հայավտոկայարան» և «Երևանտրանս» ՓԲԸ-ները ներկայումս լիարժեք չեն իրականացնում իրենց պարտականությունները, սակայն փոխադրողներից շարունակում են գանձել սպասարկման վճարներ: Վերը նշված դրույթի սահմանումը լծակ կհանդիսանա «Հայավտոկայարան» և «Երևանտրանս» ՓԲԸ-ների կողմից շարունակել նման գործելաոճը, քանի որ նշված կազմակերպությունները Հայաստանի Հանրապետությունում մոնոպոլ դիրք են գրավում: Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է ձեռնարկել միջոցներ վերը նշված կազմակերպությունների գուծունեության կանոնակարգման ուղղությամբ, մասնավորապես՝ երթակարգավարական ծառայությունների մատուցումը թվայնացնել, հստակեցնել ծառայությունների մատուցման շրջանակը՝ համապատասխանեցնելով կահավորմանը, տեխնիկական հագեցվածությանը և յուրաքանչյուր ծառայության համար սահմանել համապատասխան վճարի չափ: Կարծում ենք, որ միայն նշված միջոցառումների իրականացման պայմաններում պետությունը իրավասու կլինի կառավարության որոշմամբ կիրառել լծակ, համաձայն որի՝ փոխադրողները պարտավոր կլինեն կնքել պարտադիր պայմանագրեր: 2) Հստակեցման կարիք ունի «երթուղու համալրում» հասկացության «կամ երթուղու չվացուցակի հաստատված երթերի ամբողջական սպասարկման համար ավտոբուսի (ավտոբուսների) ներգրավում» բառերը, անհասկանալի է՝ արդյոք ի սկզբանե նախատեսված չէ՞ երթուղու չվացուցակի հաստատված երթերի ամբողջական սպասարկման համար ավտոբուսների թվաքանակը: 2. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ բաժնի 4-րդ կետի, 7-րդ ենթակետը հստակեցման կարիք ունի. մրցույթի մաuնակից կազմակերպություններին հանձնաժողովը կազմավորող մարմնի կամ դրա ղեկավարի ընդունած ակտի հանձնման պահանջը առաջարկում ենք փոխարինել ակտից քաղվածքով կամ պատճենով: 3. Գործող կարգով նախատեսված է մրցույթների անցկացման մասին տեղեկատվությունը հրապարակել նաև «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում, անհասկանալի է ինչ հիմնավորմամբ է հանվում տեղեկատվություն տարածելու պահանջը: Եթե խոսքը մրցութային գործընթացում նորագույն տեխնոլոգիաների կիրառման մասին է, ապա առաջարկում ենք հայտերի ընդունումը, մրցույթի արդյունքների մասին տեղեկացումը, տեղեկանքների տրամադրումը փոխադրողին կամ այլ պետական կառավարման մարմիններին իրականացնել էլեկտրոնային եղանակով: 4. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ բաժնի 2-րդ կետի 1-ին ենթակետում «համապատասխանող» բառից հետո լրացնել «և բնակչության սակավաշարժ խմբերի ուղևորների նստեցման և իջեցման համար հարմարեցված կամ վերասարքավորված» բառերը, համապատասխանեցնելով VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ բաժնի 3-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներին, համապատասխանաբար՝ VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ բաժնի 3-րդ կետի 2-րդ ենթակետը խմբագրել: 5. ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ բաժնի 4-րդ կետից հետո լրացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ՝ «եթե մրցույթի մասնակից կազմակերպությունը չի ապահովել մրցութային հանձնաժողովի կողմից սահմանված նվազագույն քանակի տեղաշարժվելու, տեսողության և լսողության խնդիրներ ունեցող անձանց (այսուհետ՝ հաշմանդամություն ունեցող անձ) համար մատչելի կամ հարմարեցված ԳՕՍՏ 30478-96 ստանդարտի պահանջներին համապատասխանող և բնակչության սակավաշարժ խմբերի ուղևորների նստեցման և իջեցման համար հարմարեցված կամ վերասարքավորված ավտոբուսների ներկայացումը, ապա կազմակերպության ավտոբուսները ստանում են «0» գնահատական և հանվում մրցույթից»: Նման պահանջ սահմանել նաև ավտոբուսները տեղորոշման և վթարային ազդարարման սարքերով կահավորված չլինելու դեպքում: 6. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ բաժնի 1-ին կետի «գյուղական բնակավայրերից երթուղին սպասարկող ավտոբուսների մեկնումն իրականացվելու դեպքում` ավտոբուսների տեխնիկական սպասարկման, ընթացիկ նորոգման և տեխնիկական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման աշխատանքները կարող են կատարել դրանց վարորդները» պայմանների առկայության պարագայում առաջարկում ենք պահանջվող փաստաթղթերի ցանկում ներառել վերը նշված պահանջները վարորդի վրա դնելու մասին կազմակերպության հրամանի պատճենը: Սակայն վերը նշված պայմանների առկայության դեպքում չկարգավորված է մնում վարորդի նախաուղերթային բուժզննման հարցը, ինչը շատ կարևոր է ուղևորների փոխադրման անվտանգության ապահովման տեսանկյունից: 7. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ բաժնի 6-րդ կետում «(եթե սահմանված է)» բառերը հստակեցման կարիք ունեն: 8. Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցերի ներդրման նպատակով սկզբունքորեն կարելի է ընդունելի համարել հայտ-պարտավորագրով մրցույթի անցկացումը, սակայն ոչ ներկայացված նախագծով: Որոշման նախագծով հաստատվող կարգում առհասարակ բացակայում է որևէ հստակ կարգավորում հայտ-պարտավորագրով մասնակցի վերաբերյալ, չնայած ինչ-որ պարտավորություններ սահմանված են Ձև N 12-ով, սակայն գտնում ենք, որ դրանք չեն կարող ապահովել լիարժեք իրավակարգավորում: Միաժամանակ գտնում ենք, որ նման իրավակարգավորումները պետք է բացառապես օրենքի կարգավորման առարկա հանդիսանան: Որոշման նման կերպ ընդունման արդյունքում հնարավոր է լուրջ վնաս հասցվի կանոնավոր ուղևորափոխադրումներին՝ փաստացի տևական ժամանակ ձախողվի ուղևորափոխադրումը, ինչպես նաև անհավասար մրցակցային պայմաններ ստեղծվեն ավտոբուսներով փաստացի մասնակցող կազմակերպությունների և հայտ-պարտավորագրով հանդես եկող մասնակիցների միջև: Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք առանձին իրավական ակտով կանոնակարգել միասնական երթուղային ցանցի ձևավորմանն առնչվող լուծումները՝ հաշվի առնելով նաև Երևան համայնքի կողմից ձևավորվող միասնական երթուղային ցանցի ներդրմանն ուղղված սկզբունքները: Չի ընդունվել Չի ընդունվել Ընդունվել է Չի ընդունվել Ընդունվել է մասնակի Ընդունվել է մասնակի Չի ընդունվել Չի ընդունվել Չի ընդունվել Եթե նորմատիվ իրավական ակտում օգտագործվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա տվյալ ակտով տրվում են այդ ակտի էությունից բխող դրանց սահմանումները: Նախնական պայմանագրով կողմերը պարտավորվում են ապագայում կնքել ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր (հիմնական պայմանագիր)` նախնական պայմանագրով նախատեսված պայմաններով: Նախնական պայմանագիրը պարունակում է պայմաններ, որոնք թույլ են տալիս սահմանել հիմնական պայմանագրի առարկան, ինչպես նաև մյուս էական պայմանները: Այն դեպքերում, երբ նախնական պայմանագիր կնքած կողմը խուսափում է հիմնական պայմանագիր կնքելուց, կիրառվում են Քաղացիական օրենսգրքի 461 հոդվածով սահմանված կանոնները, ըստ այդմ 1. Եթե կողմը, ում համար օրենքին համապատասխան պարտադիր է պայմանագիր կնքելը, խուսափում է այն կնքելուց, մյուս կողմն իրավունք ունի դատարան դիմել` պայմանագիրը կնքելուն հարկադրելու պահանջով: 2. Պայմանագիր կնքելուց անհիմն խուսափող կողմը պետք է մյուս կողմին հատուցի դրանով պատճառված վնասները: Ինչ վերաբերում է <<Հայավտոկայարան>> և <<Երևանտրանս>> ՓԲ ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների որակին, այն սույն կարգի կարգավորման առարկա չէ: Հասկացությունը խմբագրվել է Հիմք՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 59-րդ հոդված Հրապարակող մամուլը կընտրվի <<Գնումների մասին>> օրենքի համաձայն 50-րդ կետի 2-րդ ենթակետը խմբագրվել է Եթե կազմակերպության կողմից մրցույթի պայմանները չեն ապահովվել, ապա այդ կազմակերպությունը մրցակցությանը չի կարող մասնակցել Կարգավորումները սահմանված են Կարգի 15-րդ կետով Խոսքը վերաբերում է ուղեբեռի փոխադրման համար փոխադրավարձի սահմանվծ լինելուն <<Ավտոմոբիլային տրանսպորտի մասին>> Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենսդրությունը բաղկացած է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, որի 383-394 հոդվածներով կարգավորվում են երաշխիքի հետ կապված հարաբերությունները: Սույն առաջարկը չի կարող վնաս հասցնել ուղևորաափոխադրումներին, ինչպես նաև ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ մրցույթի մասնակիցների միջև: Միաժամանակ դեմ չենք կարգավորման շուրջ հստակ առաջարկների քննարկմանը և ըստ այդմ նախագծի լրամշակմանը:
2 Դավիթ Հայրապետյան 17.04.2020 16:01:58 1.Միջմարզային կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում հանձնաժողավի կազմում ընդգրկվում է մարզպետարանի մեկ ներկայացուցիչ՝ որ մարզպետարանի՞ 2. Ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների դեպքում հանձնաժողավի կազմում ընդգրկվում է մեկական ներկայացուցից լիազոր մարմնից՝ որն՞ է համարվում լիազոր մարմինը այս դեպքում 3. Մրցույթին թուլյատրվում է ներկայացնել 5-ից ոչ ավելի տարիք ունեցող ավտոբուսներ, 10 տարին լրացած ավտոբուսները ենթակա են պարտադիր փոփոխարինման- միտքը հստակ սահմանված չէ, առկա է տարընթերցում 4. Պայմանագրերի ժամկետները բավականին երկար են սահմանված՝ 8-10 տարի Քանի որ մրցույթները կայանալու են մարզի կտրվածքով, հանձնաժողովի կազմում կընդգրկվի տվյալ մարզպետարանի ներկայացուցիչը Սույն Կարգի իմաստով լիազոր մարմինը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է (տես` Կարգի 5-րդ կետ, 1-ին ենթակետ) Մրցույթներին կթույլատրվի մասնակցել 5-ից ոչ ավելի տարիք ունեցող ավտոբուսներ, որոնք կթույլատրվի շահագործել մինչև թողարկմանը հաջորդող 10-րդ տարին Որակյալ տրանսպորտային միջոցները ունենալու համար պահանջվում են մեծ ծավալի ներդրումներ: Սպասարլման ժամկետների երկար լինելը միայն կարող է արդարացնել իրականացվող ներդրումները:
3 Մերի Սահակյան 21.04.2020 23:33:28 Առաջարկում եմ «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 819-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու» կարգի համարակալումը համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակետերի մասին» օրենքի պահանջներին։ «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու» կարգի «Ընդհանուր դրույթներ»-ի 3-րդ կետը առաջարկում եմ շարադրել հետևյալ կերպ․ «Սույն կարգը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթներին (այսուհետ՝ մրցույթ)։
4 Մերի Սահակյան 21.04.2020 23:35:05 «Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպություններ և անհատ ձեռնարկատերեր ընտրելու մրցույթ անցկացնելու» կարգի «Մրցութային հանձնաժողովի կազմավորումը և գործունեությունը» վերտառությամբ բաժինը կարգավորում է մրցութային հանձնաժողովի կազմավորմանը, գործունեությանը, անդամների ընտրության կարգը, սակայն որևէ դրույթով չի կարգավորվում, թե ինչ կարգով է ընտրվում կամ նշանակվում հանձնաժողովի նախագահը։ Կարծում եմ անհրաժեշտ է կարգավորել նախագահի ընտրության կամ նշանակման կարգը։
5 Էլինա Գեղամյան 22.04.2020 17:27:04 Նախագծի «Ընդհանուր դրույթներ» վերտառությամբ հատվածի 3-րդ կետը սահմանում է, որ սույն կարգը վերաբերում է այն կազմակերպություններին, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու կանոնավոր ուղևորափոխադրումներ ընտրելու մրցույթներին (այսուհետ` մրցույթ): Մինչդեռ նախագծի ուսումնասիրության արդյունքում ակնհայտ է, որ նախագծով նախատեսված կարգավորումների հասցեատերերի շրջանակն անհամեմատ լայն է: Նախագծի հասցեատերեր են նաև լիազոր մարմինը, մրցութային հանձնաժողովը, դրա անդամները, մրցութային հանձնաժողովում թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեցող սուբյեկտները, մրցույթին մասնակցելու իրավունք ունեցող բոլոր սուբյեկտները՝ անկախ մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնելուց: Ուստի կարծում եմ՝ նախագծի քննարկվող նորմը փոփոխության կարիք ունի, և հարկ է սպառիչ սահմանել սույն որոշման նախագծի հասցեատերերի ցանկը:
6 Էլինա Գեղամյան 22.04.2020 17:27:04 Նախագծի XIV-րդ՝ «Մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության պարտականությունները» վերտառությամբ գլխի 83-րդ հոդվածը սահմանում է մրցույթում հաղթող ճանաչված սուբյեկտի պարտականությունը՝ կնքելու համապատասխան պայմանագիր՝ ներառելով նախնական պայմանագրի դրույթները: Նորմը, կարծում եմ, բավարար չափով հստակ չի ձևակերպված: Մասնավորապես, պարզ չէ, թե ով է կրում պայմանագրի նախագծի կազմման և մյուս կողմի ստորագրմանը և համաձայնեցմանը այն ներկայացնելու պարտավորությունը: Կարծում եմ՝ առավել տրամաբանական և իրավաչափ կլինի սահմանել, որ պայմանագրի նախագիծը մրցույթում հաղթող կազմակերպությանը ներկայացնում է երթուղային ցանցը կազմակերպող համապատասխան մարմինը կամ ավտոկայարանային ծառայություններ մատուցող, իսկ ներհամայնքային փոխադրումների դեպքում երթակարգավարական ծառայություններ մատուցող կազմակերպությունը, իսկ պայմանագրի, ինչպես նաև նախնական պայմանագրի օրինակելի ձևերը հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության սույն որոշմամբ կամ մեկ այլ որոշմամբ:
7 Էլինա Գեղամյան 22.04.2020 17:27:04 Նախագծի 3-րդ՝ Տեղեկություններ հրապարակելը վերտառությամբ հոդվածում առկա է նաև նորմի կարգավորման շրջանակից դուրս ենթակետ՝ մրցույթի իրականացման ժամկետների վերաբերյալ: Կարծում եմ՝ հարկ է նախատեսել մրցույթի հայտարարման և անցկացման ժամկետներին վերաբերող առանձին նորմ, որում պետք է նախատեսել մրցույթի ոչ միայն անցկացման, այլև հայտարարման ժամկետները, ինչպես նաև նախատեսել ժամկետներ՝ այն դեպքերի համար, երբ մրցույթն իրականացվում է ոչ թե երթուղին սպասարկելու իրավունքի ժամկետի ավարտի, այլ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով, օրինակ՝ նախորդ մրցույթի արդյունքներն անվավեր ճանաչելը: