Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղական համայնքի հողերի գոտեվորման և օգտագործման սխեմայում փոփոխություն կատարելու և հողերի կատեգորիան փոխելու մասին» N985-Ն որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
  • «որոշման 2-րդ և 4-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության կառավարաությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի» բառերով»,
  • «որոշման 3-րդ կետում «որպես բնակելի տարածք» բառերից հետո լրացնել «,իսկ ազատ մնացած տարածքներն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում դրանք ըստ անհրաժեշտության տնօրինելու նպատակով» բառերով»։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Քննարկվել է

    30.03.2020 - 15.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5373

Տպել