Հիշել նախագիծը

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին»

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Մարտիկ Մարտիրոսյան 10.04.2020 16:48:53 «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծում (այսուհետ նաև՝ Որոշման նախագիծ) անտեսվել է այն հանգամանքը, որ ներկայում հայտարարված է արտակարգ դրություն, որը պայմանավորված է նոր կորոնավիրուսի (COVID-19) առկայությամբ: Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ եթե նույնիսկ մինչև մայիսի 1-ը վերացվի արտակարգ դրությունը, դա չի նշանակում, որ վիրուսով վարակվելու վտանգն ինքնին չեզոքացվում է: Վտանգները կարող են լինել բազմաթիվ: Օրինակ՝ բժշկական հաստատություններում բազմաթիվ զորակոչիկներ միասին, այդ թվում՝ այլ քաղաքացիների հետ, հերթի մեջ սպասում են իրենց հետազոտմանը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվում են նաև զորակոչի կազմակերպման հետ կապված գործողությունները: Առաջարկվում է Որոշման նախագծով սահմանել այն գործողությունները, որոնք կկանխեն վիրուսի տարածումը ինչպես զորակոչիկների, այնպես էլ զորակոչով պայմանավորված զինծառայողների շրջանում: Օրինակ՝ սահմանել մեկ օրվա ընթացքում նույն բժշկի մոտ զորակոչիկների հետազոտման առավելագույն չափ, ինչպես նաև ապահովել, որ զորակոչիկների միևնույն ժամանակ այլ քաղաքացիների հետ չգտնվեն նույն տարածքում: Ապահովել, որպեսզի զորակոչված զինծառայողները մինչև ծառայության հիմնական վայր մեկնելը մեկուսացվեն (որը պետք է ներառվի նրանց ծառայության ժամկետում) և թեստ հանձնեն : Եթե չկա այդպիսի անհրաժեշտության առաջարկվում է այն մասին հիմնավորում ներկայացնել Որոշման նախագծի վերաբերյալ կազմված տեղեկանքում: Ընդունվել է։ 6-րդ կետը լրացվել է 3-րդ ենթակետով։ Կորոնավիրուսի ներթափանցման կանխարգելման միջոցառումները կընդգրկեն նաև զորակոչված քաղաքացիների մեկուսացումը։