Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 492-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան 2016 թվական  մայիսի 5-ի

N 492-Ն  որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կա­տարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապե­տության կառավարության 2016 թվականի մայիսի 5-ի N 492-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագըծը մշակվել է ի կատարումն ՀՀ վարչապետի 2019 թվականի օգոստոսի 1-ի N 1025-Ա որոշմամբ հաստատված  հավելվածի և նպատակաուղղված է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջի, ինչպես նաև ստնաձնած միջազգային պարտավորությունների կատարմանը:

 

  1. Կարգավորման առարկան

 

Միջազգային փորձագետների գնահատմամբ յուրաքանչուր տարի միլիոնավոր մարդիկ ենթարկվում են սեռական և աշխատանքային շահագործման, ընդ որում այս հանցատեսակի տարածման համար նշանակություն չունի ո´չ երկրի զարգացման մակարդակը, ո´չ էլ աշխարհաքաղաքական դիրքը: Հաշվի առնելով հանցագործության թաքնվածությունը (թրաֆիքինգը դժվար է բացահայտվում, էլ ավելի դժվար ապացուցվում է), հստակ գնահատել երևույթի ծավալները հնարավոր չէ: Այնուամենայնիվ, բոլոր դիտարկումները ցույց են տալիս են, որ վերջին տարիների զարգացումները և միգրացիոն տեղաշարժերը ազդել են ինչպես թրաֆիքինգի տարածման, այնպես էլ նոր դրսևորումների ի հայտ գալուն: Ինչ վերաբերվում է զոհերին ապա առավել խոցելի են կանայք և երեխաները:

Վերջին տարիների ընթացքում  Հայաստանի Հանրապետությունում ավելի քան 30 երեխա (11-ից մինչև 17 տարեկան) ենթարկվել է թրաֆիքնգի՝ սեռական շահագործման, մուրացկանության, աշխատանքային շահագործման ձևով: Վերջինի առումով նոր դրսևորում են այսպես կոչված շրջիկ ընտանիքները, որոնք չունենալով մշտական բնակության վայր, աշխատանք, եկամուտ, հաճախ չունենալով նույնիսկ փաստաթղթեր, տեղափոխվում են համայնքից համայնք, մարզից մարզ և աշխատում են անսնաֆերմաներում: Այս ընտանիքներն ապրում են գոմերում, կատարում են ծանր աշխատանք, չեն վարձատրվում, ենթարկվում են բռնության: Առավել խոցելի են այս պարագայում երեխաները: Խախտված են նրանց մանկության, կրթության, առողջության պաշտպանության, նորմալ պայմաններում ապրելու և զարգանալու իրավունքները: Երեխաներից շատերն ընդհանրապես տառաճանաչ չեն: Նրանց հիմնականում հայտնաբերում են իրավապահ մարմիններն օպերատիվ աշխատանքների արդյունքում, մինչդեռ գործընթացի մասնակից պետք է լինեն նաև համայնքային բոլոր ծառայությունները՝ համայքնի ղեկավարից սկսած  մինչև դպրոցների տնորեններ, ամբուլատորիաներ և այլն:  

Հարկ է նշել, որ դեռևս 2015 թվականին Ազգային վիճակագրական կոմիտեն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան և Աշխատանքի միջազգային կազմակերպության օժանդակությամբ իրականացրել էր հետազոտություն, ուղղված աշխատող երեխաների բացահայտմանը: Հետազոտության արդյունքում պարզվել էր, որ 5-17 տարեկան հարցված երեխաների 39,3 %-ը ներգրավված են արգելված համարվող աշխատանքներում: Հետազոտությունն իրականացվել էր ԱՄԿ մեթոդաբանությամբ և Հայաստանի կողմից վավերացված ԱՄԿ համապատասխան կոնվենցիաներով սահմանաված բնարոշումների կիրառմամբ: Հետազոտության նպատակը չեր առանձնացնել շահագործման դեպքերը, բայց նշված բնորոշումների և տարիքի և կատարած աշխատանքների բնույթի անհամատեղելիությունը անուղղակի ձևով խոսում էր շահագործման հնարավոր վտանգների մասին:

Հայաստանի Հանրապետության իրավակիրառական պրակտիկան բացահայտել է երեխաների համար՝ որպես տարբեր ռիսկերի, այդ թվում շահագործման ենթարկվելու ռիսկի նկատմամբ առավել խոցելի խումբ, ուղղորդման հստակ մեխանիզմի բացակայությունը և դրա սահմանման անհրաժեշտությունը:  Զոհերի նույնացումը և աջակցության տրամադրումը ուղղորդման բաղկացուցիչ փուլերից են  և տրամաբանորեն պետք է ներառված լինեն  ՀՀ կառավարության 05.05.2016թ. N492-Ն որոշմամբ սահմանված կարգում:

Ուղղորդման ընթացակարգի նպատակն է ամրապնդել միջգերատեսչական կապերը ուղղորդման մասնակիցների միջև: Նախագծով առաջարկված փոփոխությունները ոչ միայն կնպաստեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտի և հարակից ոլորտների օրենսդրության և օրենքների առավել արդյունավետ կիրառմանը, այլ և կսահմանեն թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների հայտնաբերման, նույնացման, աջակցության և պաշտպանության արագ և արդյունավետ արձագանքման մեխանիզմ:

 

 3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձիք

 

Նախագիծը մշակվել է նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքները

 

Նախագծում առաջարկված փոփոխությունները կնպաստեն թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված երեխաների ուղղորդման մեխանիզմի ձևավորմանը, հիմնական դերակատարների միջև գործակցային կապերի ստեղծմանը և միջգերատեսչական համագործակցության զարգացման միջոցով անչափահասների շրջանում թրաֆիքինգի դեպքերի կանխարգելմանը, ինչպես նաև երեխաների աջակցությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումների արդյունավետ կազմակերպմանը և վերահսկմանը: Նախագիծը կընդլայնի և կամրապնդի տարբեր մարմինների և կազմակերպությունների միջև գործակցության շրջանակը, կսահմանի գործողությունների հաջորդականությունը, կնպաստի ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, աշխատանքի արդյունավետության բարձրացմանը և, որպես վերջնական արդյունք, երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության համակրգի  հզորացմանը:

  

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան 2016 թվական  մայիսի 5-ի

N 492-Ն  որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կա­տարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների ԵՎ ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին

 

«Հայաստանի Հանրապե­տության կառավարության 2016 թվականի մայիսի 5-ի N 492-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

 

«Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան 2016 թվական  մայիսի 5-ի

N 492-Ն  որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կա­տարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ ԵՎ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

«Հայաստանի Հանրապե­տության կառավարության 2016 թվականի մայիսի 5-ի N 492-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:

 

  • Քննարկվել է

    26.03.2020 - 10.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքար

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5962

Տպել