Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Վարդան Հակոբյան 22.03.2020 22:20:48 Վերջապես դեմքով շրջվեցիք դեպի զինծառայողը։ Նախկին նախագիծը ընդունելուց մի՞թե խելացի առաջարկներ չկային։ Անհրաժեշտ էր մի տարի, ներվերի քայքայումներ, փոխհատուցման վճարի ուշացումներ, բազմաթիվ բողոքներ, որ անդրադառնաք էս հարցին։ Առաջարկում եմ առաջարկվող տարբերակի 9-րդ կետի 4-րդ ենթակետի <ուսումնառությունը> բառից առաջ լրացնել <ԲՈՒՀ-ում> կամ <բարձրագույն ուսումնական հաստատությունում> բառերը, որպեսզի ուսումնառությունը չհասկացվի դպրոցի ուսումնառումը (դպրոցից ավելորդ փաստաթուղթ չբերելու համար, և հնարավոր է, որ զինծառայողի երեխան այլ բնակավայրում (համայնքում) է դպրոց (ավագ դպրոց) հաճախում և ինչը չպիտի խանգարի փոխհատուցման նշանակմանը)։
2 Ռոման Հակոբյան 25.03.2020 10:12:29 Ողջունում եմ նախագծի հեղինակների։ Խելացի նախագիծ է։ Հուսանք մի օր էլ կտեսնենք նախագիծ, որ առանց ավելորդ թղթաբանության և քաշքշուկի սպաներն կստանան բնակվաձի փոխհատուցում։ Ստիպված չեն լինի իրենց գրպանից 45000 դրամ ծախսել, որ փոխհատուցում ստանան, հետո էլ ամեն ամիս վարձատուի անունից եկամտահարկ վճարել, հաշվետվություն ներկայացնել......։ Ըստ ինձ կարելի է միայն կադաստրից ներկայացրած ,,գույքային իրավունքների առկայության և կազմի վերաբերյալ տեղեկանք,,- ի հիման վրա հատկացնել բնակվաձի փոխհատուցում։ Վարձով բնակվողների գրեթե կեսն չեն կարողանում պայմանագիր կնքել նոտարում, քանզի կամ բնակարանի համասեփականատերերից ՀՀ-ից բացակայողների կան, կամ ԴԱՀԿԾ-ի հետ խնդիրներ ունեն, կամ հրաժարվում են առհասարակ փաստաթղթային ձևակերպումը կատարելուց, կամ համասեփականատերերից մահացած մարդ կա կամ ......։ Ու այդ ,,կամ,,-երը բազմաթիվ են։ Եվ դուրս է գալի այնպես , որ մեր սպաների մի հոծ զանգված ստիպված է լինում վարձակալել բնակարան և վճարել իր ընտանեկան բյուջեից։ Պարոնայք պաշտոնյաներ մի փոքր էլ մոտեցեք իրականությանն
3 Հարություն Զաքարյան 26.03.2020 10:25:00 Լավ կլիներ նաև տրամադրման կարգն էլ փոխվեր, քանի որ բնակվարձի հատուցում ստանալու համար փաստաթղթային ձևակերպումն իրենից ներկայացնում է բարդ պրոցես՝ 1) տան սեփականատերն գտնվում է արտասահմանում կամ այլ պատճառներ և վարձակալը այդ պատճառներով չի կարողանում փաստաթղթային ձևակերպումներն կատարի , 2) փաստաթղթերի ձևակերպումն նոտարական և կադաստրային գրասենյակներում ձևակերպելիս վճարումներն կազմում է 40000-50000 հհ դրամ ( զինծառայողներին այդ փաստաթղթերի ձևակերպումն դարձրեք անվճար), 3) զինծառայողը գրանցված է տվյալ բնակավայրում ազգականի տանը և փաստացի չունի սեփականություն և բնակվում է վարձով ու դրա համար չի կարող ստանալ բնակվարձի փոխհատուցում։ Այս 3 պրոբլեմների մասին էլ մտածեք։ Ավելի մատչելի ու հեշտ դարձնելու համար առաջարկում եմ այդքան փաստաթղթերի փաթեթ հավաքելու փոխարեն զինծառայողը ներկայացնի միայն տեղեկանք սեփականություն չունենալու վերաբերյալ և դիմում բնակվարձի ստանալու համար և վերջ, այդ դեպքում զինծառայողների բնակվարձի փոխհատուցումն կդառնա մատչելի, թե չե հրամանատարնա հաստատում թե բնակհանձնաժողովը դա էական չէ, դրանով մատչելի չի դառնում։