Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի N 369-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

 --------- ---------------- 2020  թվականի  N    - L

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 4-Ի n 369-լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Փոքր և միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 369-Լ որոշման  հավել­վածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի ամբողջ տեքստում «գյուղատնտեսության նախարարություն» բառերը իր հոլովաձևերով փոխարինել «էկոնոմիկայի նախարարություն» բառերով՝ իր համապատասխան հոլովաձևերով, իսկ «գյուղատնտեսության նախարարին» բառերը՝ «էկոնոմիկայի նախարարին» բառերով,

2) Հավելվածի 24-րդ կետի առաջին նախադասությունը հանել,

3) Հավելվածի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «25. Ծրագրի շրջանակներում շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառու կազմա­կերպությունը պետք է անասնաշենքը կառուցելուց հետո առնվազն մեկ տարվա ընթացքում անասնաշենքի շահագործման վերաբերյալ տրամադրի մասնագիտական խորհրդատվության և իրականացնի երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկում։»,

4) Հավելվածի 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝  «26. Ծրագրին մասնակցության գործընթացը՝

  • տնտեսավարողը պետք է Նախարարություն ներկայացնի.

ա. դիմում (Ձև N 1),

բ. անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,

գ. անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

դ. եթե անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքը վարձակալություն, անհատույց օգտագործում,  ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականություն է, ապա ներկայացվում է նաև անշարժ գույքի սեփականատիրոջ կամ համասեփականատիրոջ (երի) համաձայնությունը (նոտարական վավերացմամբ),

ե. վերակառուցման դեպքում՝ վերակառուցվող անշարժ գույքի լուսանկարները,

  • դիմումը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում Նախարարության ներկայա­ցուցիչն իրականացնում է տեղազննություն՝ դիմումում նշված տեղեկությունների ուսում­նա­­սիրության նպատակով՝ կազմելով տեղազննության արձանագրություն.
  • սույն կետի 2-րդ ենթակետում նշված տեղազննություն կատարելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուին տեղեկացվում է պայմանագիր կնքելու կամ պայմանագրի կնքումը մերժելու վերաբերյալ.
  • պայմանագրի կնքումը մերժվում է սույն կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերից որևէ մեկի բացակայության կամ ակնհայտ կեղծ տեղեկատվություն պարունակելու դեպքում.
  • պայմանագրի կնքումը մերժելու դեպքում դիմումատուին տրամադրվում է տեղազննության արձանագրությունը.
  • պայմանագիր կնքելու առաջարկը ստանալուց հետո տնտեսավարողը ոչ ուշ, քան հնգամսյա ժամկետում Նախարարություն է ներկայացնում՝

ա. անասնաբուծության վարման վերաբերյալ դասընթացների մասնակցության հավաստագիր, որը տրամադրվում է «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի (այսուհետ՝ Հիմնադրամ) կողմից՝ ուսուցողական դասընթացներին մասնակցելու արդյունքում։ Դասընթացի ծրագիրը և վճարի չափը սահմանվում է Հիմնադրամի և Նախարարության միջև կնքվող պայմանագրով,

բ. Ծրագրով ներկայացված մոդելների չափորոշիչներին համապատասխանող ճարտարապետաշինարարական նախագիծ՝ ՀՀ կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշման պահանջներին համապատասխան,

գ. շինարարական աշխատանքներ իրականացնող  կապալառու կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը, որում պետք է ամրագրված լինի դրույթներ Ծրագրի 25-րդ կետի վերաբերյալ,

դ. բանկային հաշվեհամարի վերաբերյալ քաղվածք.

7) սույն կետի 6-րդ ենթակետում նշված փաստաթղթերը ներկայաց­նելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է Ծրագրին մասնակցելու պայմանագիր՝ տնտեսավարողի և Նախա­րարության միջև.

  • Ծրագրին մասնակցելու պայմանագրում պարտադիր ամրագրվում են՝ պայմանագիրը կնքելու պահից անասնաշենքն առավելագույնը մեկ տարվա ընթացքում շահագործման հանձնելու, պայմանագրի գործողության ընթացքում չօտարելու և առնվազն հինգ տարի նպատակային օգտագործելու վերաբերյալ, ինչպես նաև հինգ տարի Նախարարություն հաշվետվություն ներկայացնելու և պայմանագրի դրույթները խախտելու դեպքում Ծրագրի շրջանակ­ներում տրամադրված փոխհատուցման գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերա­դարձնելու մասին դրույթները.
  • սույն կետի 8-րդ ենթակետով նախատեսված հաշվետվությունը պետք է ներառի տնտեսության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն,  այդ թվում՝

ա. անասնագլխաքանակի՝ ըստ սեռահասակային կազմի,

բ. մթերատվության ցուցանիշների,

գ. տարածքում այլ նախաձեռնությունների,

դ. առաջիկա ծրագրերի վերաբերյալ.

  • Ծրագրին տնտեսավարողը կարող է մասնակցել մեկ անգամ.
  • ծախսերի փոխհատուցումն իրականացվում է Նախարարության կողմից։»,

5) Հավելվածի 27-րդ կետում «կառուցապատման (վերակառուցման) աշխատանքներն» բառերը փոխարինել «անասնաշենքի հաստատված նախագծով նախատեսված՝ շինարարության թույլտվություն պահանջող բոլոր շինարարական-մոնտաժային աշխատանքներն (այդ թվում՝ վերակառուցման)» բառերով, իսկ «10-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

6) Հավելվածի 29-րդ կետում «5-օրյա» բառերը փոխարինել «10 աշխատանքային օրվա ընթացքում»  բառերով,

7) Հավելվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«30. Դիմումին կից ներկայացվում է՝

  • 1-ին փուլի համար՝ ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ (համաձայն ՀՀ կառավարության 19.03.2015թ․N 596-Ն որոշման N 5 հավելվածի N 3-2-1 ձևի).
  • 2-րդ փուլի համար՝ շինարարության ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)` համաձայն ՀՀ կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշման N 5 հավելվածի N 3-1 ձևի, անասնաշենքի տեխնոլոգիական ապահովման համար ձեռք բերված և տեղադրված սարքերի մասին համապատասխան փաստաթղթեր։»,

8) Հավելվածի Ձև N 1-ը հանել,

     9) Հավելվածի Ձև N 2-ը կարդալ Ձև N 1 և «(ֆիզիկական և իրավաբանական անձի անվանումը» բառերից հետո լրացնել «, հասցեն, հեռախոսահամարները)» բառերով, իսկ «Անասնաշենքի կառուցման և սարքավորումների ձեռքբերման աշխատանքները նախատեսում եմ իրականացնել (ընդգծել)

  • առանց կապալառու
  • ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից հրապարակված ցանկում ընդգրկված կապալառու կազմակերպության միջոցով (պարտավորվում եմ կապալառու կազմակերպության հետ կնքած պայմանագիրը ներկայացնել գյուղատնտեսության նախարարություն այն կնքելուց 5-օրյա ժամկետում):» բառերը հանել:

 

  • Քննարկվել է

    19.03.2020 - 05.04.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6750

Տպել