Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 16.03.2020 19:58:16 Առաջարկում ենք նախագծում կատարել հետևյալ փոփոխություները՝ 021201.00.6 Դիզայն 021201.01.6 Դիզայն 4-ը փոխարինել 8-ով 1 031101.00.6 Տնտեսագիտություն 031101.01.6 Տնտեսագիտություն 0-ը փոխարինել 3-ով 073101.00.6 Ճարտարապետություն 073101.01.6 Ճարտարապետություն 12-ը փոխարինել 15-ով 1-ը՝2-ով 073102.00.6 Քաղաքային տնտեսություն 073102.01.6 Քաղաքային տնտեսություն 4-ը փոխարինել 8-ով 1 073201.00.6 Շինարարություն 073201.01.6 Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն 7-ը փոխարինել 15-ով 1-ը՝2-ով նոր իրողություններից ելնելով՝ պետք է խրախուսել ապագա մասնագետներին, որպեսզի հնարավորինս համալրենք այս մասնագիտությունների հանրությունը, որի առաջ դրված խնդիրները օր-օրի առավել խոցելի են դառնում: Պետք է հաշվի առնել նաև, որ << Տնտեսագիտություն>> մասնագիտությամբ պետք է կրթվեն շինարարության նախահաշիվներ կազմողները, որոնց կարիքը ներկայումս շատ է զգացվում: Առաջարկվում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին հատկացված տեղերը ավելացնել ևս 22-ով, որն ընդունելի չէ, քանի որ անվճար ուսուցման տեղերի թիվը սահմանափակ է: Ըստ մասնագիտությունների բուհերին անվճար տեղեր հատկացնելիս հաշվի է առնվել նաև բուհի մասնագիտական ուղղվածությունը: Տվյալ դեպքում <<Տնտեսագիտություն>> մասնագիտությամբ անվճար ուսուցման 13 տեղ է հատկացվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին` որի առաքելությունն է տնտեսագիտության բնագավառում մասնագետների պատրաստումը: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի առաքելությունը ճարտարապետության, շինարարության քաղաքային տնտեսության, դիզայնի, տեղեկատվական համակարգերի և հարակից ոլորտներում մասնագետների պատրաստումն է: Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի <<Տնտեսագիտություն>> մասնագիտությանը կհատկացվեն վճարովի ուսուցման տեղեր: