16.03.2020
Առաջարկում ենք նախագծում կատարել հետևյալ լրացումը՝ <<կազմակերպությունների անդամներից <<համաձայնությամբ>>>> բառերից հետո ավելացնել <<նշվածներից յուրաքանչյուրից համապատասխանաբար մեկական մասնագետ>> բառերը>>:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Կադաստրի կոմիտեն կազմակերպում և անցկացնում է ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման քննությունը հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) միջոցով: Նախագծով նախատեսվում է Հանձնաժողովի կազմի համալրման փոփոխություն, որն ուղղված է Հանձնաժողովի ֆունկցիոնալ անկախության մակարդակի բարձրացմանը: Լրացումներով հնարավորություն կտրվի փոփոխելու Հանձնաժողովի որոշակի անդամների ընտրության չափանիշները (այդ թվում՝ ՀՀ գործող գիտական հաստատություններից, ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայական ունեցող անձանցից):
Նախագծով կատարվում են նաև տեխնիկական բնույթի լրացումներ:
Առաջարկվող կարգավորման բնույթը հիմնականում հանդիսանում է Հանձնաժողովի կազմի փոփոխությունը:
Որոշման ընդունման արդյունքում կփոփոխվեն Հանձնաժողովի անդամների ընտրության չափանիշները (այդ թվում՝ ՀՀ գործող գիտական հաստատություններից, ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայական ունեցող անձանցից): Մասնավորապես կփոփոխվեն Հանձնաժողովում համալրման կանոնները, որոնք կսահմանվեն Կադաստրի ղեկավարի հրամանով:
Քննարկվել է
16.03.2020 - 31.03.2020
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կադաստր
Գերատեսչություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 7922
Տպել16.03.2020
Առաջարկում ենք նախագծում կատարել հետևյալ լրացումը՝ <<կազմակերպությունների անդամներից <<համաձայնությամբ>>>> բառերից հետո ավելացնել <<նշվածներից յուրաքանչյուրից համապատասխանաբար մեկական մասնագետ>> բառերը>>: