Հիշել նախագիծը

<<ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

<<ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. <<Փախստականների և ապաստանի մասին>> 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում <<Ազ­գա­յին անվտան­գու­թյան ծառայությունը.>> բառերը փոխարինել <<Ազգային անվտանգու­թյան հարցերով լիա­զոր մարմինը.>> բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի`

1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  <<դիմում է Ազգային անվտանգության հարցերով լիազոր մարմին` սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` փախստականի կարգավիճակի բացառման հիմքերի կի­րառ­մանն առնչվող փաստական հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ տրամադրե­­­լու, ինչպես նաև ապաստան հայցողների` Հայաստանի Հանրապետու­թյան ազ­գային անվտանգության համար հնարավոր վտանգ ներկայացնելու մասին եզ­րա­կացություն տալու հարցով, որի առկայությունը պարտադիր է ապաստանի տրամադրման հարցով որոշում կայացնելու համար.>>,

2) 5-րդ կետում <<Ազգային անվտան­գության ծառայություն>> բառերը փոխա­րի­նել <<Ազ­գային անվտանգու­թյան հարցերով>> բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը <<նաև>> բառից հետո լրացնել <<դիմումն ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում, իսկ սույն օրենքով նախատեսված արագացված ընթացակարգերի կիրառման դեպքում յոթ աշխատանքային օրվա ընթացքում>> բառե­րով:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Քննարկվել է

    11.03.2020 - 26.03.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1519

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ