Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

   Միջոցառման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2020 թվականի հունվարի 30-ին կայացած խորհրդակցության N Վ/09-2020 արձանագրության 1.4-րդ հանձնարարականով: Նպատակը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջարկությամբ 2021 թվականի հունվարի 1-ից հետո ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում մինչև 2021 թվականի հունվարի 1-ը գործած կադաստրային արժեքների չափերի պահպանումն է:

   ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ կետերով ամրագրված է, որ սույն հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքերում պետական և համայնքային բյուջեներ պետք է վճարվի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը, իսկ 12-րդ կետով՝ վճարման պահին գործող կադաստրային արժեքը:

   2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտրակված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) վաճառքի դեպքում հիմք են հանդիսանալու հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները: Հետևաբար ՀՀ հողային օրենսգքրի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և       12-րդ կետերով սահմանված դեպքերում՝ սեփականության իրավունքով կադաստրային արժեքի վճարման պայմանով փոխանցված հողամասերի համար ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ սահմանված կադաստրային արժեքների պահպանման նպատակով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջանում:

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

   ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում գործող կադաստրային գների պահպանումն է:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

   Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

   Միջոցառման իրականացման արդյունքում ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում հողամասերի կադաստրային գները կպահպանվեն ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ սահմանված չափերով, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների օտարման գործարքների շրջանառության ծավալների մեծացմանը, ինչպես նաև նպաստավոր պայմաններ կստեղծի անշարժ գույքի ձեռքբերման դեպքերում դրամական միջոցների ներդրումների համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    10.03.2020 - 25.03.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2899

Տպել