Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1746-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1746-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը

   Միջոցառման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2020 թվականի հունվարի 30-ին կայացած խորհրդակցության       N Վ/09-2020 արձանագրության 1.4-րդ հանձնարարականով: Նպատակը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջարկությամբ 2021 թվականի հունվարի 1-ից հետո ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում մինչև 2021 թվականի հունվարի 1-ը գործած կադաստրային արժեքների չափերի պահպանումն է:

 

   1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

   Ներկայումս ՀՀ հողային օրենսգքրի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում՝ սեփականության իրավունքով կադաստրային արժեքի վճարման պայմանով փոխանցված հողամասերի համար գործում են                          ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ սահմանված կադաստրային արժեքները: 2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտրակված կադաստրային գնահատման կարգը սահամնելու մասին» ՀՀ օրենքով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառքի դեպքում հիմք են հանդիսանալու հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները:

       

   1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները

   Կառավարության որոշման ընդունումը հնարավորություն կնձեռնի ՀՀ հողային օրենսգքրի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում հողամասերի կադաստրային գները պահպանել մինչև 2021 թվականի հունվարի   1-ը գործող գների սահմաններում:

 

  1. Կարգավորման առարկան

   ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում գործող կադաստրային գների պահպանումն է:

 

  1. Միջոցառման իրակացումից ակնկալվող արդյունքը

   Միջոցառման իրականացման արդյունքում ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ, 10-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում հողամասերի կադաստրային գները կպահպանվեն ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ սահմանված չափերով, որը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների օտարման գործարքների շրջանառության ծավալների մեծացմանը, ինչպես նաև նպաստավոր պայմաններ կստեղծի անշարժ գույքի ձեռքբերման դեպքերում դրամական միջոցների ներդրումների համար:

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    10.03.2020 - 25.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Նախարարություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3151

Տպել

Առաջարկներ`

Աշոտ Սաժումյան

10.03.2020

Անհրաժեշտ է վերահաշվարկ 1992֊ից։ Ծիծաղելի գներով հանրային հողերի ու շինությունների,գույքի վաճառքը համարել անվավեր, նոր հետո շուկայական գնորի ճկուն զոնինգի մասին կարելի է մտածել

Տեսնել ավելին