Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 597-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը

1.      

Անհրաժեշտություն

 

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է ներկայումս գործող ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության  կարգի վերանայման ու ներկայիս իրավիճակին համապատասխան դաշտի կարգավորման անհրաժեշտությամբ:

2.     

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

Գործող ՀՀ կառավարության որոշման մեջ առկա են մի շարք ձևակերպումներ, որոնք չեն համապատասխանում ՀՀ օրենսդրությամբ սահմանված ձևակերպումներին, մասնավորապես՝

-        2014 թվականից բուժական գործ, ստոմատոլոգիա և բուժական գործ զինված ուժերում մասնագիտություններով ընդունելությունը և ուսուցումը իրականացվում է անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով («Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենք), նշված մասնագիտություններով ընդունելությունը իրականացվում է հիշյալ կարգի համաձայն, սակայն կարգում չի հիշատակվում «անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագիր» ձևակերպումը.

-        բուհերում տեղի են ունեցել անվանափոխություններ, մի քանի ոչ պետական բուհեր դադարեցրել են գործունեությունը.

-        կրթության և գիտության ու սպորտի նախարարությունները վերակազմավորվել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, գյուղատնտեսության նախարարությունը՝ էկոնոմիկայի նախարարության.

-        փոփոխվել են զորակոչի և զորացրման ժամկետները և ներկայումս կարգի դրույթները վերաբերում են ամառային զորակոչից զորացրվածներին.

-        Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մի շարք մասնագիտությունների դիմորդներ հնարավորություն ունեին բուհ ընդունվելու առանց ընդունելության քննության, ինչը անհավասար պայմաններ էր ստեղծում այլ բուհերի հետ:

-        «Արարատյան բակալավարիատ» ծրագրով (այսուհետ՝ ԱԲ) ուսումնառություն անցնող աշակերտները մայիս և հունիս ամիսներին հանձնում են ԱԲ ստանդարտ և խորացված մակարդակի քննությունները։ ԱԲ-ի խորացված մակարդակի քննությունները բուհական ընդունելության քննություններ են և այդ արդյունքներով ԱԲ-ի դիմորդները կարող են մասնակցել ՀՀ կառավարության կողմից ԱԲ-ին հատկացված անվճար և վճարովի ուսուցման ընդունելության տեղերի մրցույթին։ Նշենք, որ ԱԲ-ի համապատասխան խորացված քննությունների հանձնումը պարտադիր է ծրագրով ուսումնառություն անցնող բոլոր աշակերտների համար: ԱԲ  քննությունների և միասնական քննությունների հիմնական փուլի անցկացման ժամկետները համընկնում են, որի արդյունքում ԱԲ շրջանավարտները, ովքեր ցանկանում են ընդհանուր հիմունքներով մասնակցել բուհերի ընդունելության մրցույթին, չեն կարողանում մասնակցել միասնական քննություններին:

Հիմք ընդունելով վերոգրյալը առաջարկում ենք ՀՀ բուհերում «Արարատյան բակալավրիատ» ծրագրին հատկացված  ընդունելության տեղերի մրցույթին չմասնակցող ԱԲ տվյալ տարվա շրջանավարտներին հնարավորություն տալ մասնակցելու լրացուցիչ փուլի միասնական քննություններին:

3.    

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն

 

-        Կարգում որպես անձը հաստատող փաստաթուղթ սահմանված է անձնագիրը, ինչը տարընթերցման տեղիք էր տալիս քաղաքացիների փաստաթղթերն ընդունելիս, հաշվի առնելով այն, որ ներկայումս ՀՀ քաղաքացիները հանրապետության ներսում հիմնականում օգտագործում են նույնականացման քարտ նպատակահարմար է «անձնագիր» բառը փոխարինել «անձը հաստատող փաստաթուղթ» բառերով:

-        Վերանայվել է մասնագիտությունների ցանկը որոնց գծով բուհ ընդունվելու համար Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը պարտադիր է.

-        Հավասար պայմաններ ապահովել բոլոր զորացրված դիմորդների համար հանել 3 տարի առաջ զորացրված լինելու սահմանափակումը, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում ևս նման սահմանափակում նախատեսված չէ:

-   Դիմորդների միասնական բազա ստեղծելու նպատակով առաջարկվել է՝ ներբուհական ընդունելության քննություններ հանձնած դիմորդների և Արարատյան բակալավրիատ» ծրագրի դիմորդների բազան էլեկտրոնային կրիչների տեսքով ներկայացնել գնահատման և թեստավորման կենտրոնին՝ ի պահ։

4.     

Կարգավորման նպատակը և բնույթը

 

-        Բոլոր բուհերում ընդունելությունն իրականացնել ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա.

-        Հստակեցնել  առանց ընդունելության քննությունների բուհ ընդունվելու արտոնությունից օգտվելու իրավունք ունեցող դիմորդներին ներկայացվող պահանջները՝ միջազգային մրցույթների մասնակիցներ, աշխարհի, Եվրոպայի առաջնությունների և օլիմպիական խաղերի մրցանակակիրներ:

-        Դիմորդների միասնական բազայի առկայությունը կնպաստի բացահայտել 1-ից ավել դիմում հայտ ներկայացրած դիմորդներին և հավասար պայմաններ ապահովել բոլոր դիմորդների համար:

-        Նախագծով կարգավորվում են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի համաձայն (ՀՀ ՊՆ «Պատիվ ունեմ» ծրագիր) բուհ ընդունվող դիմորդների ընդունելության հետ կապված հարցերը, մասնավորապես նշված ծրագրի մասնակիցները կմասնակցեն հատկացված նպատակային ընդունելության տեղերի մրցույթին և չեն զբաղեցնի ընդհանուր մրցույթին հատկացված տեղերը :

5.    

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք

 

 «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ,

 «Այբ» կրթական հիմնադրամ

6.    

Ակնկալվող արդյունքը

 

ՀՀ կառավարության որոշման համապատասխանեցում ՀՀ օրենսդրությանը:

Բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության գործընթացի հստակեցում: Դիմորդների համար հավասար պայմանների ապահովում:

  • Քննարկվել է

    03.03.2020 - 19.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7189

Տպել