Հիշել նախագիծը

ՀԻՄՆԱԿԱՆ ԴԵՂԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԻՄՆԱԿԱՆ ԴԵՂԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավականակտի ընդունմանանհրաժեշտությունը (նպատակը).

«Հիմնական դեղերի ընտրության չափանիշները և կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա և ի կատարումն ՀՀ վարչապետի 2016 թվականի օգոստոսի 11-ի թիվ 736-Ա որոշման Հավելվածի 5-րդ կետի և պայմանավորված է հիմնական դեղերի ցանկի ձևավորման համար անհրաժեշտ չափանիշների և կարգի՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանելու և «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Ներկայումս հիմնական դեղերի ընտրության չափանիշները և կարգը սահմանվում են ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 7-ի թիվ 41-Ն հրամանով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ «Դեղերի մասին» ՀՀ  նոր օրենքով հիմնական դեղերի ընտրության չափանիշները և կարգը սահմանելու լիազորությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը, ուստի անհրաժեշտություն է առաջացել ՀՀ առողջապահության նախարարի վերը նշված հրամանով սահմանված կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ՝ միաժամանակ այն համապատասխանեցնելով «Դեղերի մասին» ՀՀ  նոր օրենքի և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Նախագծով սահմանվում են հիմնական դեղերի ցանկում դեղի ընդգրկման նպատակով հայտ ներկայացնելու ընթացակարգը, հայտի քննարկման կարգը և ժամկետները, հայտը մերժելու հիմքերը, հիմնական դեղերի ընտրության չափանիշները, Ցանկում  դեղը ընդգրկելու վերաբերյալ Դեղապահովման խորհրդի եզրակացության  մեջ պարտադիր ընդգրկման ենթակա տվյալները և այլն:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծի նպատակն է սահմանել Հիմնական դեղերի ցանկում դեղերի ընդգրկման չափանիշները և կարգավորել դեղերը Հիմնական դեղերի ցանկում ընդգրկելու հետ կապված հարաբերությունները:

      4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

      Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչությունների կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

     Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակ սահմանել հիմնական դեղերի ցանկում ընդգրկվող Հայաստանի Հանրապետության բնակչության առողջապահական առաջնահերթ կարիքները բավարարելու համար անհրաժեշտ, համընդհանուր անվանմամբ նշվող դեղերի ընտրության չափանիշները և կարգը:

  • Քննարկվել է

    22.05.2017 - 07.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9261

Տպել