Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կարգը, տեղեկատվության փոխանակման նպատակով էլեկտրոնային հարցումների իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Վարդան Ալոյան 26.02.2020 12:25:21 Առաջարկում եմ ի պաշտոնե հանես եկող սուբյեկտ հանդիսացող սնանկության գործով կառավարիչների համար ևս ապահովել նման մեխանիզմ։ Ընդունվել է ի գիտություն: «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-294-Ն օրենքի 10-րդ հոդվածը նախատեսում է դատարանի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու սնանկության կառավարչի միջև փաստաթղթաշրջանառությունը էլեկտրոնային եղանակով իրականացնելու հնարավորությունը, որը կարգը պետք է սահմանվի Կառավարության կողմից: Բացի այդ, նույն օրենքի 36-րդ հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ կառավարիչն իր լիազորություններն իրականացնելիս միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով կարող է տեղեկատվություն ձեռք բերել այլ մարմիններից և անձանցից, որի կարգը նույնպես կսահմանի կառավարությունը: