Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ          ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔԻ ընդունման մասին

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ։

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս, «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» պարբերության համաձայն՝ արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով ժամը՝ 06:00-ից մինչև 22:30-ը, ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային միավոր), բացառությամբ տեղական արտադրության կոնյակի, գովազդը:

Վերոգյալ դրույթը անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում տվյալ ոլորտում գործունեություն ծավալող միևնույն ապրանքային շուկայում գործող կամ դրա փոխադարձ փոխարինելի ապրանքների հնարավոր կամ փաստացի մրցակից հանդիսացողների համար։

Ինչպես նաև անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում տեղական և արտասահմանյան արտադրողների միջև՝ անհիմն խոչընդոտներ առաջացնելով վերջիններիս համար՝ Հայաստանի սահմաններից դուրս արտադրված ապրանքը գովազդելու մասով։                                          

Միաժամանակ, համաձայն 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 75-րդ հոդվածի 1-ին մասի՝ ԵԱՏՄ անդամ պետություններն իրենց մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության նորմերը պետք է կիրառեն անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) նկատմամբ հավասար պայմաններով նույն կերպ և հավասար չափով՝ անկախ այդպիսի տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կազմակերպաիրավական ձևից և գրանցման վայրից։

Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին Արձանագրության 21-րդ կետի («Եվրասիական տնտեսական միության մասին» Պայմանագրի 16-րդ հավելված) համաձայն ծառայությունների առևտրին առնչվող բոլոր միջոցների համար յուրաքանչյուր անդամ պետություն մյուս անդամ պետության ծառայությունների, ծառայությունների մատակարարների և ստացողների համար պետք է ապահովի այնպիսի ռեժիմ, որը պակաս բարենպաստ չէ սեփական նույն (նմանատիպ) ծառայությունների, ծառայությունների մատակարարների և ստացողների համար նույն (նմանատիպ) հանգամանքներում ապահովվող ռեժիմից։

Ըստ այդմ, վերոգրյալ հակասությունները վերացնելու և բոլոր տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է վերանայել գործող կարգավորումը՝ վերացնելով միայն տեղական արտադրության կոնյակի գովազդի համար սահմանված թույլտվությունը։

Միաժամանակ, ս/թ հունվարի 31-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացման աշխատանքների ընթացքի մասին Կարգադրությունը։ Վերոնշյալ Կարգադրության 1-ին կետով՝ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություններին հանձնարարվել է 3-ամսյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցներ, որոնք ուղղված կլինեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի որոշմամբ սահմանված ցանկում ընդգրկված Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացմանը։ 

Հարկ է նշել, որ նշված ցանկում ընդգրկված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի հունիսի 4-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման մասին» թիվ 85 որոշումը։ Համաձայն Որոշման 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետությունը ծանուցվում է 2019 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրի 75-րդ հոդվածի 1-ին կետի իրականացման մասին, այն է էլեկտրոնային զանգվածային լրատվամիջոցներում տեղական արտադրության կոնյակի գովազդի տեղակայման ժամանակ մրցակցության ընդհանուր սկզբունքների պահպանումը։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը:

 ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործող ընթացակարգերի բարելավման, ինչպես նաև բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու քաղաքականություն:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը:

Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդյունքը կլինի բոլոր տնտեսավարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմանների ապահովումը և միջազգային պայմանագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարումը։

  • Քննարկվել է

    26.02.2020 - 17.03.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6327

Տպել

Առաջարկներ`

Գրիգոր Բեջանյան

03.03.2020

Հարց. Կխնդրեմ մանրամասնեիք տվյալ արտոնությունը վերաբերվում է միայն ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսվարողներին թե նաև այլ երկնրերի?: Եվ եթե միայն այդ օրենքով կարգավորելու է ԵԱՏՄ-ը շրջանակներում ապա հիմնավորման <<անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում տեղական և արտասահմանյան արտադրողների միջև>> դա միևնույն է պահպանվում է:

Հայկ Ափրիկյան

26.02.2020

Յուրաքանչյուր պետության համար առաջնայինը իր շահերն են, ոչ թե տեղականի ու արտասահմանյանի համար ձևական հավասարություն ապահովելը, այն էլ հասկանալի չէ՝ ինչի համար։ Կոնյակագործությունը մեր տնտեսության շատ քիչ կայացած ճյուղերից է, ինչի համար էլ դեռ 2014-ին կոնյակի համար բացառություն էր արվել։ Նույն տրամաբանության սահմաններում կարճատեսություն է այդ բացառությունը վերացնել, որովհետև ի վերջո ոչ մի բան չենք շահելու, դեռ մի բան էլ հարվածելու ենք կոնյակի ոլորտին։ Բացի այդ, եթե մեզ անհրաժեշտ է ԵԱՏՄ այլ երկրներում մեր արտադրողի համար բարենպաստ պայմաններ ստեղծել (որը, ենթադրում եմ, ընկած է նախագծի տրամաբանության հիմքում), իսկ դրա համար պետք է անդամ պետությունների տարածքում հավասար մրցակցային պայմաններ ապահովել, ապա ճիշտ կլինի ոչ թե առհասարակ տեղական արտադրողին արտոնությունից զրկել, այլ ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների արտադրողին նույնպես տրամադրել այդ արտոնությունը։ Հայաստանն, ըստ էության, պարտավորություն է ստանձնել 4 այլ պետության համար իր շուկայում ստեղծել հավասար պայմաններ, բայց դա չի նշանակում, որ պետք է հավասար նժարների վրա դնել թե՛ հայկական, թե՛ այդ 4 երկրների, թե՛ ԵԱՏՄ կազմի մեջ չմտնող 188 երկրների համար։

Տեսնել ավելին