Հիշել նախագիծը

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ

ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.    Անհրաժեշտությունը

«Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի ծրագիրը,  ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման աշխատանքների 2020 թվականի աշխատանքների դրույթով և ապահովում է ստանդարտացման բնագավառի զարգացումը: Նշված ծրագրի շրջանակներում կատարվելիք աշխատանքների համար բյուջեով նախատեսվել է 14123.4 հազ. դրամ:

Սույն որոշման նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով  «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը:

ՀՀ հաշվեքննիչ պալատի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 28/1 որոշման համաձայն՝ «Ստանդարտների մշակման և հաստատման գործընթացի նկատմամբ իրականացված կատարողական հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» ընթացիկ եզրակացության մեջ նշվում է, որ «Ստանդարտների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ այսուհետ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել պետական ստանդարտացման ամենամյա ծրագիրը։

 

2.                 2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

             2019 թվականին ստանդարտացման ազգային մարմինը կատարել է ստանդարտացման աշխատանքները: Մասնավորապես, նախորդ տարվա ընթացքում մշակվել է միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ 30 ազգային ստանդարտ, որոնք ընդունվել են Հայաստանի Հանրապետությունում գործող ստան­դարտացման տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից:

                 2019 թվականին մշակված ստանդարտների կիրառումը կաջակցի ռազմական արդյունաբերության արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, արտադրանքի անվտանգության ապահովմանն սպառողական շուկայում, արտադրական գործընթացում ինովացիոն տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրանքի որակի և մրցունակության բարձրացմանը, հայրենական արտադրանքի արտահանման խթանմանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարմանը։ Ազգային ստանդարտները մշակվել են տնտեսության հետևյալ գերակայող ոլորտներում՝ ռազմաարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգախնայողության և էներգաարդյունավետության, շինարարության և շինանյութերի արտադրության, բնապահպանության, առողջապահության, սննդամթերքի արտադրության, սոցիալական ապահովության։

                 Ստանդարտացման ազգային մարմինը 2019 թվականին իրականացրել է աշխատանքներ միջազգային, միջպետական ստանդար­տացման և համագործակցության ոլորտում: Մասնավորապես, կազմակերպվել են միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկության աշխատանքներ, որի ընթաց­քում ներկայացված մշակվող ստանդարտների նախագծերն անցել են փորձաքննություն և համաձայնեցվել Հայաստանի Հանրապետությունում բոլոր շահագրգիռ կազմակերպություն­ների հետ։

              2019 թվականին Ստանդարտների ազգային ֆոնդը համալրվել է 1564 միջպետական (ԳՕՍՏ) և Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) և 42 Հայաստանի Հանրապետության (ՀՍՏ) նոր ստանդարտներով։ Ստանդարտների էլեկտրոնային տարբերակներն արխիվացվել են, իսկ գործողության մեջ դրված թղթային կրիչով ստանդարտները հաշվառվել են ստանդարտների գրանցամատյաններում։

2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության գործատուների և մասնագետների համար սպառիչ տեղեկատվություն ապահովելու նպատակով հրատարակվել են «Ստանդարտներ և տեխնիկական պայմաններ» 4 տեղեկատուները, և Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների համար պատրաստվել է 12 տեղեկատվական թերթիկ ազգային ֆոնդում համալրված բոլոր ստանդարտների վերաբերյալ, որոնք տրամադրվել են ստանդարտացման ազգային մարմնի բոլոր բաժանորդներին։

2019 թվականին ստանդարտացման ազգային մարմնի՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումը կազմել է 14123.4 հազ. դրամ, այդ թվում՝ ազգային ստանդարտների մշակման աշխատանքների ֆինանսավորումը՝ 10211.8 հազ. դրամ։ Միջազգային, եվրոպական և միջպետական ստանդարտացման աշխատանքների գծով ֆինանսավորումը 2019 թվականին կազմել է 1941.6 հազ. դրամ։

Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների գծով ֆինանսավորումը 2019 թվականին կազմել է 1970.0 հազ. դրամ։

Ծրագրի նախագիծը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա:

Ստանդարտացման ազգային մարմնին նախատեսվում է պետական աջակցություն ներքոհիշյալ աշխատանքների իրականացման համար`

ա)      ազգային ստանդարտների մշակման աշխատանքներ.

բ)      միջպետական, եվրոպական և միջազգային ստանդարտացման աշխատանքներ.

գ)      ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ:

Համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետի` պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ամենամյա պետական ծրագրում նախատեսված ազգային ստանդարտների մշակումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային, տարածաշրջանային, միջպետական ստանդարտացման կազմակերպությունների աշխատանքներին մասնակցելու համար ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ազգային ֆոնդի արդիականացումը և վարումը` ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների ապահովման նպատակով:

3.   Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ստանդարտացման բնագավառում քաղաքականությունը սահմանվում է լիազորված պետական մարմնի` ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից, որը բխում է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի և ստանդարտացման միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների հետ կնքված միջազգային ու միջպետական համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից:

4.   Կարգավորման նպատակը և բնույթը

Ազգային ստանդարտների մշակման ծառայությունների ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում տնտեսության ճյուղերի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ինչպես նաև ապահովել ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը:

Ծրագրի նպատակն է նաև ռազմաարդյունաբերության, էներգախնայողության և էներգաարդյունավետության, շինարարության և շինանյութերի արտադրության, առողջապահության, բնապահպանության, ջրի և հողի որակի, ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների արտադրության ոլորտներում աջակցել աշխատանքների կարգավորմանը և արդյունավետության բարձրացմանը:

Ծրագրի իրականացումը կապահովի իրատեսական նախադրյալներ` համաշխարհային շուկայի հետ Հայաստանի Հանրապետության տնտեսության ինտեգրման,

     ա) տնտեսության գերակայող ճյուղերում ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիայի ներդրման,

     բ) սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովման,

     գ) որակի և մրցունակության բարձրացման,

     դ) Հայաստանի Հանրապետությունում գործող ԵՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման համար:

Ծրագրի հիմնական խնդիրն է` համապատասխանեցնել գործող ազգային ստանդարտ­ների ֆոնդը Հայաստանի Հանրապետության տնտեսության գերակայող ճյուղերի արդի պահանջներին:

Ծրագրի իրականացման ժամանակ` կիրառելով միջազգային գործելակարգում ընդունված ստանդարտացման հիմնական սկզբունքը, և ազգային ստանդարտների մշակման համար որպես հիմք ընդունելով միջազգային ստանդարտները, կստեղծվեն բարենպաստ պայմաններ,

      ա) դեպի միջազգային և տարածաշրջանային շուկաներ (այդ թվում ԵԱՏՄ տարածք) Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ազատ մուտքի համար,

      բ) համաշխարհային շուկայում տեխնիկական կանոնակարգերի և ազգային ստանդարտների պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստման (գնահատման) արդյունքների ճանաչման համար, որը կնվազեցնի տեխնիկական խոչընդոտները միջազգային առևտրում:

 

5.   Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Ստանդարտացման ազգային մարմնի համակարգման համատարած և համակողմանի հարցում է անցկացվել շահագրգիռ բոլոր կողմերի շրջանում, այդ թվում` ՀՀ պետական կառավարման մարմիններ, կազմակերպություններ, ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներ: Ներկայացված բոլոր առաջարկությունների, առկա պետական քաղաքականության և տնտեսական գերակայությունների հիման վրա ձևավորվել է նախագծով առաջարկվող Ծրագիրը:

6.   Ակնկալվող արդյունքը

 Ծրագրի իրականացման արդյունքում տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար, ինչպես նաև կապահովի ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը: Կընդլայնվի Հայաստանի Հանրապետության համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման մարմինների հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 «ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ

ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

          «Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի ծրագիրը,  ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին տեղեկանքը չի լրացվում, քանի որ հնարավոր չէ ստանալ կոնկրետ թվային գնահատական:

«Ստանդարտների մշակման ծառայությունների 2020 թվականի ծրագիրը,  ստանդարտացման 2020 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելու կապակցությամբ պետական բյուջեում (կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում) ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ

ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

ՑԱՆԿԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1.

 

 

 

 

2.

 

 

 

 

3.

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը:

 

Չկա:

 

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը:

 

Համապատասխանում է:

 

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են):

 

Չկա:

 

 

 

 

 

 

 ՏԵՂԵԿԱՆՔ

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԻ ՆԱԽԱԳԾՄԱՆԸ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

 

  1. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է ստանդարտացման ազգային մարմնի պաշտոնական կայքում տեղադրելու միջոցով (www.sarm.am):

 

  1. Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին

 

Հասարակության մասնակցությունն որոշման նախագծմանը և/կամ քննարկումներին իրականացվում է շահագրգիռ կազմակերպությունների և ֆիզիկական անձանց առաջարկությունների և դիտողությունների ներկայացմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և/կամ ստանդարտացման ազգային մարմին:

 

  1. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են):

 

Չկան:

 

 

 

 

  • Քննարկվել է

    25.02.2020 - 15.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6948

Տպել

Առաջարկներ`

Ստանդարտ Դիալոգ ՍՊԸ

28.02.2020

«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ» ՓԱՍՏԱԹՂԹԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Ըստ բաժինների ներկայացված ցանկը թույլ է տալիս ուշադրություն հրավիրելու ստանդարտացման ոլորտում առանցքային դարձած խնդրի վրա, որն է. «ստանդարտի մշակում» և «ստանդարտի թարգամանություն» հիմնարար հասկացությունների տարանջատումը և սահմանումը: Ստանդարտի մշակումը, հատկապես փորձարկումների ոլորտին վերաբերող ստանդարտի՝ ենթադրում է տեխնիկական հագեցվածության և գիտահետազոտական բազայի առկայությամբ, համապատասխան մասնագետների ներգրավմամբ, բազմակի փորձարկումների միջոցով որոշակի պահանջների, ցուցանիշների ու դրանց նորմերի սահմանում: Մինչդեռ «ստանդարտի թարգմանությունը» կամ ինչպես նշվում է ծրագրում «ներդաշնակ ստանդարտի մշակումը» սոսկ տեխնիկական թարգմանչի միջոցով բնագրաբնույթ տեքստի կամ բովանդակության վերարտադրումն է, և ամենևին կապ չունի «ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ» բաժնում փաստվող ձևակերպումների հետ, մասնավորապես «սահմանում» եզրույթի հետ : Այսինքն՝ սահմանվածը թարգմանելը՝ սահմանում չէ: Եթե խնդիրը նման ձևաչափով և թարգմանության միջոցով ստանդարտացման ազգային համակարգի պահպանումն է, ապա համոզված եմ, որ այդ գործառույթը կարող են իրականացնել մրցույթով ընտրված և մատչելի գներով ծառայություն մատուցող թարգմանչական կազմակերպություններ:

Տեսնել ավելին