Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

    ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__ ____________ 2020 թվականի N __ Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. 1. ՀՀ կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1324-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները.

     1) Որոշման հավելվածը լրացնել նոր 16.1 և 16.2 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

     ա) «16.1 Բնակչության սոցիալական պաշտպանության  հաստատությունը (պետական մանկատունը)՝ իր մոտ խնամվող երեխայի հրատապ և անհապաղ բավարարման կարիքները (երեխայի ծննդյան տարեդարձի ծախսեր, համադասարանցիների, ընկերների ծննդյան տարեդարձերի ծախսեր, դպրոցական էքսկուրսիաների ծախսեր և այլն) հոգալու պարագայում տարեկան առավելագույնը 500.0 հազ. դրամի չափով կանխիկ շրջանառության գործարքներ է  իրականացում՝ համապատասխան ծախսը հիմնավորող փաստաթղթերի առկայությամբ՝ ՀՀ պետական բյուջեով նախատեսված մանկատան բյուջետային տարվա ծախսերի նախահաշվով հաստատված «այլ ծախսեր» ծախսային հոդվածի հաշվին։»։

     բ) «16.2 Ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրող կենտրոններ հաճախող հաշմանդամություն ունեցող և կենտրոնից առնվազն 500 մետր հեռավորությամբ բնակվող տրանսպորտից օգտվող երեխաների համար կենտրոնն ապահովում է տրանսպորտի ծախսերի դրամական փոխհատուցում օրական նվազագույնը՝  200 դրամի և առավելագույնը՝ 400 դրամի չափով:»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

 

 

  • Քննարկվել է

    21.02.2020 - 09.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5781

Տպել