Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

1.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1.1.

Անհրաժեշտությունը

 

2019 թվականի մայիսի 16-ի ի N 650-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, որում կարևորվել է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու այլընտրանքային, համայնքահենք ծառայությունների ցանցի ընդլայմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվում է  ապաինստիտուցիոնալացման քաղաքականություն՝ ուղղված երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ  գործող գիշերօթիկ հաստատությունները լուծարվել են: Միաժամանակ նախատեսվում է 2020 թվականից պատվիրակված կազմակերպությունների միջոցով կազմակերպել երեխաների ցերեկային խնամք՝  երեխայի և նրա ընտանիքի գնահատված կարիքին համապատասխան աջակցություն և ծառայություններ:

Ճգնաժամային իրավիճակում հայտնված և անհապաղ տեղավորման կարիք ունեցող 0-18 տարեկան  երեխաների համար (անհրաժեշտության դեպքում նաև ուղեկցողի հետ) 2020 թվականից կգործեն նաև ճգնաժամային աջակցության կենտրոններ՝ Երևան, Գյումրի և Կապան քաղաքներում: Այս կենտրոններում երեխաների շուրջօրյա խնամքը կիրականացվի առավելագույնը մեկ տարի ժամկետով՝ զուգահեռաբար գնահատված կարիքին համապատասխան մասնագիտական աշխատանք իրականացնելով թե՛ երեխայի, թե՛ ընտանիքի հետ՝ երեխայի հետագա խնամքը կենսաբանական ընտանիքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ խնամատար, խնամակալի կամ որդեգրողի ընտանիքում կազմակերպելու նպատակով:

Ճգնաժամային աջակցության կենտրոնները կբացվեն 2020 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցների շրջանակում՝ ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմավորման արդյունքում գոյացած խնայված միջոցների հաշվին:   

   Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձինք ունեն նաև ինքնուրույն անկախ կյանք վարելու համար աջակցության կարիք, ավելին՝ հաստատություններն ավարտող և հաշմանդամություն ունեցող անձինք առավել խոցելի են,  2020 թվականից նախատեսվում է ստեղծել նաև անկախ ապրելակերպի ուղեկցող ծառայություններ, որոնք կաջակցեն 16-23 տարեկան անձանց՝ ձեռք բերելու անկախ կյանքով ապրելու և մասնագիտական հմտություններ:

1.2.

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը: Նախագծի մշակումը պայմանավորված է երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովման աջակցությամբ՝ երեխայի շահերի պաշտպանության, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում երեխաների հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների, սոցիալական պաշտպանության երաշխիքների ապահովման նպատակով: Այս համատեքստում ընդլայնվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաներին ցերեկային խնամքի ծառայությունների  տրամադրման շրջանակը:

Նախարարության ենթակայության՝ երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունները 2020 թվականից այլևս չեն գործում:Դրամաշնորհի տրամադրման համար մրցույթի արդյունքում շահած կազմակերպությունները հանրապետության բոլոր մարզերում սկսել են իրականացնել երեխաների ցերեկային խնամքի տրամադրման ծառայություններ:

Նախագծում կատարվող փոփոխություններն ու լրացումները պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ ճգնաժամային իրավիճակում հայտնված և արագ տեղավորման կարիք ունեցող երեխաների շտապ  տեղավորումը երբեմն հնարավոր չի լինում կազմակերպել՝ հաշվի առնելով, որ նման կենտրոն գործում է միայն Երևանում: Խնդիրը լուծելու նպատակով Երևան, Գյումրի և Կապան քաղաքներում նախատեսվում է բացել ճգնաժամային աջակցության կենտրոններ, որոնք հավասարապես կսպասարկեն հարակից շրջանները ևս:   

2.

Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծի ընդունմամբ կապահովվի երեխայի իրավունքների ու շահերի պաշտպանությունը՝ հստակ կսահմանվեն հաստատությունների տիպերը:

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետների կողմից:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունմամբ կապահովվի երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը:

 ՏԵՂԵԿԱՆՔ 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 381-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշման ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանց ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

  • Քննարկվել է

    21.02.2020 - 09.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5927

Տպել