Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 

ՈՐՈՇՈՒՄ 

------------------- 2020 թվականի N - Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ  2020-2022  ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

  ՄԱՐԴԿԱՆՑ   ԹՐԱՖԻՔԻՆԳԻ  ԵՎ  ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ  ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 ԱԶԳԱՅԻՆ   ԾՐԱԳԻՐԸ  ԵՎ  ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ  ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ  է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
  2. Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր իշխանության մարմինների, կառավարությանը և վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին՝ մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին՝ այն նախարարության կողմից ամփոփելու և Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար,
  3. Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին՝ ծրագրի միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ  տարեկան հաշվետվությունը ներկայացնել  Հայաստանի Հանրապետության կառավարություն,
  4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի գծով ՀՀ պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հնարավորության հարցը քննարկել տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակում:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: 

Հավելված

         ՀՀ կառավարության 2020 թվականի

                                                _______________________ _________   N     -  Լ  որոշման

 

Ա Զ Գ Ա Յ Ի Ն   Ծ Ր Ա Գ Ի Ր 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ 

Ներածություն 

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպումը Հայաստանի Հանրապետությունում 

          Հայաս­տանի Հանրապետությունում կազմակերպված պայքար մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ սկսվել է 2002 թվականին: Երևույթին արդյունավետ հակազդելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվել է «Հայաuտանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապoրինի փոխադրման, տեղա­փոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման հայեցա­կարգը և ընդունվել ու իրականացվել են դրանից բխող հինգ ազգային ծրագրերը. «Հայաu­տանի Հանրապետությունից շահագործման նպատակով մարդկանց ապoրինի փոխադրման, տեղա­փոխման և առուվաճառքի (թրաֆիքինգ) կանխման 2004-2006 թվականների միջոցա­ռումների ազգային ծրագիրը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվա­կանի  հունվարի 15-ի N 58-Ն որոշում), «Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվա­կանների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմա­կերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի  դեկտեմբերի 6-ի N 1598-Ն որոշում), «Հայաստանի Հանրապետությունում 2010-2012 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաստանի Հանրապետության կառավարության 2010  թվականի  սեպտեմբերի 3-ի N 1140-Ն որոշում), «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թվականների ընթացքում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմա­կերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2013  թվականի  փետրվարի 28-ի N 186-Ն որոշում) և «Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման  դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը» (Հայաս­տանի Հանրապետության կառավարության 2016 թվականի  հուլիսի  7-ի N 726–Ն որոշում):  2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակ­ցության մասին» Հայաuտանի Հանրապետության ՀO-212-Ն օրենքը, որի նպատակն էր էլ ավելի արդյունավետ դարձնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի պաշտպանությունն ու աջակցությունը, և որին հաջորդեց օրենքի կիրարկումն ապահովող մի շարք իրավական ակտերի մշակումը, ընդունումը, ինչպես նաև ոլորտը կարգավորող իրավական այլ ակտերում համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարումը:

Օրենքի 2-րդ հոդվածը որպես նպատակ  սահմանում է  պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների միջև, ինչպես նաև հասարակական և միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության հետ ռազմավարական համագործակցության սկզբունքը՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերման, նույնացման, աջակցության, պաշտպանության, հասարակությանը վերաինտեգրման արդյունավետ ապահովման հարցում: Սա հիմք է ստեղծում գործողությունների հստակ ձևաչափի մշակման  և դրա շրջանակում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ընդունված երեք ուղղություններով՝ կանխման, կանխարգելման և աջակցության,  միջոցառումներ իրականացնելու համար:  Միևնույն ժամանակ ծրագիրը համահունչ է  Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝  ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» 2000 թ. կոնվենցիայի և դրան կից` «Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ» թիվ 1 ու «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» թիվ 2  կամընտիր արձանագրությունների (2003 թ.), ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային կից «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մաuին» (2005 թ.) կամընտիր արձանագրության, Եվրախորհրդի 2005 թվականի մայիսի 16-ի «Մարդկանց շահագործման դեմ պայքարի մասին» կոնվենցիայի (2008 թ.), ԱՄԿ «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» թիվ 29, «Հարկադիր աշխատանքի վերացման մասին» թիվ 105 (2005 թ.) և «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» թիվ 182 (2006 թ.) կոնվենցիաների պահանջներին և առաջարկվող մեխանիզմներին, և նպատակաուղղված է դրանց կատարմանը:

 2019 թվականի հունիսի 3-ին ընդունվել է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակ­ցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-56-Ն օրենքը, իսկ 2019 թվականի օգոստոսի 1-ին ՀՀ վարչապետի N1025-Ա որոշմամբ հաստատվել է օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը: Այն ներառված է ծրագրի ժամանակացույցում: 

Հինգերորդ և վեցերորդ ազգային ծրագրերի շրջանակները

Հինգերորդ` 2016-2018 թվականների ազգային ծրագրում ուշադրության կենտրոնում են եղել երեխաների թրաֆիքինգի և շահագործման, ինչպես նաև աշխատանքային շահագործման կանխարգելման միջոցառումները: Հիմնական շեշտը դրվել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը, իսկ միջոցառումները ներառվել են 5 հիմնական բաժիններում`

  • մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի օրենսդրություն և դրանց կիրառման ապահովում,
  • մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում,
  • մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն,
  • համագործակցություն,
  • ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում:

            Վեցերորդ` 2020-2022 թվականների մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի կողմից: Այն, ներառելով նախորդ ծրագրի հիմնական ուղղությունները, կենտրոնանում է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման և աջակցության գործընթացների բարելավման վրա: Ծրագրով նախատեսված են այնպիսի օրենսդրական քայլեր, որոնց շնորհիվ կկատարելագործվեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման, ինչպես նաև աջակցության տրամադրման մեխանիզմները:

Ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել միջազգային կառույցների, մասնա­վորապես, Հայաստանի կողմից «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի դրույթների կատարման վերաբերյալ երրորդ զեկույցի, ԱՄՆ պետքարտուղարության, ԵԱՀԿ գործող նախագահի՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչ և համակարգողի Հայաստանի վերաբերյալ հերթական զեկույցների, ինչպես նաև ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ՄՄԿ գնահատման զեկույցի առաջարկները:

Ծրագրում ներկայացված գործողություններն ուղղված են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը և ներառված են 6 հիմնական բաժիններում`

  • Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում,
  • Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում,
  • Երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում
  • Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն,
  • Միջազգային համագործակցություն
  • Ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում: 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ  ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 

NN

ը/կ

Միջոցառումներ

Պատասխանատու և համագործակցող մարմիններ

Կատարման ժամկետ

Ֆինանսա-վորման հնարավոր աղբյուրներ

Ակնկալվող արդյունքներ

Գնահատ-ման ցուցիչներ

 

1

2

3

4

5

6

7

Գլուխ I. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում

 

 

Նպատակ 1. Օրենսդրական դաշտի կատարելագործում և կիրառելիության ապահովում, ինստիտուցիոնալ մեխանիղմների հզորացում

 

1.1.1.

 

Մշակել առաջարկություններ, ուղղված ՀՀ աշխատանքային օրենսգրքում «հարկադիր աշխատանք» եզրույթի սահմանմանը և սահմանված նորմի կիրարկման մեխանիզմների ձևավորմանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ քննչական կոմիտե /համաձայնությամբ/

ՀՀ գլխավոր դատախազություն /համաձայնությամբ/

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

2021թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

Կբարելավվի հարկադիր աշխատանքի դեպքերի բացահայտման, զոհերի նույնացման գործընթացը:

 

1.1.2

Մշակել ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N1200-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

ՀՀ ոստիկանություն,

ՀՀ գլխավոր դատախազություն

(համաձայնությամբ):

2020թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

Կբարելավվեն հանձնաժողովի աշխատանքները և վիճակագրական տվյալների հավաքագրման գործընթացը:

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատակարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ ներկայացվող հաշվե­տվության ձևը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարությն որոշման նախագիծը ներկայացված է ՀՀ կառավարություն:

 

 

 

 

 

 

 

1.1.4.

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին ՀՀ վարչապետի 2019թ. օգոստոսի 1-ի N 1025-Ա որոշմամբ սահմանված իրավական ակտի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2020թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

Առկա են են օրենքի կիրարկումն ապահովող նոր մեխանիզմներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1.1.6.

«Միգրանտ աշխատավորների և նրանց ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանության մասին» ՄԱԿ-ի 1990թ թվականի դեկտեմբերի 18-ի  միջազգային կոնվենցիայի վավերացմանն ուղղված միջոցառումների իրականացում:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

 

 

2021-2022թթ.

Ֆինանսավորում չի պահանջվում

Նախապատրաստված են և ներկաացված են համապատասխան մարմին կոնվենցիաների վավերացմանն ուղղված նյութերը:

 

 

 

 

 

 

 

 

Մեկնարկել է ՀՀ           օրենսդրության՝ Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառություններին համապատասխանեցնե

լու գործընթացը,

ընթացքի մեջ են նոր մեխանիզմների ներդրման աշխատանքները:

 

 

 

 

 

 

Կոնվենցիայի վավերացման վերաբերյալ օրենսդրական փաթեթը ներկայացված է ՀՀ Ազգային ժողով:

 

 

 

 

 

 

Կոնվենցիայի և ՀՀ օրենսդրության համեմատական վերլուծությունն

իրականացված է:

1.1.7.

«Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի վավերացմանն ուղղված միջոցառումների իրականացում:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն,

 

 

2021-2022թթ..

Ֆինանսավորում չի պահանջվում

1.1.8.

«Սեռական շահագործումից և սեռական բնույթի չարաշահումներից երեխաներին պաշտպանելու մասին» Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի վավերացում և կոնվենցիաի դրույթների կատարմանն ուղղված միջոցառումների իրականացում:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն

 

2022թ

Ֆինանսավորում չի պահանջվում

1.1.9.

Մշակել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման Խորհրդին կից աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

ՀՀ արդարադատության նախարարություն,

ՀՀ գլխավոր դատախազություն

(համաձայնությամբ),

ՀՀ ոստիկանություն

2020թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

Կսահմանվեն աշխատանքային խմբի գործառույթները և պատասխանատվության շրջանակը:

Որոշման նախագիծը ներկայացված է ՀՀ կառավարություն:

1.1.10.

Կատարել ուսումնասիրություն, ուղղված դպրոցահասակ երեխաների շրջանում անտառաճանաչ և անթվաճանաչ երեխաների բացահայտմանը:   

 

 

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,

 

2021-2022թթ.

ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ:

Երեխաները ներգրավված են կրթական ծրագրերում՝ առնվազն որոշակի մակարդակի տառաճանաչության և  թվաճանաչության գործուն հմտություններ ձեռք բերելու նպատակով:

Հստակեցված են երեխաների թիվը և սեռատարիքային կազմը:

 

Գլուխ II. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում

 

 

Նպատակ 1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգի վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացում

 

2.1.1.

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման թեմայով երիտասարդների իրազեկում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

 

2020-2022թթ.

2020թ. համար՝ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում, 2021-2022 թվականների համար՝ 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում,

ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ:

Կբարձրանա երիտասարդության իրազեկվածության մակարդակը, կնվազեն թրաֆիքինգի և շահագործման ենթարկվելու ռիսկերը, հանրության շրջանում կվերանա թրաֆիքինգի և շահագործման զոհերի նկատմամբ

անհանդուրժողականությունը/անտարբերությունը:

2.1.1.Հեռավոր մարզերում ապրող երիտասարդների համար դասուսուցումների կազմակերպում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.1.2.Յուրաքանչյուր տարի հանրապետության 4 մարզերում համայնքների մասնագետների և պատասխանատուների հետ քննարկումների կազմակերպում:

 

2.1.3.Հանրապե

տության վեց մարզերում գործող միգրացիոն կենտրոններին նյութերի տրամադրում,

մեկ հեռուստահաղորդման կամ տեսահոլովակի պատրաստում:

2.1.2.

Գյուղատնտեսության և աշխատանքի այլ ոլորտներում մինչև 18 տարեկան աշխատող անձանց օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման ուղղությամբ կանխարգելիչ/իրազեկող  միջոցառումների իրականացում:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

 

 

 

2020-2022թթ.

ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ:

Կկանխվի երեխայի ներգրավումը աշխատանքի վատթարագուն ձևերում,   կնվազեն շահագործման  դեպքերը:

2.1.3.

Բնակչությանը, մասնավորապես` արտագնա աշխատանքի մեկնողներին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգի վերաբերյալ լուսաբանող և տեղեկատվական նյութերի պատրաստում և տարածում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

ՀՀ առողջապահության նախարարություն

2020-2021թթ.

2021-2022 թվականների համար՝ 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում,

ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ:

Արտագնա աշխատանքի մեկնողները կտեղեկացվեն իրենց իրավունքների վերաբերյալ,  մասնավորապես՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկվելու վտանգի համատեքստում:

2.1.4.

Համացանցի և սոցիալական ցանցերի միջոցով տարածվող աշխատանքի տեղավորման կեղծ առաջարկների չեզոքացման, անվտանգ միգրացիայի ապահովման ու թրաֆիքինգի  վտանգի նվազեցմանն ուղղված հանրային իրազեկում։

ՀՀ ոստիկանություն,

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն,

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

 

2021-2022թթ.

2021-2022 թվականների համար՝ 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում,

ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ:

Բնակչության, հատկապես արտերկրում աշխանանք որոնող քաղաքացիների շրջանում կբարձրանա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգներին դիմակայելու միջոցների, ինչպես նաև պաշտպանության և աջակցության հնարավորության մասին իրազեկվածությունը

Իրականացված  իրազեկման արշավների  քանակը, անցկացման վայրը ու արդյունքները

 

Նպատակ 2. Պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող հիմնարկությունների, կազմակերպությունների աշխատողների` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման  վերաբերյալ իրազեկման բարձրացում և վերապատրաստում

 

2.2.1

Արտաքին գործերի նախարարության համակարգի աշխատակիցների, պաշտպանության նախարարության համակարգի, Արդարադատութայն ակադեմիայի, սոցիալական ոլորտի մասնագետների համար մշակել կամ թարմացնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման թեմայով ձեռնարկներ՝ գործող օրենսդրությանը և ընթացիկ իրավիճակին համապատասխան:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն,

ՀՀ պաշտպանության նախարարություն,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2020-2021թթ.

2020թ. համար՝ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում, 2021-2022 թվականների համար՝ 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում, ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ:

Կապահովվի մասնագետների պարբերաբար վերապատրաստման և պատրաստման շարունակականությունը

Ոլորտային մասնագիտական վերապատրաստման ձեռնարկների առկայություն՝ ըստ արծարծված թեմաների:

2.2.2

Հանրապետության 6 մարզերում՝ Արագածոտնի, Տավուշի, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Սյունիքի և Երևանում  գործող միգրացիոն կենտրոնների աշխատակիցների կարողությունների հզորացում. ոլորտի թարմացված քաղաքականության, ընթացիք իրավիճակի ներկայացում:

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով:

 

2021թ.

ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ:

Կբարձրանա  կենտրոնների մասնագետների պատրաստվածությունը, կընդլանվի և կբարելավվի տրամադրվող տեղեկատվության շրջանակը և որակը:

Վերապատրաստված մասնագետներ, տրամադրված թարմ  նյութեր:

2.2.3

Արտաքին գործերի նախարարության դինավագիտական դպրոցի ունկնդիրների համար մարդկանց թրաֆիքինգի և շահագործման թեմայով վերապատրաստման դասընթացների անցկացում:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

2020թ.

2020թ. համար՝ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում,

ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ:

Կբարձրանա ապագա դիվանագետների  իրազեկվածության մակարդակը` մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ոլորտի քաղաքականության վերաբերյալ:

Մասնագետների պատրաստման դասացանկում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման  թեմայով համապատասխան դասաժամերի ներառում:

2.2.4

Պաշտպանության նախարարության  համակարգում աշխատող մասնագետների իրազեկում՝ զինված ակամարտությունների ժամանակ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգների, դրա դեմ պայքարի, գործող մեխանիզմների վերաբերյալ:

ՀՀ պաշտպանության նախարարություն

2021-2022թթ.

2021-2022 թվականների համար՝ 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում, ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ:

Կբարձրանա ՊՆ ենթակայության ստորաբաժանումների անձնակազմի, այդ թվում՝ խաղաղապահ զորքերում ծառայողների իրազեկվածությունը՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման  դրսևորումների, ձևերի մասին:

 

Իրականացված  իրազեկման արշավների  անցկացման վայրը, քանակը, ունկնդիրների թիրախային խմբերը:

2.2.5.

Ոչ պետական կազմակերպությունների (մասնավորապես՝ զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների, զբոսաշրջային տրանսպորտային կազմակերպությունների) աշխատողների համար դասընթացների, քննարկումների կազմակերպում՝ մարդկանց,  հատկապես երեխաների թրաֆիքինգի և շահագործման, հարկադիր աշխատանքի վտանգների մասին։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, Զբոսաշրջության կոմիտե (համաձայնությամբ)

2021-2022թթ.

ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ:

Կբարձրանա  բնակչության հետ անմիջական կապի մեջ գտնվող մարմինների և կազմակերպությունների աշխա­տողների իրազեկվածությունը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ, կապահովվի կանխարգելումը:

 

 

 

 

 

 

 

 

 

Դասընթացների քանակ, անցկացման վայր, արդյունքներ:

2.2.6

Մարդկանց թրաֆիքինգի, աշխատանքային շահագործման, ներառյալ  երեխաների թրաֆիքինգի և շահագործման, հարկադիր աշխատանքի առանձնահատկությունների, ինչպես նաև օրենդրության մեջ կատարված փոփոխությունների վերա­բերյալ դասընթացներ կազմակերպել ներքո­հիշյալ մարմինների և կազմակերպություն­ների համապատասխան  աշխատողների համար`

1) ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ ՀՀ ԱԱԾ). 

2) ոստիկանություն. 

3) քննչական  կոմիտեի.

4) հատուկ քննչական ծառայության.

5) գլխավոր դատախազության.

6) դատարանների.

7) պաշտպանության նախարարություն

8) սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների

9) խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներ

10) «Զբաղվածության գործակալության» մարզային և տարածքային մարմիններ.

11) ինտեգրված սոցիալական ծառայություն­ներ.

12) առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին.

13) տեղական ինքնակառավարման մարմիններ.

14) քրեակատարողական ծառայություն.

15) 911 ծառայության աշխատակիցներ,

16) 914 ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

2020-2022թթ.

2020թ. համար՝ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում, 2021-2022 թվականների համար՝ 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում, ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ:

ՀՀ ոստիկանություն

ՀՀ քննչական կոմիտե

(համաձայնությամբ)

Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ)

ՀՀ պաշտպանության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Արդարադատության ակադեմիա (համաձայնությամբ)

 

Նպատակ 3. Զանգվածային լրատվամիջոցների դերի բարձրացում լուսաբանման միջոցով մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի կանխարգելման գործում

 

2.3.1

Հեռուստատեսային և ռադիո հաղորդումների, քննարկումների կազմակերպում, այդ թվում՝ սոցիալական գովազդի հնարավորությունների օգտագործմամբ՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վտանգների, դրանց նոր ձևերի վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնելու համար:

ՀՀ ոստիկանություն,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

2020-2021թթ.

2020թ. համար՝ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում, 2021-2022 թվականների համար՝ 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում, ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ:

Բնակչությունը կտեղեկացվի հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի աջակցության և պաշտպանության հնարավորությունների մասին:

 

Դիմելիության բարձրացում, օգնության հասանելիություն

2.3.2

Հայաստանի Հանրապետու­թյունում մարդկանց թրաֆիքինգի և շահա­գործման դեմ պայքարն արտացոլող www.antitrafficking.am կայքի գործունեության ապահովում:

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2020-2022թթ.

2020թ. համար՝ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում, 2021-2022 թվականների համար՝ 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում, ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ:

Կապահովվի www.antitrafficking.am

կայքի  միջոցով    դեպքերի բացահայտումը, որակյալ  և  մասնագիտական  տեղակատվության  տարածումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման խնդիրներին նվիրված լրագրողների նյութերում պահպանված են քաղաքական բարեկրթության, իրավական և լրագրողական էթիկայի սկզբունքները, կատարվել է մրցանակաբաշխության արարողություն:

 

Տեղադրված նյութերի քանակ

2.3.3

Ամենամյա լրագրողական մրցա­նա­կաբաշխության գործընթացի ապահովում. մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթը լուսաբանող լրագրողների մասնա­գիտական կարողությունների զարգացման նպատակով դաս­ընթացների և քննարկումների կազմակերպում, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման երևույթի և դրա դեմ պայքարի վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերի քանակական և բովանդակային տարեկան վերլուծություն (իրավական և լրագրողական էթիկայի տեսանկյուններից):

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2020-2022թթ.

2020թ. համար՝ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում, 2021-2022 թվականների համար՝ 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում:

Ընտրված  են թրաֆիքինգի խնդիրներին նվիրված լավագույն լրագրողական հրապարակումները ստացել են մրցանակներ:

Գլուխ III  Երեխաների թրաֆիքինգի և շահագործման կանխարգելում

 

3.1.1

 Հանրակրթական դպրոցներում,  նախնական (արհեստագործական), և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստա­տություններում աշակերտների և դասախոսների համար մարդու իրավունքներին (այդ թվում ` 

թրաֆիքինգին և շահագործման հարցերին) վերաբերող թեմաներով ուսուցանում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա (համաձայնությամբ),

Հայաստանի գործատուների հանրապետական միություն (համաձայնությամբ)

2021-2022թթ.

2021-2022 թվականների համար՝ 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում, ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ:

Սովորողները և դասավանդողները վերապատրաստվել են, ստացել են թրաֆիքինգի ենթարկվելու ռիսկերի վերաբերյալ անհրաժեշտ գիտելիքներ:

Դասընթացների քանակ, անցկացման վայր, արդյունքներ:

3.1.2

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատուկ կատեգորիայի անչափահաս զոհերի ուղղորդման ընթացակարգ սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով:

2020թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

Սահմանված է թրաֆիքինգի և շահագործման ենթարկված երեխաների հայտնաբերման, նույնացման, աջակցության և պաշտպանության արագ և արդյունավետ արձագանքման մեխանիզմ, հստակեցված է դերակատարների շրջանակը, ձևավորվել է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության ավելի հզոր համակրգ: 

Նախագիծը ներկայացված է ՀՀ կառավարություն:

3.1.3

Աշխ­ա­տող երեխաների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման մասին իրազեկման և աշխատող երեխաներին աշխատանքի վատթարագույն ձևերում ներգրավման կանխարգելման վերաբերյալ սեմինարների և քննարկումների կազմակերպում:

ՀՀ վիճակագրական ծառայություն

ՀՀ առողջապահության և աշխատանքր տեսչական մարմին,

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2021-2022թթ.

ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ:

Կկանխարգելվի երեխաների ներգրավումը աշխատանքի վատթարագույն ձևերում:

Կազմակերպած սեմինարներ՝ ըստ թեմաների, մասնագիտական խմբերի, անցկացման վայրը, արդյունքները:

3.1.4.

Երեխայի աշխատանքի ձևերի վերլուծություն և գնահատում

ՀՀ վիճակագրական ծառայություն

ՀՀ առողջապահության և աշխատանքր տեսչական մարմին,

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով

2022թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

Կապահովվի աշխատող երեխաների տարիքի,  երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին տվյալների կանոնավոր հավաքագրումը

Առկա է տեղեկատվական բազա

3.1.5

Քննարկել վարույթի իրականացման  ընթացքում վկա կամ թրաֆիքինգի զոհ հանդիսացող երեխաներին հարցաքննելու առանձնահատկությունները և անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնել գործող ընթացակարգերի բարելավման վերաբերյալ:

ՀՀ արդարադատության նախարարություն,

ՀՀ ոստիկանություն,

ՀՀ գլխավոր դատախազություն

(համաձայնությամբ),

ՀՀ քննչական կոմիտե:

2021թ.

Ֆինանսավորում չի պահանջվում

Կբարելավվի երեխայի հետ հարցազրույցի վարման գործընթացը, հաշվի կառնվեն տարիքային . առանձնահատկությունները:

Գործող ընթացակարգերը լրամշակված են:

Գլուխ IV. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում, պաշտպանություն և աջակցություն

 

4.1.1

ՀՀ  քաղաքացի  աշխատանքային  միգրանտների  իրավունքները  պաշտպանելու, ինչպես  նաև  մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց   հայտնաբերելու  նպատակով  Ռուսաստանի Դաշնությունում  ՀՀ  դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում  աշխատանքային միգրացիայի հարցերով կցորդի հաստիքներ սահմանելու  առաջարկության ներկայացում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

 

2022թ.

2022 թվականի համար՝ 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակի շրջանակում:

 

 

4.1.2

Մարդկանց թրաֆիքինգի և շահա­գործման հավանական զոհերին, զոհերին, հատուկ կատեգորիայի զոհերին  և նրանց օրինական ներկայացուցիչներին «Մարդ­կանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկ­ված անձանց նույնացման և աջակ­ցության մասին» ՀՀ օրենքով սահման­ված պաշտպանության ու աջակցության տրամադրման համակարգման աշխատանքների  բարելավում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

ՀՀ առողջապահության նախարարություն,

ՀՀ ոստիկանություն,

ՀՀ գլխավոր դատախազություն

(համաձայնությամբ):

 

 

 

 

2020-2022թթ.

2020թ. համար՝ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում, 2021-2022 թվականների համար՝ 2020-2022 թվականների պետական ՄԺԾԾ նախատեսված չափաքանակների շրջանակում, ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ:

Կբարձրանա ծառայությունների որակը, առավել արդյունավետ կդառնան տուժողի վերականգնման և ինտեգրման աշխատանքները:

Վերականգնված և ինտեգրված կամ ինտեգրման փուլում գտնվող անձանց թիվը, հարուցված գործերի արդյունքները

4.1.3

Պարբերաբար  վերապատրաստման դասընթացների  կազմակերպում խոցելի խմբերի հետ  առաջնային շփում  ունեցող պետական մարմինների մասնագետների  համար (օրինակ` ոստիկանություն, սահմանապահ զորքեր, միգրացիոն  ծառայության ապաստանի հարցերի և իրավական ապահովման  բաժին, սոցիալական աշխատողներ, միգրացիոն ռեսուրս կենտրոնների աշխատակազմ,  ընդհանուր ուղղվածության բուժաշխատողներ)՝ մարդկանց թրաֆիքինգի հետ կապված իրավիճակները բացահայտելու և կանխելու, տուժած անձանց նախնական նույնացնելու և դեպի աջակցող մարմին ուղղորդելու նպատակով:

ՀՀ տարածքայի կառավարման և ենթակառուցվծքների նախարարություն,

  ՀՀ ոստիկանություն,

ՀՀ պաշտպանության նախարարություն,

ՀՀ առողջապահության նախարարություն

 

2020-2021թթ.

ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ:

Առավել արդյունավետ կդառնա մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացումը, ուղղորդումը, պաշտպանությունը և աջակցությունը:

 

Պետական ծառայողների 50%

վերապատրաստված են: 

4.1.4

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց մատուցվող անհրաժեշտ ծառայությունների որակի նվազագույն չափորոշիչների սահմանում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

2020թ.

ֆինանսավորում չի պահանջվում

Կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը և    արդյունավետությունը,  կբարելավվի ինտեգրման գործընթացը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով սահմանված չափորոշիչների ցանկ:

4.1.5

Ապաստան հայցողների շրջանում թրաֆիքինգի և շահագործման ենթարկված հավանական զոհերի հայտնաբերման սքրինինգ համակարգի  մշակում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայություն

2021-2022թթ.

ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ:

   

Գլուխ  V. Միջազգային համագործակցություն

 

5.1.1

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ոլորտում մասնագի­տաց­ված միջազգային, տարածաշրջանային, հասա­րակական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և

ԶԼՄ-ների հետ համագործակցություն

 

ՀՀ արտաքին գործերի նախարարություն,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

ՀՀ ոստիկանություն,

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն,

ՀՀ քննչական կոմիտե

(ըստ անհրաժեշտության՝ համաձայնությամբ)

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

2020-2022թթ.

ֆինանսավորում չի պահանջվում

Առավել արդյունավետ կդառնա համագործակցությունն օտարերկրյա իրավապահ մարմինների, մասնագիտացված միջազգային և հասարակական կազմակերպությունների,

ԶԼՄ-ների հետ:

 

Ստեղծված են  նպաստավոր պայմաններ արտերկրներում զոհերի հայտնաբերման և աջակցության համար:

5.1.2

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի շրջանակում օտար­երկրյա իրավապահ մարմինների հետ համագործակցության ամրապնդում:

ՀՀ ոստիկանություն,

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն,

ՀՀ քննչական կոմիտե

(ըստ անհրաժեշտության՝ համաձայնությամբ),

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

2020-2022թթ.

ֆինանսավորում չի պահանջվում

Առցանց կապի ստեղծում, աշխատանքային քննարկումների կազմակերպում 

Համատեղ գործողույունների,քննարկումների  քանակը/ արդյունքները

Գլուխ VI. Ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում և գնահատում

 

6.1.1.

Մարդուն թրաֆիքինգի և շահագործման ենթարկելու  հանցագործոթյան մասին հարուցված քրեական գործի արդյունքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրում նույնացման հանձնաժողովին:

ՀՀ ոստիկանություն,

ՀՀ քննչական կոմիտե,

ՀՀ գլխավոր դատախազություն (համաձայնությամբ)

2020-2022թթ.

ֆինանսավորում չի պահանջվում

Ամբողջական և համապարփակ վիճակագրության առկայություն

Առկա են միասնական վիճակագրական աղբյուր,  ճշտված քաղաքականություն, տեսանելի են միտումները:

6.1.2

Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հանցագործություն կատա­րած անձանց պրոֆիլի հստակեցում ըստ նրանց  մասին հավաքա­գրված և վերլուծած տվյալների (սեռա-տարիքային կազմ, կարգավիճակ, սոցիալական վիճակ, շահագործման ձև, վայր (ծագման/նպա­տա­կակետ երկիր), այլ տեղեկություններ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

ՀՀ ոստիկանություն,

ՀՀ գլխավոր դատախազություն

(համաձայնությամբ)

 

2020-2022թթ.

ֆինանսավորում չի պահանջվում

Կհստակեցվեն մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց թիվը, բնութագրերը, թրաֆիքինգի ենթարկվելու պատճառները: Կնախապատրաստվեն հաշվետվություններ՝ Հայաստանում ընթացիկ իրավիճակի և միտումների, ինչպես նաև կատարված աշխատանքների մասին

Հայտնի է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց սոցիալ-ժողովրդագրականպրոֆիլը

6.1.3

Ազգային ծրագրի կատարման ընթացքի տարեկան ամփոփում

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ

2020-2022թթ.

Ֆինանսավորում չի պահանջվում,

 

Գնահատված է ծրագրի ընթացքը:

6.1.4

Ծրագրի իրականացման մշտադիտարկում. կատարած աշխատանքների գնահատում՝ միջազգային հանձնարարականների կատարման տեսանկյունից, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումների հիման վրա, տարեկան զեկույցների նախապատրաստում:

Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ

2022թ.

ՀՀ օրենքով չարգելված ֆինանսավորման այլ (ոչ բյուջետային) միջոցներ:

Կբարձրանա իրականացվող աշխատանքերի որակը,  ոլորտի քաղաքականության արդյունավետությունը:

Բարելավված քաղաքականություն, համակարգված գործողություններ, մշակված նոր առաջարկներ:

 

  • Քննարկվել է

    21.02.2020 - 09.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2900

Տպել

Առաջարկներ`

Գրիգոր Բեջանյան

03.03.2020

Ուսումնասիրելով մարդկանց թրաֆիքինգի և շահոգործման Հայաստանյան և արտասահմանյան փորձը և պրակտիկան տևական ժամանակ կատարելով ուսումնասիրություն ողջունելի է կառավարության որդեգրած մոտեցումը բայց կխնդրեի ուշադրություն դարձնել նաև այս խնդիրներին և բացերին որոնք առանձնացվել են իմ կողմից: Առաջարկություն 1-ՀՀ-ում թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում քիչ թե շատ իրականացվում են աշխատանքներ: Պետությունը, Հասարակական կազմակերպությունները, շահագրգռված անձինք կատարում են աշխատանքներ թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակում: Հիմնականում իրազեկում են քաղաքացիներին, թե ինչպես է կատարվում թրաֆիքինգը, ինչպես են հավաքագրվում անձինք, ինչպես են թրաֆիքինգով զբաղվող անձինք շինծու և կեղծ խոստումներ տալիս մարդկանց, ինչպես պետք է զերծ մնալ թրաֆիքինգի զոհ դառնալուց, ինչպես պետք է պայքարել թրաֆիքինգի դեմ: Հիմնականում այդ շրջանակում են իրականացնում իրազեկումները, քննարկումները, հանդիպումները քաղաքացիների կամ որոշակի խմբի անձանց հետ: Սակայն ՀՀ-ն օրենսդրությունը բավականին մեծ օգնություն և իրավունքներ է տրամադրում թրաֆիքինգի հատուկ կատեգորիայի <<զոհերին>>, տրամադրվում է բնաիրային օգնություն, կացարանի տրամադրում, միանվագ դրամական փոխհատուցում, հիմնական կրթության ապահովում, աշխատանքի տրամադրում և մի շարք այլ աջակցությունները որոնք թրաֆիքինգի զոհերին որոշակիորեն վերաինտեգրում են հասարակութայնը: Սակայն աջակցության մասին գրեթե չի խոսվում, և հասարակության շատ փոքր մասն է տեղյակ այդ աջակցության մասին: Առաջարկում եմ բոլոր միջոցառումների ընթացքում, որոնց ընթացքում պետք է խոսվի թրաֆիքինգից `առաջնային ներկայացվի պետության կողմից թրաֆիքինգի զոհերին տրամադրվող աջակցությունից: Բացի այդ դրա մասին կարող են հասարակությանը իրազեկել ԶԼՄ-ների, քննարկումների, այցերի միջոցով դա կհանգեցնի հասարակության իրազեկմանը: Իսկ իրազեկված հասարակության մեջ մեխանիկորեն թրաֆիքինգով զբաղվող անձինք կկաշկանդվեն զբաղվել թրաֆիքինգ ով, մտածելով, որ հասարակությունը տեղեկացված է և համագործակցում է պետության հետ: Առաջարկություն 2 Հավանական զոհերի աջակցությունը ներառում է 7 կետ և որոշակիորեն նպաստում անձի վերաինտեգրմանը և աջակցությանը, սակայն համեմատության մեջ դնելով զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի տրամադրվող աջակցությունը նկատում ենք, որ <<զոհերին>> տրամադրվում է երկու կետ, որը, ըստ իս, պետք է ներառված լիներ նաև հավանական զոհերի աջակցության կետում: Դրանցից առաջինը դա երրորդ կետն է անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում և վերականգնում: Պարզաբանեմ անհրաժեշտությունը, եթե թրաֆիքինգի կամ շահագործման մեջ գտնվող անձը գտնվում է նույնականացման շրջանում և ըստ գործող օրենքի 17-րդ հոդվածի ժամկետը հաշվարկվում է հավանական զոհի հայտնաբերման մասին իրավասու մարմնի կողմից տեղեկություն ստանալու պահից մինչև նրան նույնացման ներկայանցնելը և չի գերազանցում տաս օրը, նույն հոդվածի 2-րդ մասում նշվում է որ բացառիկ դեպքերում, երբ սահմանված ժամկետում հնարավոր չի եղել ձեռք բերել հայտնաբերված անձի՝ զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ հանդիսանալը հավաստող կամ հերքող ողջամիտ կասկածներ հարուցվող բավարար տեղեկություններ, նույնականացման ժամկետը կարող է երկարաձգվել նույնացման հանձնաժողովի որոշմամբ մեկ անգամ՝ առավելոգույնը ևս 10 օրով: Այստեղից կարել է ենթադրել, որ անձը կարող է 20 օր գտնվել նունականացման փուլում և ըստ գործող օրենքի `այդ ընթացքում անձը իրավունք չունի օրինական կարգով ստանալ կամ վերականգնել անհրաժեշտ փաստաթղթերը, և դա նույնպես կարող է նպաստել, որ թրաֆիքինգի զոհը մտավախություն ունենա դրա հետ կապված և չբարձրաձայնի այդ մասին: Եվ հիմնական զոհերը թրաֆիքինգի ընթացքում չեն ունենում փաստաթղթեր կամ հիմնականում կեղծ փաստաթղթեր են, և դա արդեն հիմք է հանդիսանում թրաֆիքինգի զոհի մոտ խուսափելու իր խնդիրն բարձրաձայնելու համար: Քանի որ եղել են դեպքեր, երբ անձինք դատապարտվել են ապօրինի սահմանը հատելու կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելու համար: Եվ դա, ինքնըստինքյան, խոչնդոտում է թրաֆիքինգի բացահայտմանը և նպաստում դրանցով զբաղվող անձանց վստահությանը և անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը: Հաջորդ բացը անվտանգ վերադարձի կազմակերպումն է: Իմ կարծիքով դա սխալ մոտեցում է, քանի որ, թեպետ, նույնականացման ընթացքում անձը չճանաչվի զոհ, իսկ մեղադրվող անձը կարող է դատապարտվել, օրինակ՝ մարդուն անազատության մեջ պահելու, առևանգման կամ թրաֆիքինգի հետ հաճախ շատ նուրբ սահմանազատմամբ հանցագործության մեջ: Իմ սուբյեկտիվ կարծիքն է`չպետք է այդ հանգամանքը հիմք ընդունել և անձի անվտանգ վերադարձը չկազմակերպել: Պատկերացնենք, որ անձը օտարերկրացի է և չունի բավարար միջոցներ իր սեփական անվտանգ վերադարձը կազմակերպելու համար: Այդ պարագայում անձը հարկադրաբար իր կամքից անկախ պայմաններում և օրենքի բացի պատճառով իրավունք չի ստանում վերադառնալ իր կացության վայրը կամ պետությունը, նաև օրենքի բացի պատճառով: Առաջարկություն-3 Կրճատել նույնականացման փուլը 10+10 օր ձևաչափը հասցնել գոնե 5+5 քանի որ ամեն օրն թրաֆիքինգի զոհի մոտ հավելյալ ճնշում և անվստահություն առաջացնել պետությանն նկատմամբ: Առաջարկություն-4 ՀՀ-ում հաճախ պետությունը և ՀԿ-ը թրաֆիքինգի պայքարի ոլորտում գործում են բացառապես իրարից անկախ և չկա համագործակցություն, որը իմ կարծիքով անթույլատրելի է: ՀԿ-ը հիմնականում ֆինանսավորում են միջազգային կազմակերպություններից, չկա պետական վերահսկողություն կամ համագործակցություն և հաճախ ՀԿ-ը թրաֆիքինգի պայքարի ոլորտում ավելի մեծ փորձ ունեն, քան նույնիսկ կառավարությունը կամ պետական այլ գերատեսչությունները, և ես առաջարկում եմ, որպեսզի այդ երկու մարմինները ստեղծեն որոշակի ձևաչափ, որում համատեղ կաշխատեն թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում։ Աջակցություն-5 ՀՀ-ն քրեական օրենսգրքով նախատեսված այն հանցանքների դեպքում, որոնց պարագայում կարող է ենթադրել, որ անձը այդ արարքը կատարել է թրաֆիքինգի զոհ լինելու ընթացքում, օրինակ՝ Պետական սահմանը ապօրինի հատելը կամ կեղծ փաստաթղթեր օգտագործելը, այդ պարագայում իրավապահ մարմինները առաջին հերթին պետք է ամեն կերպ պարզեն, թե տվյալ անձը արդյոք հավանական թրաֆիքինգի զոհ է, թե՞ ո՛չ: Եթե պարզվում է, որ ենթադրյալ թրաֆիքինգի զոհ է `պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի ընթանա նույնականացման փուլ և ես առաջարկում եմ, որ դրա ընթացքում այդ անձի նկատմամբ չկիրառվի ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց:

Տեսնել ավելին