Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ (ՀԵՀ (EA)) «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հավատարմագրման եվրոպական համագործակցությանը (ՀԵՀ (EA)) «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության ասոցացված անդամակցության կարգավիճակի ապահովման նպատակով և հիմք ընդունելով «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը և 22-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`

1) ապահովել Հավատարմագրման եվրոպական համագործակցությանը «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության անդամակցության անդամավճարի վճարումը` Հավատարմագրման եվրոպական համագործակցության կողմից սահմանված ժամկետներում.

  1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հավատարմագրման եվրոպական համագործակցության «Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության 2021 թվականի անդամակցության ամենամյա ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Միջազգային կազմակերպություններին անդամակցելու վճարների մասին» առանձին տողով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

  • Քննարկվել է

    13.02.2020 - 05.03.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8278

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: