Հիշել նախագիծը

«Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Լևոն Ղազարյան 14.02.2020 12:24:03 Որոշմամբ հաստատված կարգի 28-րդ կետում առաջարկվում է <<պարպիչներ>> բառից հետո դրված <<՝>> կետադրական նշանը փոխարիներլ <<,>> կետադրական նշանով, քանի որ կայծային պարպիչների առանձնահատկությունները (խոցելիության աստիճանը և տակտիկական այլ հատկանիշներ) էներգիայի չափման միավորով՝ ջոուլով չի չափվում, թերևս նախագծում նշված էներգիայի չափման միավորը և գործակիցը ըւստ տրամաբանության վերաբերում են օդաճնշիչ զենքին, այլ ոչ թե կայծային պարպիչին կամ քլեկտրահարող սարքին Բացի դա, նույն կետում նշված <<4,5 միլիմետր>> բառերից առաջ հանել <<մինչև>> բառը, քանի որ օդաճնշիչ զենքերը, որպես կանոն ունենում են հենց 4,5 միլիմետր փողի տրամաչափ, ինչի պարագայում <<մինչև>> բառի առկայության դեպքում հնարավոր չի լինի հատկացնել 4,5 միլիմետր փողի տրամաչափ ունեցող զենք։
2 Լևոն Ղազարյան 14.02.2020 14:31:49 Առաջարկվում է որոշման կամ դրանով հաստատվող կարգի մեջ նախատեսել իրավակարգավորումներ, որոնցով կպատվիրակվի ոստիկանության պետին՝ հրամանով սահմանել նշված գործառույթներն իրականացնող ոստիկանության իրավասու ստորաբաժանումները (ծառայողներին), ինպես նաև գործառույթների իրականացման ընթացակարգերը (օրինակ՝ անհատական պաշտպանության միջոցների հատկացման գործընթացի արձանագրումը, արձանագրության ձևը, հրահանգավորման թերթիկի ձևը և այլն....)