Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 22-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԾԱԳԾԻ

 

1.Ընթացիկ  իրավիճակը  և  ակտերի  ընդունման  անհրաժեշտությունը.

Զբոսաշրջությունը կարևոր դեր է խաղում երկրի տնտեսության և սոցիալական կյանքի համար, և դրա համար մեծ է վիճակագրական տվյալների պահանջը այդ բնագավառում: Համաձայն «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության» մասին ՀՀ օրենքի`   զբոսաշրջության վիճակագրության բարելավումը և ստույգ վիճակագրական տվյալների հիման վրա բարձրորակ հետազոտությունների ու վերլուծությունների ապահովումը ոլորտում վարվող պետական քաղաքականության հիմնական խնդիրներից են:

Հայաստանում պաշտոնական վիճակագրությունը, այդ թվում նաև զբոսաշրջության բնագավառում, վարվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից: Հայաստանի Հանրապետությունում ներգնա և արտագնա զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակի հաշվարկման համար հիմք է հանդիսանում սահմանային  անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` ՀՀ ժամանողների և ՀՀ-ից մեկնածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, ստացված ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով, ինչպես նաև  2013թ. ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայաստանում դոնոր կազմակերպությունների` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ԱՄՆ ՄԶԳ  Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության (USAID EDMC) ծրագրի  համագործակցությամբ իրականացված «Ժամանողների և մեկնողների ընտրանքային հետազոտության» արդյունքները, ինչը ներկա պայմաններում բավարար ճշգրտություն չի ապահովում զբոսաշրջության վիճակագրության վարման համար:

Հավաքված տվյալների հիման վրա իրականացվում են վերլուծություններ, որը հնարավորություն է տալիս բացահայտել Հայաստանի զբոսաշրջության ոլորտի դրական և բացասական կողմերը, վերանայել զբոսաշրջության ռազմավարությունը, մշակել զբոսաշրջային նոր փաթեթներ և բարելավել զբոսաշրջության ոլորտում իրականացվող ծառայությունների որակը:

Զբոսաշրջության վիճակագրության վարման գործող մեթոդաբանության, Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային տեղեկատվական համակարգի (ՍԵԿՏ) միջոցով Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի վերաբերյալ առավել ճշգրիտ տվյալների ստացման նպատակով բազմիցս ՀՀ շահագրգիռ կողմերի հետ համատեղ կայացել են մի շարք աշխատանքային քննարկումներ: Աշխատանքային քննարկումների արդյունքում ձևավորվել է ընդհանուր ընկալում, որ ՍԵԿՏ համակարգի օգնությամբ հնարավոր է էապես բարելավել զբոսաշրջության վիճակագրությունը` ապահովելով առավելագույն ճշգրտությամբ տվյալներ Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի վերաբերյալ, այդ թվում` ըստ քաղաքացիության, սեռատարիքային խմբերի և սահմանային անցման կետերի: Դա հնարավոր է իրականացնել համապատասխան համակարգչային ծրագրի կիրառմամբ` բոլոր սահմանային անցման կետերով Հայաստան ժամանած անձանց մասին տվյալներից առանձնացնելով այն անձանց քանակները, ովքեր ՄԱԿ ԶՀԿ մեթոդաբանությանը և «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան համարվում են զբոսաշրջիկներ:

Այդ իսկ նպատակով մշակվել և 2018 թվականի ապրիլի 12-ին N 14 արձանագրային որոշմամբ ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել “Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործմանն ուղղված միջոցառումներին հավանություն տալու մասին” Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշումը: Որոշման նպատակն է ՍԷԿՏ համակարգի օգնությամբ էապես բարելավել զբոսաշրջության վիճակագրությունը` ապահովելով առավելագույն ճշգրտությամբ տվյալներ Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի վերաբերյալ, այդ թվում`

  • ըստ քաղաքացիության,
  • սեռատարիքային խմբերի,
  • սահմանային անցման կետերի,
  • ինչպես նաև զբոսաշրջային այցելությունների թվում կրկնվող այցելությունների քանակի վերաբերյալ:

Ի կատարումն որոշման` ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի կողմից հայտարարվել է   կազմակերպության ընտրության մրցույթ, որի հաղթող է ճանաչվել «Զենտա» ՍՊԸ-ն:  Ներկայումս կազմակերպության կողմից մշակվում է համակարգչային ծրագիր, որը պետք է վերլուծի ՍԷԿՏ համակարգ մուտքագրված անձանց սահմանահատումների տվյալները` առանձնացնելով այն անձանց քանակները, ովքեր ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (ՄԱԿ ԶՀԿ) մեթոդաբանությանը և «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան համարվում են զբոսաշրջիկներ:   

Վերոգրյալը նկատի ունենալով և ելնելով ծառայողական անհրաժեշտությունից, ինչպես նաև առավել կարճ ժամկետներում Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի, սեռի, տարիքային խմբերի, սահմանյին անցման կետերի վերաբերյալ առավելագույն ճշգրտությամբ տվյալներ ստանալու, ինչպես նաև համապատասխան վերլուծություններ իրականացնելու նպատակով մշակվել է սույն նախագիծը, որով առաջարկվում է  ի թիվս այլ պետական մարմինների, ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն ևս ներառել ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում, որպեսզի վերջինս ունենա հնարավորություն  օգտվելու վերը նշված համակարգից:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում ներառել ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության  կոմիտեի կողմից: Գործընթացում ներգրավված գերատեսչություններն են` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ վիճակագրական կոմիտե:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդուման արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության  կոմիտեի ի թիվս այլ պետական մարմինների կընդգրկվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում, որը  կնպաստի  կարճ ժամկետներում Հայաստանի Հանրապետություն ժամանումների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության ստացմանը, ինչի միջոցով հնարավոր կդառնա զբոսաշրջության կոմիտեի կողմից վիճակագրական վերլուծությունների, հետազոտությունների, ինչպես նաև ոլորտում պետական քաղաքականության մշակմանն ու իրականացմանն ուղղված աշխատանքների առավել արդյունավետ կատարումը:

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    11.02.2020 - 27.02.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7452

Տպել