Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

Մինչև Օրենքի ընդունումը 2018 թվականի հունվարի 21-ի դրությամբ առկա՝ 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող ավելացված արժեքի հարկի հաշվարկներով առաջացած՝ ավելացված արժեքի հարկի դեբետային գումարները հաշվանցվում (մարվում) էին առանց միասնական հաշվում հաշվառվելու (միասնական հաշվին չեն փոխանցվում), իսկ այդ գումարների վերադարձը կատարվում էր հարկ վճարողի դիմումի հիման վրա՝ այդ գումարները միասնական հաշվում հաշվառելու (միասնական հաշվին փոխանցելու) միջոցով: Օրենքի ընդունումից հետո մինչև ՀՀ հարկային օրենսգիրքն (այսուհետ՝ Օրենսգիրք) ուժի մեջ մտնելը որևէ կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ հարկ վճարողի՝ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գու­մարը հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա Օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով իրականացվող ստուգման կամ ուսում­նա­­­սի­րութ­յան արդյունքներով հիմ­նա­վոր­վելու դեպքում մուտ­քագրվում է միասնական հաշվին:

Խնդիրն այն է, որ ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն որոշմամբ հարկ վճարողի գրավոր դիմումի հիման վրա բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գու­մարների վերադարձ նախատեսված է միայն 2018 թվականի հունվարի 21-ի դրությամբ առկա՝ 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների համար: Մինչդեռ, Օրենքով բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գու­մարների վերադարձ կարող է կատարվել նաև մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը ցանկացած կիսամյակի համար:

  • Քննարկվել է

    04.02.2020 - 19.02.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5064

Տպել