Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Զիկատար բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի N 1046-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի N 1587-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծը

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«_____»_____________N ____-Ն 

  «ԶԻԿԱՏԱՐ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԱՐԳԵԼՈՑԱՊԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ,  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 1046-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N1587-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ և 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը և 24-րդ հոդվածի 1-ին մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 37-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ենթակայության «Զիկատար» բնապահպանական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը`  ) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը`     ):
  2. Սահմանել, որ՝

1) «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Զիկատար» բնապահպանական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան․

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները

1) 3-րդ կետի «ա», «բ», «գ»  ենթակետերում և որոշման Հավելված N 1-ի 4-րդ կետում «Ջերմուկի ջրաբանական և Հանքավանի ջրաբանական»   բառերը   փոխարինել  «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական» և «Զիկատար»  բառերով,

2) 3-րդ կետի «ա» ենթակետում և որոշման Հավելված N 1-ի 7-րդ կետում   «օգտագործման» բառից հետո լրացնել «, անտառաշինական աշխատանքների իրականացման, անտառատնտեսության բնագավառի համար կադրերի վերապատրաստման և ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպման» բառերով,

3) 3-րդ կետի «բ» ենթակետը և որոշման Հավելված N 1-ի 8-րդ կետը «տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն.» բառերից հետո լրացնել

 «անտառի նյութական գնահատում և անտառի գնահատում,

 մասնագիտական գիտելիքների վճարովի դասընթացների կազմակերպում:» բառերով,

    4) 4-րդ կետում «13-րդ հոդվածի 2-րդ կետի «ե» և «է» ենթակետերով» բառերը փոխարինել «13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» «ե» և «է» ենթակետերով» բառերով,

    5) 5-րդ կետում «Վանաձորի «Վանաձոր» դենդրոպարկ» » բառերը փոխարինել «Վանաձորի «Սարուխանյան Ժ. անվան» դենդրոպարկ» » բառերով,

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի «Զիկատար» բնապահպանական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1587-Ն որոշումը։
  2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`

ա. «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնվnղ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև գույքի կազմի և արժեքի հաստատումը,

բ. «Արգելոցապարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 29-ի  N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ:                                                                                              

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    23.01.2020 - 08.02.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6433

Տպել