Հիշել նախագիծը

«ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՆԿ», «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ», «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ», «ԳՅՈՒՄՐԻԻ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ», «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀՐԱԶԴԱՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ԲԱՆԿ»,  «ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ»,  «ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ», «ԳՅՈՒՄՐԻԻ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ», «ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐՅԱՆ ՓՈԽՆԵՐԱՐԿՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՊՐՈՖԵՍՈՐ Ռ.Օ. ՅՈԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

 

  1.   Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

««Հրազդանի մարզային արյան բանկ», «Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան», «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրիի արյան փոխներարկման կայան», «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերությունները «Պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին» Կառավարության  որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման նպատակն է «Մարդու արյան  և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքով սահմանված արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության կազմակերպման գործընթացի կարգավորումն ու վերահսկողությունը, հավաքված արյան և դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովումը, արյան և դրա բաղադրամասերի ռացիոնալ օգտագործումը և խոտանի նվազեցումն է:

         

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Արյան ծառայության դերը բուժհաստատություններին որակյալ, անվտանգ, անհրաժեշտ քանակի արյան բաղադրամասերով շարունակական և մշտական ապահովումն է:

Ներկայում մարզային Արյան ծառայությունն իրականացվում է 5 ընկերություններում, դրանք են.

1.«Հրազդանի մարզային արյան բանկ» փակ բաժնետիրական ընկերություն (645 քառ. մետր մակերեսով շինությամբ և 0.061 հեկտար հողամասով)

  1. «Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերություն (1496.9 քառ. մետր մակերեսով շինությամբ և 0.42 հեկտար հողամասով),
  2. «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերություն (214.64 քառ. մետր մակերեսով շինությամբ),

4.«Գյումրիի արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերություն (305.8 քառ. մետր մակերեսով շինությամբ),

5.«Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան» փակ բաժնետիրական ընկերություն (387.4 քառ. մետր մակերեսով շինությամբ և 0.068 հեկտար հողամասով):

Նախագծի մշակման  հիմք է հանդիսացել Առողջապահության նախարարության կողմից 2018 թվականին իրականացված ուսումնասիրությունները (ուսումնասիրվել են արյան հավաքման, հետազոտման, մշակման և պահպանման ներկայիս վիճակը, կադրային և սարքավորումներով  հագեցվածության մակարդակը, ինչպես նաև բոլոր այն գործոնները, որոնք պոտենցիալ ռիսկայնություն կարող են առաջացնել արյան և դրա բաղադրամասերի բավարար ու պատշաճ որակի պաշար ունենալու համար), որի արդյունքում առավել խնդրահարույց են համարվում ՀՀ-ում արյան հավաքումն իրականացնող ենթակառուցվածքները, քանի որ գործող կայանները գտնվում են շատ վատ վիճակում, մասնավորապես դրանց բացարձակ մեծամասնությունը չի համապատասխանում սահմանված նորմերին ինչպես շենքային, այնպես էլ սարքավորումային և սանիտարական նորմերի պահպանման տեսանկյունից:     

Ուսումնասիրվել է նաև գործող կայաններում առկա կադրային ներուժը, աշխատողների վերաբերյալ տեղեկատվությունը. քանիսն են աշխատում, քանիսն են թոշակառու և վարչական մասի աշխատակիցներ: Պարզվել է, որ կայաններում աշխատակիցների հաստիքների կապակցությամբ միասնական մոտեցում չկա:

 Ուսումնասիրությունների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել արյան խոտանի տեսակարար կշռին: Բոլոր կենտրոններում այն առկա է, սակայն կան կենտրոններ, որոնք մտահոգիչ են:

Գնահատելով Արյան ծառայության մարզային ստորաբաժանումների գործունեության ցուցանիշները ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, մասնավորապես.

  • բարձր է արյան և դրա բաղադրամասերի խոտանումը հիմնականում արյան և դրա բաղադրամասերի պահպանման ժամկետները լրանալու պատճառով, մասնավորապես 2018 թվականի ընթացքում հավաքագրվել է 4070 պարկ արյան բաղադրամաս (էրիթտրոցիտային զանգված և թարմ սառեցված պլազմա), իսկ 834 պարկ արյան բաղադրամաս խոտանվել է: Պատճառները կարող են լինել մի քանիսը. մասնագետները ճիշտ չեն հավաքում արյունը, նրանց հավաքած արյունը մեծ պահանջարկ չի վայելում և այլն,
  • մարզային կայանները ունեն իրարից տարբերվող և ոչ օպտիմալ կառուցվածք և կադրային խնդիրներ, մասնավորապես մեկ մարզային ստորաբաժանման հաստիքացուցակը հասնում է մինչև 18,5 հաստիք (օրինակ` Լոռու մարզային արյան փոխներարկման կայան), իսկ մեկ այլ կայանում` 9,5 հաստիք (օրինակ` Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան): Հաստիքացուցակի անհավասարության շեշտը դրվում է հիմնականում վարչական մասի հաստիքների վրա, իսկ դրանցից մեծ մասը կենսաթոշակային տարիքի անձինք են,
  • միասնական կառավարման և համակարգման բացակայության պայմաններում արյան և դրա բաղադրամասերի դեֆիցիտի:

          2019 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կրկին կատարվել է մարզային արյան կայանների գույքագրում և կրկին հաստատվել է, որ Արյան ծառայությունն անհրաժեշտ է կենտրոնացնել, հաշվի առնելով, որ գործող կայաններն ունեն անբավարար շենքային պայմաններ և հագեցած չեն պահանջվող սարքավորումներով և կադրերով: Ինչպես նաև առողջապահության նախարարությունը  տեղեկատվություն է ստանում, մարզայինարյան կայաններում արյան հավաքման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ սարքավորումների անսարք վիճակում գտնվելու վերաբերյալ, մասնավորապես. Սյունիքի մարզպետի 17.12.2019թ. թիվ 01//07862-2019 գրությունը` Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայանում ցենտրիֆուգա սարքի խափանման վերաբերյալ, ինչի պատճառով մարզի արյան ծառայության գործընթացը կանգնել է:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

           Հաշվի առնելով ՀՀ աշխարհագրական և աշխարհաքաղաքական դիրքի առանձնահատկությունները՝ Արյան ծառայությունը պետք է մշտապես պատրաստ լինի արագ արձագանքել բնական, տեխնոգեն աղետների և ռազմական գործողությունների ժամանակ առաջացած արյան մեծացած պահանջարկին՝ ապահովելով անհրաժեշտ քանակի բարձրորակ արյան բաղադրամասեր:

Ուսումնասիրությունների արդյուքում անհրաժեշտություն կա ստեղծելու մեկ միասնական ցանց՝ Առողջապահության նախարարության «Պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (Այսուհետ Արյունաբանական կենտրոն) գլխավորությամբ: Պետք է լինի միասնական կառավարման համակարգ և միասնական ռեեստր, որտեղ տեղադրված կլինի արյան բաղադրամասերի հավաքման, սպառման և խոտանման մասին ողջ տեղեկատվությունը:

Նախագծով առաջարկվում է Արյան ծառայության մարզային ստորաբաժանումները`  «Հրազդանի մարզային արյան բանկ», «Արմավիրի մարզի արյան փոխներարկման կայան», «Լոռու մարզային արյան փոխներարկման կայան», «Գյումրիի արյան փոխներարկման կայան», «Սյունիքի մարզային արյան փոխներարկման կայան փակ բաժնետիրական ընկերությունները միացնել Արյունաբանական կենտրոնին, ինչը կապահովի միասնական կառավարում, կնվազեցնի ադմինիստրատիվ ծախսերը և կնպաստի արյան ու նրա բաղադրամասերի արդյունավետ օգտագործմանը

        Հարկ է նշել, որ ֆիզիկապես Արյան ծառայության մարզային ստորաբաժանումները չեն փակվելու, այլ կգործեն որպես Արյունաբանական կենտրոնի մասնաճյուղեր կամ բաժանմունքներ, կունենան իրար նման կառուցվածք և հաստիքացուցակ:        

        Մարզի մասնագետները հնարավորություն կունենան մշտապես ներգրավված լինել Արյունաբանական կենտրոնում կազմակերպվող գիտական կոնֆերանսներին, վերապատրաստումներին և դասընթացներին:

         

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության աշխատակիցների կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի Արյան ծառայության մարզային ստորաբաժանումների միասնական կառավարմանը և աշխատանքների համակարգմանը Արյունաբանական կենտրոնի կողմից, մասնավորապես  գործընթացի վերահսկողությունը, հավաքված արյան և դրա բաղադրամասերի որակի և անվտանգության ապահովումը, արյան և դրա բաղադրամասերի ռացիոնալ օգտագործումը և խոտանի նվազեցումն է:

 

  • Քննարկվել է

    22.01.2020 - 07.02.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8162

Տպել