Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

              ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ 

-----  ------------- 2019 ԹՎԱԿԱՆԻ N ----------- Ն

ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51 հոդվածի «դ» և «թ» կետերը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժկասոցիալական փորձաքննության գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) աշխատանքները կանոնակարգելու, դրանց արդյունավետությունը բարձրացնելու և լրացուցիչ ռիսկերից խուսափելու նպատակով, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել, որ

  1. մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված անձի դիմումի հիման վրա բժշկասոցիալական վերափորձաքննություններն իրականացվում է հատուկ ընթացակարգով՝ համաձայն սույն որոշման 2-րդ կետի, բացառությամբ հեռակա փորձաքննությունների, հաշմանդամության պատճառական կապը փոխելու, մահվան պատճառական կապը, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու, վերականգնողական անհատական ծրագիր մշակելու (լրացնելու) և փոփոխություններ կատարելու, առողջական վիճակը վատթարանալու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների։
  2. սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետում վերափորձաքննության համար դիմող անձանց փորձաքննությունն իրականացվում է հետևյալ հատուկ ընթացակարգով`
  • վերափորձաքննության համար դիմող անձը (ներկայացուցիչը) ներկայացնում է միայն Որոշման N 1 հավելվածի 10-րդ կետում նշված դիմումը, առանց դիմումին կցվող՝ հիվանդության, վնասվածքի, խեղման հետևանքով օրգանիզմի կայուն ֆունկցիաների խանգարումով պայմանավորված առողջության խաթարումը հաստատող բժշկական փաստաթղթերի,
  • բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինները վերափորձաքննությունն իրականացնում են առանց անձի օբյեկտիվ զննության,
  • Որոշմամբ սահմանված ժամկետներում անձին տրամադրվում է բժշկասոցիալական փորձաքննական նոր որոշումը (վարչական ակտը)՝ նախորդ տարվա բժշկասոցիալական փորձաքննական որոշումով, 1 տարի ժամկետով,
  • Որոշման N 1 հավելվածի 13-րդ կետում նշված վարչական վարույթ բժշկասոցիալական փորձաքննության գործում լրացվում են միայն անձնական տվյալների և եզրափակիչ մասերը,
  • բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքը մեկշաբաթյա ժամկետում ուղարկվում է անձի հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կամ փաստացի բնակության վայրն սպասարկող կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմին:
  1. Առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության դիմած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունն իրականացվում է գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
  2. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներդնել մասնագետների ռեեստրից պատահական ընտրությամբ հանձնաժողովների կազմավորման համակարգ:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

  • Քննարկվել է

    09.01.2020 - 24.01.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5767

Տպել