Հիշել նախագիծը

«Ոստիկանության դրոշի և զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրանց նկարագրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ոստիկանության դրոշի  և զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրանց նկարագրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի  

     Նախագծը նախապատրաստվել է  «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 3.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերի կատարումն ապահովելու նպատակով, որոնց համաձայն ՀՀ ոստիկանության դրոշի և զինանշանի մասին կանոնադրությունը, ինչպես նաև դրանց նկարագրությունը հաստատում է վարչապետը: Վերոգրյալից հետևում է, որ ՀՀ ոստիկանության դրոշը և զինանշանը հաստատելու լիազորությունը վերապահված է վարչապետին, մինչդեռ, ներկայումս ՀՀ ոստիկանության դրոշը հաստատված է ՀՀ Նախագահի 2002 թվականի ապրիլի 10-ի ՆՀ-1080 հրամանագրով, իսկ խորհրդանիշ համարվող զինանշանը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի  N 88-Ն որոշմամբ: Ուստի՝ հիմք ընդունելով «Ոստիկանության մասին» օրենքի 3.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, անհրաժեշտ է  նշված հարաբերությունները կարգավորել ՀՀ վարչապետի որոշմամբ:

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարումը:

  • Քննարկվել է

    24.12.2019 - 17.01.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6515

Տպել