Հիշել նախագիծը

<<Առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանելու մասին>>  ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է <<Զենքի մասին>> օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին>> 06.06.2019թ. ՀՕ-48-Ն օրենքի ընդունմամբ և ՀՀ վարչապետի 15.08.2019թ. <<Զենքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին թիվ 1130-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների ցանկի 2-րդ կետի կատարումը ապահովելու անհրաժեշտությամբ:

Նախկինում առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը կարգավորվում էր ՀՀ ներքին գործերի նախարարի 02.04.1992թ. թիվ 145 հրամանով: Հաշվի առնելով, որ 06.06.2019թ. <<Զենքի մասին>> օրենքում կատարված փոփոխությունները, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ ներքին գործերի նախարարի 02.04.1992թ. <<Առգրավված, կամավոր հանձնված և գտնված զենքի, զինամթերքի և մարտական այլ հանդերձանքի ընդունման կարգի մասին>> թիվ 145 հրամանով կարգավորված հարաբերություններն այսուհետ սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ ՀՀ ներքին գործերի նախարարի նշված հրամաննը ուժը կորցրած ճանաչել:

2.Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունման նպատակն է ապահովել ՀՀ վարչպետի 15.08.2019թ. թիվ 1130-Ա որոշման կատարումը և գործող կարգը համապատասխանեցնել «Զենքի մասին» օրենքին:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
  2. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը կսահմանի ՀՀ կառավարության որոշմամբ՝ համապատասխանեցնելով գործող օրենքի պահանջին:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ


 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Առգրավված վերցված, կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների  էական ավելացման կամ նվազեցման մասին

 

 

«Առգրավված վերցված, կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ  այլ իրավական ակտերում փոփոխություններ և  լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

 

«Առգրավված վերցված, կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ՀՀ ոստիկանության պետի հրամանով սահմանել զինապահեստ ընդունվող զենքի հաշվառվման կարգը:

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    23.12.2019 - 14.12.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5671

Տպել