Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԱԼԵՔՍԱՆԴՐ ՋԵՅՄՍ ԴԱՆԻԵԼԻ ԴՈՆԻԳԵԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԼԵՔՍԱՆԴՐ ՋԵՅՄՍ ԴԱՆԻԵԼԻ ԴՈՆԻԳԵԱՆԻՆ  ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի № 1396-Ն որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2019 թվականի ձմեռային  զորակոչը։ Քանի որ Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին 26 տարին լրացել է 2019 թվականին հոկտեմբերի 20-ին, հնարավոր չէ նրան շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին ազատել   շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությանից։

 Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին, որը հանդես է գալիս աթլետիկայի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում, նախապատրաստվում է և մասնակցելու է 2020 թվականին Ճապոնիայում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարերին, Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:

Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանը հաշվառված է Երևանի Արաբկիրի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

 

 

  • Քննարկվել է

    19.12.2019 - 16.02.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7315

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: