Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Անհրաժեշտությունը.

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդյունաբերական ընկերությունների գործունեության իրականացման համար բարենպաստ  իրավական դաշտի ստեղծմամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մասնավոր հատվածի հետ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում: Հանդիպան ժամանակ քննարկվել են արտադրողների կողմից վերհանված մի շարք խնդիրներ:

Նշված փոփոխության իմաստով,  ստացվում է, որ եթե կազմակերպությունն ունի չկատարված հարկային պարտավորություններ (500 հազար դրամի չափով), ապա տնտեսական գործունեության գործարքները կասեցվում են և հարկ վճարողի գույքի վրա դրվում է արգելանք, ինչն անբարենպաստ պայմաններ է ստեղծում տնտեսվարողների համար:

Նշված փոփոխությունով առաջարկվում է փոխել օրենսգրքի նշված հոդվածը և այդ սահմանափակումը կիրառել միայն այն դեպքում, եթե հարկային չվճարումները որոշակի շեմից ցածր են:

     Ստացվում է սույն նորմի կիրառմամբ  անհավասար պայմաններ է ստեղծվում ոսկերչության ոլորտում ոսկերչական իրերի արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների համար, քանի որ ոսկեգործությանը առավել շահավետ է երկրորդային շուկայից հումքի գնումը։ Գնված ոսկու համար եկամտային հարկով հարկելը խոչընդոտ է հանդիսանում:

3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Ոլորտների տնտեսվարող սուբյեկտների համար իրացման բարենպաստ պայմանների ապահովում:

4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

5.Ակնկալվող արդյունքը.

Արդյունաբերական ընկերությունների կողմից արտադրված ապրանքների մրցունակության բարձրացում:

  • Քննարկվել է

    18.12.2019 - 08.01.2020

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6614

Տպել