Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16-Ի N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 16N 123-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

…… ………. 2019 թվականի N ….-Ն

 

          Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու իրավունք շնորհելու համար մրցույթի անցկացման կարգը հաստատելու և մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին» N 123-Ն որոշման 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից» բառերը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                     ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 123-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործունեությունը չի առնչվում Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված հանրային հավաստագրերի ենթակառուցվածքի ավտոմատացված համակարգի ներդրման, գործարկման և սպասարկման հետ, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցները չունեն նշված գործընթացին վերաբերող տեխնիկական առաջադրանքների սահմանման, մասնակիցների որակավորման և առաջարկների գնահատման համար մասնագիտական կարողություններ, ուստի ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցչի նշված հանձնաժողովում ներգրավվածությունը  պատճառաբանված չէ:

Ինչ վերաբերում է գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված դրույթների կիրառմանը և պահպանմանը, ինչպես նաև նշված օրենսդրության պահանջներն համապատասխան հանձնաժողովի գործունեության ապահովմանը, ապա դրա պատասխանատուն է հանդիսանում գնահատող հանձնաժողովի քարտուղարը՝ լինելով գնումների որակավորված մասնագետ:

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի  փետրվարի 16-ի N 123-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 123-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի

N 123-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 123-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ` այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն  չի առաջանում։

 

                            

 ՑԱՆԿ

այն իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի  16-ի

N 123-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծը

 

  • «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք,
  • «Գնումների մասին» ՀՀ օրենք

 

 

 

 

  • Քննարկվել է

    18.12.2019 - 09.01.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6282

Տպել