Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>>

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի     N 1119-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

      Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածում 01.03.2017թ. ՀՕ-48-Ն ՀՀ օրենքով կատարված լրացումն իրացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև բխում է ՀՀ վարչապետի 06.05.2017թ. N 414-Ա որոշման պահանջներից:

      Որոշման նախագծի համաձայն` դրամական օգնություն ստանալու համար ծնողի հետ համատեղ բնակվելու մասին տեղեկանք ներկայացնելու պարտավորությունից կազատվեն այն զինծառայողները (քրեակատարողական ծառայողnները և փրկարար ծառայության ծառայողները, ովքեր բնակվում են ծառայողական բնակելի տարածությունում կամ բնակելի տարածությունների վարձակալության համար ստանում են փոխհատուցում:  

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի    N 1119-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

­­          Որոշման նախագծի ընդունումը այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի    N 1119-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

      Որոշման նախագծի ընդունումը Հայաuտանի Հանրապետության պետական բյուջեում փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չի առաջացնում:

 

  • Քննարկվել է

    17.05.2017 - 01.06.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7502

Տպել