Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

« » ______________________  2019 թվականի N -    Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 143-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵԶ ԼՐԱՑՈՒՍՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և նրա կանոնադրությունը հաստատելու մասին» N 143-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

     1) որոշման 5-րդ կետը լրացնել 5-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.

   «5) ֆիզիկական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների պատվերների հիման վրա տեխնիկական հետազոտության և ականազերծման աշխատանքների իրականացում:».

       2) որոշման N 1 հավելվածում`

      ա) 9-րդ կետում <<շրջանակներում>> բառից հետո լրացնել <<, մասնակցել իր գործունեության ոլորտին առնչվող Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից հայտարարված միջազգային մրցույթներին>> բառերը.

          բ) 14-րդ կետում լրացնել 5-րդ ենթակետ` հետևյալ բովանդակությամբ.

       <<5) ֆիզիկական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, անկախ կազմակերպական իրավական ձևից կազմակերպությունների պատվերների հիման վրա տեխնիկական հետազոտության և ականազերծման աշխատանքների իրականացում: Ընդ որում, կազմակերպության հումանիտար գործունեությունը գերակա է սույն ենթակետում նախատեսված գործունեության նկատմամբ:>>

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Քննարկվել է

    12.12.2019 - 27.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5655

Տպել