Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

<<Այլընտրանքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>>

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

<<ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀՈԴՎԱԾ 1. <<Այլընտրանքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀO-6-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում <<, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված ժամկետներում>> բառերը փոխարինել <<` օրենքով սահմանված կարգով>> բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասում <<Զինապարտության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարզում է>> բառերը փոխարինել <<պարզում է օրենքով սահմանված կարգով>> բառերով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ և 17-րդ հոդվածի 6-րդ մասերում <<օրենքով>> բառից առաջ լրացնել <<պարտադիր ժամկետային զինծառայողների համար>> բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 20-րդ հոդվածում.

1) 1-ին մասում <<Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով>> բառերը փոխարինել <<պարտադիր ժամկետային զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար օրենքով սահմանված կարգով>> բառերով.

2) 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.

<<Այլընտրանքային աշխատանքային ծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնության և սպասարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:>>:

 ՀՈԴՎԱԾ 5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն օրենքը, բացառությամբ 1-ին հոդվածի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածն ուժի մեջ մտնելու օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    15.05.2017 - 30.05.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9269

Տպել