Հիշել նախագիծը

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳՐԻԳՈՐ ԶԱՔՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳՐԻԳՈՐ ԶԱՔՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Գրիգոր Զաքյանի ավարտել է Երևանի պարարվեստի պետական քոլեջը: Սովորում է University of North Carolina School of the Arts համալսարանում:

Գրիգոր Զաքյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել ՀՀ ժողովրդական արտիստներ Հ. Դիվանյանը, Ն. Մեհրաբյանը և Ռ. Խառատյանը, Artistic Motion School of Arts գործադիր տնօրեն Նատալյա Դավիսոնը, Encinitas Ballet գեղարվեստական ղեկավար Սայաթ Ասատրյանը, Golden Gates փոխանակման ծրագրի համակարգող Վիտալի Բեզրոդնովը:

Նվաճումներն են`

  • 2019թ. փետրվարին Winston-Salem-ում մասնակցել է Youth America Grand Prix (YAGP) միջազգային մրցույթի կիսաեզրափակչին և անցել եզրափակիչ փուլ:
  • 2019թ. մայիսին մասնակցել է Մեխիկոյի Competition intenational de ballet clasico միջազգային մրցույթին և ստացել 1-ին մրցանակը:
  • 2019թ. սեպտեմբերին մասնակցել է Գրինսբորոյում կայացած Carolina International Dance Competition միջազգային մրցույթի եզրափակչին և արժանացել Grand Prix մրցանակի:
  • ԱՄՆ-ում է մասնակցել է հետևյալ միջազգային փառատոններին՝
  • National Night Out փառատոն, Գրինսբորո, Հյուսիսային Կարոլինա
  • Russian Triangle փառատոն, Ապեքս, Հյուսիսային Կարոլինա
  • Масленица տոնին նվիրված փառատոն, Վաշինգտոն, ՌԴ դեսպանատուն:

Հայկ Սուքիասյանը սովորում է Մադրիդի Escuela Superior de Musica Reina Sofia երաժշտանոցում:

Հայկ Սուքիասյանի համար երաշխավորագրեր են ներկայացրել Տիգրան Մանսուրյանը, Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Էդուարդ Թոփչյանը, Ստեփան Ռոստոմյանը, Մեդեա Աբրահամյանը, Ալեքսանդր Չաուշյանը, Լևոն Չիլինկիրյան, Լևոն Չաուշյանը, Մարիաննա Շիրինյանը:

Նվաճումներն են`

  • 2013թ. հոկտեմբեր ամսին մասնակցել է Գերմանիայում կայանալիք “DR. RICHARD BELLON” պատանի մենակատարների միջազգային մրցույթին գրավելով 3-րդ պատվավոր տեղը: 2017 թվականի հուլիսին Իտալիայում կայացած “Semper Music International Competition 2017” մրցույթ-փառատոնի առային մրցանակակիրն է։
  • 2018 թվականի ապրիլին Իսպանիայում կայացած “XVI CMCET Concurso Música de Cámara Ecoparque Trasmiera” մրցույթում արժանացել է առաջին մրցանակի և միաժամանակ ճանաչվել որպես «Լավագույն ինստրումենտալիստ»,
  • 2019 թվականի հունիս ամսին Իսպանիայում արժանացել է տարվա լավագույն թավջութակահարի կոչմանը և երկու անգամ պարգևատրվել անձամբ Իսպանիայի թագուհի Սոֆիայի կողմից:

Իրավական ակտի ընդունումը թույլ կտա Գրիգոր Զաքյանին և Հայկ Սուքիասյանին կատարելագործել մասնագիտական հմտությունները և հանրահռչակել հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հայաստանի Հանրա­պետության կառավարության 2018 թվականի ապրիլի
12-ի N 457-Ն  որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի համաձայն` 2019 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ:

Նիստի օրակարգում քննարկվել են նաև Գրիգոր Զաքյանի և Հայկ Սուքիասյանի դիմումները, ներ­կայացված փաս­­տա­­թղթերը և ծավալած գործունեությունը:

Հանձնաժողովը կայացրել է դրական եզրակացություն Գրիգոր Զաքյանին և Հայկ Սուքիասյանին պար­տա­­դիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

 

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Գրիգոր Զաքյանին և Հայկ Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կտրվի Գ. Զաքյանին և Հ. Սուքիասյանին շարունակել ծավալած մշակութային գործու­նեությունը, էլ ավելի կատարելագործել ձեռք բերած մասնագիտական հմտու­թյունները և ներկայացնել հայկական մշակույթն ու կատարողական արվեստը Հայաստանում և արտերկրում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԳՐԻԳՈՐ ԶԱՔՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈԻՆՄԱՄԲ ԾԱԽՍԵՐԻ ՈՒ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ

 

«Մշակույթի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Գրիգոր Զաքյանին և Հայկ Սուքիասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Քննարկվել է

    04.12.2019 - 20.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն, Մշակութային

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6266

Տպել