Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ և ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 1215-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

      Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարաության 2018 թվականի նոյեմբերի 1-ի ««Ինժեներական քաղաքի» ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» N 1215-Լ որոշման հավելված N 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

Հավելված

Հայաստանի Հանրապետության

 կառավարության 2019 թվականի

N -Լ որոշման

 

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 1-ի N 1215-Ն որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

«ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ» ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՑ ԲԽՈՂ

 ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

NN

ը/կ

Միջոցառման անվանումը

Ակնկալվող արդյունքը

Պատասխանատու մարմինը

Ժամկետը

Ֆինասավորման աղբյուրը

1.

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում ամբողջական առաջարկի հաստատում

Համաշխարհային բանկի ընթացակարգերին համապատասխան ընտրված ամբողջական առաջարկի առկայություն

Առևտրի խթանման և որակի  ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողով

(համաձայնությամբ)

2019թ.

ապրիլի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի իրականացման համար հողի սեփականության իրավունքի փո­խան­ցում Երևանի քաղաքապետա­րանից  Հայաստանի Հանրապետությանը

«Ինժեներական քաղաքի» ստեղծ­ման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողի սեփականության իրավունքի առկայություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

 

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

 

«Ինժիներական ասոցիացիա» ՀԿ

(համաձայնությամբ)

2019 թ.

մայիսի 1

Ֆինանսավորում չի պահանջվում։

3.

Հավաստագրման հանձնաժողովի ստեղծում և լիազորությունների սահմանում ՀՀ կառավարության որոշմամբ

Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակ ստանալու համար ներկայացված հայտերի քննարկման և որոշումների ընդունման լիազորություններ ունեցող հավաստագրման հանձնաժողովի առկայություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ

(համաձայնությամբ)

 

«Ինժիներական ասոցիացիա» ՀԿ

(համաձայնությամբ)

 

«Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերություն

(համաձայնությամբ)

2019 թ.

դեկտեմբերի

 1-ին տասնօրյակ

 

 

Ֆինանսավորում չի պահանջվում։

4.

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում հողի բարե­կարգման աշխատանքների իրականացման նպատակով նախագծային կազմակերպության ընտրություն

«Ինժեներական քաղաքի» ստեղծ­ման ծրագրի շրջանակում հողի բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով նախագծային կազմակերպության ընտրություն

 

Մրցութային կարգով ընտրված կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

2019 թ.

դեկտեմբերի

 1-ին տասնօրյակ

 

Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթա­կառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր

 

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

5.

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի կառուցման նպատակով նախագծային կազմակերպության ընտրություն

 

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի  կառուցման նպատակով նախագծային կազմակերպության ընտրություն

 

 

Մրցութային կարգով ընտրված կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

2020 թ.

փետրվարի

 2-րդ տասնօրյակ

 

Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթա­կառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր

 

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

6.

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում հողի բարե­կարգ­ման աշխատանքների իրակա­նացման համար շինարարական կազմակերպության ընտրություն և աշխատանքների մեկնարկ

«Ինժեներական քաղաքի» ստեղծ­­ման ծրագրի շրջանակում հողի բարեկարգման աշխատանքների իրականացման համար շի­նա­րարական կազմակերպության առկայություն և աշխատանք­ների մեկնարկի ապահովում 

 

Առևտրի խթանման և որակի  ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողով

(համաձայնությամբ)

 

Մրցութային կարգով ընտրված կազմակերպություն

(համաձայնությամբ)

2020 թ.

հուլիսի 2-րդ տասնօրյակ

Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթա­կառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր

 

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

7.

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի  շինա­րարության իրականացման համար շինարարական կազմա­կերպության ընտրություն և աշխատանքների մեկնարկ

«Ինժեներական քաղաքի» ստեղծ­ման ծրագրի շրջանակում ինժեներական բիզնես աքսելե­րատորի շենքի  շինարարության իրականացման համար շինարա­րական կազմակերպության առկայություն և աշխատանք­ների մեկնարկի ապահովում 

 

Առևտրի խթանման և որակի  ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողով

(համաձայնությամբ)

 

Մրցութային կարգով ընտրված կազմակերպություն

(համաձայնությամբ)

2020 թ.

սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթա­կառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր

 

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

8.

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում հողի բարե­կարգ­ման աշխատանքների իրա­կանացում

«Ինժեներական քաղաքի» ստեղծ­ման ծրագրի շրջանակում հողի բարեկարգման աշխատանքների իրականացման ապահովում

Մրցութային կարգով ընտրված կազմակերպություն (համաձայնությամբ)

 

2021 թ.

մարտի

2-րդ տասնօրյակ

Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթա­կառուց­վածքի ծրագիր» վարկային համաձայնագիր

 

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

9.

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում ինժեներական բիզնես աքսելերատորի շենքի  շինարարության իրականացում

«Ինժեներական քաղաքի» ստեղծման ծրագրի շրջանակում ինժեներական բիզնես աքսե­լերատորի շենքի  շինարարական աշխատանքների իրակա­նաց­ման ապահովում

Մրցութային կարգով ընտրված կազմակերպություն

(համաձայնությամբ)

 

2021 թ.

հոկտեմբերի

3-րդ տասնօրյակ

Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթա­կառուցվածքի ծրագիր» վարկային համաձայնագիր

 

ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

  • Քննարկվել է

    03.12.2019 - 19.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6501

Տպել

Առաջարկներ`

Հայկ Սարգսյան

11.12.2019

Բավական է ծանրաբեռնել Երևան քաղաքը, մենք այլ քաղաքներ ունենք, ընդ որում Երևանից ոչ այդքան հեռու, որոնցում հանգիստ կարելի է ստեղծել այդ քաղաքի համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները։ Բացի այդ, էականորեն կնվազեցվեն ծախսերը, կամ ավելի մեծ տարածք հնարավոր կլինի ընդգրկել։ Երևանից այն կողմ նույնպես կյանք կա, նույնպես երկիր կա...

Տեսնել ավելին