Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա ոլորտի (խնդրի) սահմանումը, առկաիրավիճակը, և հարցի կարգավորման համար հիմք հանդիսացող աղբյուրները

 

«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի միակ ընկերությունը, որին տրված լիցենզիայով բացառիկ իրավունք է վերապահվում իրականացնել էլեկտրաէներգիայի ինչպես Հայաստանի Հանրապետության տարածքում, այնպես էլ արտահանման և ներկրման ընթացքում արտադրման, տեղափոխման և բաշխման կարգավորման գործառույթներ:

«ԷԷՀՕ» ՓԲԸ-ին նշված որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկելն ունի ռազմավարական մեծ նշանակություն հատկապես Հայաստանի Հանրապետության պաշտպանության և էներգետիկ անվտանգության տեսանկյունից, քանի որ վերջինս կազմակերպում է երկրի էներգետիկ ռեժիմները, կազմում է հզորության բալանսները, ունի էներգահամակարգի ղեկավարման հարևան Վրաստանի և Իրանի հետ էլեկտրաէներգիայի միջպետական փոխհոսքերը իրականացնելու գործառույթ, կազմակերպում է  էլեկտրական կայանների աշխատանքը, իրականացնում է  էներգահամակարգի նվազագույն ծախսումներով ռեժիմների  կարգավորումը, որից կախված է էլեկտրաէներգիայի շուկայում դերակատարների ֆինանսատնտեսական գործունեությունը:

   Հարկ է նշել, որ ինչպես մշտական, այնպես էլ երկրի պատրաստականության բարձր աստիճանների փոխադրման ժամանակ «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորը» հանդիսանում է այն կենտրոնական և միասնական կառավարման կարգավարը, որի անվտանգ և անխափան գործունեության ապահովումը ներկայումս ստեղծված տարածաշրջանային և ռազմաքաղաքական բարդ իրողության պայմաններում տիրող լուրջ մարտահրավեր է, ուստի վերջինիս ընդգրկումը կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտների ցանկում Հայաստանի Հանրապետության պետական և ազգային անվտանգության տեսանկյունից հրատապ լուծում պահանջող խնդիր է:

  • Քննարկվել է

    29.11.2019 - 15.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5651

Տպել