Հիշել նախագիծը

«ԵՐԵԽԱՅԻ՝ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆՆ ՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻծ

ՏԵՂԵԿԱՆՔ 

«Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2019-2023 թվականների համալիր  ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծերն ընդունելու կապակցությամբ շահագրգիռ նախարարների առարկությունների և առաջարկությունների վերաբերյալ 

Առարկության, առաջարկության հեղինակը (առարկության, առաջարկության ամսաթիվը)

Առարկության,

առաջարկության բովանդակությունը

Եզրակացություն

Առողջապահության նախարարի

30.10.2019թ.

թիվ  ԱԹ/03.2/17809-19 գրություն

 

1. «իրականացման ժամկետներ» սյունակում հստակ նշել կատարման ժամկետը` ըստ տասնօրյակների,

2. «իրականացման պատասխանատու» սյունակում պետական մարմին չհանդիսացող կազմակերպություններ պարագայում ավելացնել «(համաձայնությամբ)» բառը:

3.Կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի թիվ 650-Լ որոշման 14-րդ կետի վերնագիրը, ինչպես նաև հիմնավորման բովանդակությունը նույնական չեն ներկայացված նախագծի հետ:

 

Ընդունվել է,

Խմբագրվել է

 

 

Ընդունվել է,

Խմբագրվել է

 

 

Ընդունվել է,

Խմբագրվել է

 

 

 

 

 

 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 23.10.2019թ. 01/14/24085-19 գրություն

 

Հավելվածում՝

ž   12-րդ կետում հանել ընդհանուր վիճակագրական ցուցանիշների մեջ հաշվարկված՝ հատուկ  դպրոցների սովորողների թիվը, քանի որ հատուկ դպրոցները ուսումնական հաստատություններ են, մինչդեռ նշված կետում շարադրված դրույթը վերաբերում է խնամքի հաստատություններին և այլընտրանքային խնամքի բարեփոխումների իրականացման արդյունքում՝ շուրջօրյա հաստատություններում խնամվող երեխաների թվաքականի կրճատմանը,

ž   20-րդ կետում համընդհանուր ներառական կրթությանը վերաբերող դրույթը խիստ է ձևակերպված, ուստի «չի ապահովվում» բառերից հետո շարադրել՝ «բավարար որակյալ ներառական կրթություն» բառերը։

    Միաժամանակ նշված կետում առանձնացնել երկրորդ պարբերությունը, քանի որ այն ներառական կրթության կետ կապ չունի։

 

 

 

 

 

Ընդունվել է,

Խմբագրվել է

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդունվել է,

Խմբագրվել է

 

 

 

 

 

Ընդունվել է,

Խմբագրվել է

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 30.10.2019  թ. թիվ  01/21.1/18123-19 գրություն

Որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չկան:

    

     Լոռու մարզպետի կողմից առաջարկվում է ճգնաժամային աջակցության և ծառայությունների կենտրոն հիմնել նաև Վանաձորում՝ հաշվի առնելով «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի լուծարման կամ վերակազմակերպման հանգամանքը (ներկայումս մանկատանը խնամվող ոչ բոլոր երեխաները հնարավորություն կունենան վերադառնալ կենսաբանական ընտանիք, որդեգրվել կամ խնամք ու դաստիարակություն ստանալ խնամատար ընտանիքներում), մարզում ունենալ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և բռնության ենթարկված կանանց շուրջօրյա խնամքի և աջակցության ճգնաժամային կենտրոն, որտեղ ծառայություններ կմատուցվեն նաև պարտադիր ուսուցումից դուրս մնացած և հակասոցիալական վարք դրսևորող երեխաներին:

 

Ընդունվել է ի տնօրինություն

 

 

Ընդունվել է ի տնօրինություն

 

Ոստիկնության պետի 22.10.2019թ. թիվ   01/24/25639-19 գրություն

Նախագծերի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ չկան

Ընդունվել է ի տնօրինություն

Ֆինանսների  նախարարի

22.10.2019 թ. թիվ   01/8-3/17253-2019 գրություն

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի
1-ին մասի 3-րդ կետը, համաձայն որի՝ ենթաօրենսդրական իրավական ակտը Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում Սահմանադրությամբ նախատեսված մարմինների ընդունած նորմատիվ իրավական ակտ է և հաշվի առնելով, որ Նախագիծը ներկայացվել է որպես նորմատիվ բնույթի իրավական ակտ՝ անհրաժեշտ է Նախագծի նախաբանում նախատեսել համապատասխան օրենսդրական հիմք:

Ընդունվել է,

Խմբագրվել է

 

 

 

Մարդու իրավունքների պաշտպանի

04.11.2019թ. թիվ 01/18.3/5719-19 գրություն

Համալիր ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումները բավարար չեն, որպեսզի ապահովեն համալիր ծրագրի հինգ գերակա ուղղությունների իրականացումը, իսկ որոշ գործողությունների համար նախատեսված ժամկետներն ակնհայտորեն իրատեսական չեն՝ տվյալ գործողությունների իրականացման համար:

Մասնավորապես, «Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման իրավական դաշտի ապահովում բոլոր երեխաների համար, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար» գործողությունը նախատեսում է մինչև 2019թ. դեկտեմբեր մի շարք իրավական ակտերի մշակում և ընդունում ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի կողմից: Նշված ժամկետը բավարար չի լինի երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտերի լրամշակման և/կամ նոր իրավական ակտերի ընդունման համար: Դրա վառ օրինակն է նախարարության կողմից մշակված «Երեխայի իրավունքների մասին» նոր օրենքի նախագիծը, որը շուրջ երկու տարի քննարկվեց և այդպես էլ չներկայացվեց ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը:

          Խնդրահարույց է նաև, որ Նախագծով ծրագրի վերահսկողության հարթակ է սահմանվել Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովը: Հարկ է նկատել, որ հանձնաժողովը վերջին 4-5 տարիների ընթացքում որևէ քննարկում չի կազմակերպել և փաստացի անգործության է մատնված: Բազմաթիվ են նաև հանձնաժողովի գործառույթների և գործունեության կազմակերպման վերաբերյալ տեղական և միջազգային կազմակերպությունների դիտարկումները[1]:

 

 

 

 

     Կարծում եմ, որ վերոնշյալ իրավական ակտերի նախագծերը պետք է ներկայացվեն լայն հանրային քննարկման, քանի որ դրանք հանդիսանում են երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի կարևոր մասերը:

      Հաշվի առնելով վերոգրյալը առաջարկում եմ ամբողջովին լրամշակել նախագիծը: Պաշտպանի աշխատակազմն իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել նախարարությանը՝ նախաձեռնած կարևոր բարեփոխումների իրագործման հարցում:

 

Ընդունվել է,

Խմբագրվել է

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Չի ընդունվել, քանի որ ձևավորվել է  Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի նոր կազմը: 2019 թվականի նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել նշված հանձնաժողովի անդրանիկ նիստը:

 

 

Ընդունվել է ի գիտություն

 

 

 

 

 

Ընդունվել է ի գիտություն

 

 1. երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2019-2023 թվականների համալիր ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը 

Գործողություն

Միջոցառում

Ակնկալվող արդյունք

Արդյունքի ցուցանիշ

Իրականացման ժամկետ

Իրականացման պատասխանատու

1․ Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման իրավական դաշտի ապահովում բոլոր երեխաների համար, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար

1․1 Երեխայի իրավունքների մասին օրենքի լրամշակում, Ընտանեկան օրենսգրքի լրամշակում, անհրաժեշտ կառավարության որոշումների, այլ իրավական ակտերի մշակում

Ապահովված է անհրաժեշտ իրավական դաշտը բարեփոխումների իրականացման համար

Լրամշակված և հաստատված իրավական նորմատիվ փաստաթղթեր

2020թ. դեկտեմբեր, 3-րդ տասնօրյակ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

1․2 Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի գործարկում

Առկա է երեխայի իրավունքների պաշտպանության գործուն ազգային մեխանիզմ

Հանձնաժողովի հաստատման որոշման առկայություն, անցկացված նիստեր, կայացված որոշումներ

2019թ. դեկտեմբեր,

1-ին տասնօրյակ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2․Երեխայի՝ կենսաբանական ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ուղղված քայլերի ձեռնարկում բոլոր երեխաների համար, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար

2․1 Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների և երեխաների կարիքների խորը և պատշաճ գնահատում, գնահատված կարիքներին համապատասխան աջակցության տրամադրում

Ընտանիքների .երեխաների կարիքները գնահատված են և ընտանիքները ստանում են կարիքներին համապատասխան աջակցության փաթեթներ

Կարիքներին համապատասխան աջակցության փաթեթներ ստացած ընտանիքների համամասնությունը գնահատված կարիքներով ընտանիքների նկատմամբ առնվազն 70% է և ամեն տարի աճում է առնվազն 5%-ով

2019թ. դեկտեմբեր, 3-րդ եռամսյակ

2020թ. դեկտեմբեր,

3-րդ եռամսյակ

2021թ. դեկտեմբեր,

3-րդ եռամսյակ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Սոցիալական աջակցության տարածքային մարմիններ, ՏԻՄ, մարզպետարաններ

Հասարակական և միջազգային կազմակերպություններ (համաձայնությամբ)

 

2․2 Ցերեկային խնամքի համայնքահեն և ներառական հասանելի ծառայություններ բոլոր մարզերում և խոշոր համայնքներում՝ ներառելով խնամքի տարաբնույթ ձևեր ու եղանակներ

Բոլոր մարզերում առկա են գնահատված կարիքներին համապատասխան պատվիրակված ծառայություններ

Մարզերում պատվիրակված ծառայություններից օգտվող երեխաների տոկոսը առնվազն 60% է, ընդ որում՝ հաշմանդամություն ունեցող շահառուների համամասնությունը՝ առնվազն 40%

2020թ. դեկտեմբեր

Աշխատանքի և  սոցիալական հարցերի նախարարություն

Հասարակական և միջազգային կազմակերպություններ

(համաձայնությամբ)

Երեխայի՝ կենսաբանական ընտանիքում ապրելու անհնարինության պարագայում ընտանեկան այլընտրանքային խնամքի ապահովում բոլոր երեխաների համար, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների համար

Որդեգրման, խնամակալության և խնամատարության ինստիտուտների զարգացում

Առկա են որդեգրման, խնամակալության և խնամատարության ինստիտուտի զարգացման նախադրյալները՝ հաշվառման պարզ և թափանցիկ գործընթաց,  վերապատրասման դասընթացները պարբերաբար իրականացվում են, բազմամասնագիտական թիմը որակյալ համադրումներ է իրականացնում, իրականացվում է արդյունավետ վերահսկողություն

Որդեգրման, խնամակալության և խնամատարության տրվող երեխաների թվի աճ ամեն տարի, որդեգրման, խնամակալության և խնամատարության ռիսկային դեպքերի թվի նվազում ամեն տարի

Ամեն տարի պարբերաբար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

հասարակական և միջազգային կազմակերպություններ (համաձայնությամբ)

Ճգնաժամային իրավիճակում աջակցություն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված բոլոր երեխաներին /անհրաժեշտության դեպքում նաև ուղեկցողի հետ/, ա

Ճգնաժամային աջակցության կենտրոնների ստեղծում Երևան, Գյումրի և Կապան քաղաքներում՝ ներառյալ դեռահասների վերականգնողական բաղադրիչը

Գործող ճգնաժամային աջակցության կենտրոններ Երևան, Գյումրի և Կապան քաղաքներում

Ճգնաժամային աջակցության կենտրոններում երեխաների խնամքի միջին տևողությունը չի գերազանցում վեց ամիսը

Պարբերաբար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Աջակցություն հաշմանդամություն ունեցող երիտասարդներին՝ ձեռք բերելու անկախ կյանք վարելու հմտություններ, ինչպես նաև ապահովելու կենսապայմաններ:

Անկախ կյանքի կենտրոնների ստեղծում 16-23 տարեկան հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար

Գործող անկախ կյանքի կենտրոն Երևանում և մարզերում

Անկախ կյանքի կենտրոններում հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար չկա մնալու տևողության սահմանափակում և դա կախված է նրանց գնահատված կարիքից:

Պարբերաբար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, տրամադրվող աջակցության, ծառայությունների համապարփակ վիճակագրության, մշտադիտարկման և գնահատման մեխանիզմի առկայություն

Տեղեկատվական բազայի պարբերական արդիականացում, մշտադիտարկում և գնահատում, այդ թվում՝ պարբերաբար անկախ արտաքին գնահատման իրականացում

Պարբերաբար թարմացվող տվյալներ, մշտադիտարկման զեկույցներ, անկախ գնահատման հաշվետվություններ

 

Պարբերաբար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն,

Նորք տեղեկատվական վերլուծական հիմնադրամ

Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման նպատակով անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում

Ոլորտում ներգրավված օղակների միջև պատասխանատվությունների հստակ բաշխում, պարբերական վերապատրաստումներ

Իրականացվող վերապատրաստումներ, վերապատրաստումներին մասնակցող ներկայացուցիչներ՝ բոլոր կառույցներից, որոնք դրա կարիքն ունեն, վերապատրաստումներից բավարարվածություն մասնակիցների շրջանում

Տարեկան առնվազն երկու անգամ իրականացվում են վերապատրաստումներ՝ ըստ բացահայտված կարիքների, վերապատրաստումներին մասնակցում են դրա կարիքը բացահայտված բոլոր կառույցների ներկայացուցիչները, մասնակիցների առնվազն 80%-ը բավարարված է դրանց որակից

Պարբերաբար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Երեխայի՝ ընտանիքում ապրելու և ներդաշնակ զարգանալու միջոցառումների իրականացման ուղղությամբ սերտ համագործակցություն

Համագործակցություն և գործողությունների համակարգում ոլորտի շահեկից կառույցների և կազմակերպությունների միջև

Գործող համակարգող հարթակ, համակարգող հարթակում ներառված են բոլոր հիմնական դերակատարները, առկա է տեղեկատվության փոխանցման մշտական մեխանիզմ

Հարթակում ներառված կազմակերպությունների թիվ, կազմակերպվող քննարկումների թիվ, այդ թվում՝ առցանց հաղորդակցության միջոցով

Պարբերաբար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«ԵՐԵԽԱՅԻ՝ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆՆ ՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ  ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ 

 

   Իրավական ակտի հիմնավորումը

Ծրագիրը մշակվել է՝ ելնելով. 1) ՄԱԿ-ի երեխայի այլընտրանքային խնամքի ուղեցույցի պահանջներին համապատասխան ՀՀ կառավարության կողմից ընդունված հայեցակարգային փաստաթղթի և միջոցառումների ծրագրից: 2) 2017թ․ հուլիսի 13-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված 2017-2021թթ․ երեխաների իրավունքների պաշտպանության ռազմավարական ծրագրից, որը ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը դիտարկում է որպես գերակայություն, միջոցառումների ծրագրում ներառելով երեխաների մուտքը խնամքի շուրջօրյա հաստատություններ կանխարգելելու և ընտանիքներին աջակցող համայնքահենք ծառայությունների ցանցի ընդլայնմանն ուղղված համապատասխան օրենսդրական կարգավորումների մշակումը։ 3) 2018 թվականի հունավարի 18-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունած Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի պահանջից՝ ուղղված խնամատարության զարգացմանը և երեխայի կարծիքի ու լավագույն շահի կարևորությանը, այդ թվում` նաև նրա այլընտրանքային խնամքի կազմակերպմանը։ 4) 2019 թվականի մայիսի 16-ի ի N 650-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված  2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, որում կարևորվել է կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների, ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու այլընտրանքային, համայնքահենք ծառայությունների ցանցի ընդլայմանն ուղղված միջոցառումների

1.

   Անհրաժեշտությունը

Ծրագրի անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրից՝ նպատակ ունենալով իրականացնել երեխաների պաշտպանության համակարգի և երեխաների իրավունքների գործուն իրացման համար անհրաժեշտ միջավայրի ստեղծման համալիր միջոցառումներ՝ ելնելով առկա իրավիճակից, հիմնվելով նախորդ փուլերի ընթացքում քաղած դասերի և փորձառության վրա, ինչպես նաև առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով և ոլորտում գործող երկրի ստանձնած միջազգային պարտավորություններով։

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրներ

Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում 2000-ականներից սկսած իրականացվում են  բարեփոխումներ, որոնք նպատակաուղղված են երեխաների շուրջօրյա խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացման և խնամքի այլընտրանքային ձևերի զարգացման միջոցով երեխայի՝ ընտանիքում ապրելու ու դաստիարակվելու իրավունքի ապահովմանը, այդ թվում` կարևորելով նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար այս իրավունքի ապահովման անհրաժեշտությունը և նրանց խնամքն ընտանեկան միջավայրում կազմակերպելը։ Բարեփոխումներն ընթացել են մի քանի փուլերով, զարգացնելով ձեռքբերումները և հետևողական աշխատանք տանելով ոււղղելու արձանագրված թերությունները։ 2014 թվականին սակայն համակարգի բարեփոխումները Հայաստանի Հանրապետությունում թևակոխեցին նոր փուլ (ՀՀ կառավարության 2014թ․ նոյեմբերի 13-ի No 1273-N որոշում), երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոփոխություններ կատարեց 2013-2016 թթ․ ռազմավարական ծրագրում՝ համապատասխանեցնելու իր ռազմավարական քայլերը ՄԱԿ-ի երեխայի այլընտրանքային խնամքի ուղեցույցի պահանջներին։ 2016թ․ ՀՀ կառավարությունն ընդունեց հայեցակարգային փաստաթուղթ և միջոցառումների ծրագիր՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար ընդլայնելու այլընտրանքային խնամքի ծառայությունները։ 2017թ․ հուլիսի 13-ին ՀՀ կառավարությունն ընդունեց 2017-2021թթ․ երեխաների իրավունքների պաշտպանության ռազմավարական ծրագիրը, որը ընտանիքում ապրելու երեխայի իրավունքը դիտարկում է որպես գերակայություն, միջոցառումների ծրագրում ներառելով երեխաների մուտքը խնամքի շուրջօրյա հաստատություններ կանխարգելելու և ընտանիքներին աջակցող համայնքահենք ծառայությունների ցանցի ընդլայնմանն ուղղված համապատասխան օրենսդրական կարգավորումների մշակումը։ 2018 թվականի հունավարի 18-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունած Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը նոր թափ հաղորդեց խնամատարության զարգացմանը և երեխայի կարծիքի ու լավագույն շահի կարևորությանը, այդ թվում` նաև նրա այլընտրանքային խնամքի կազմակերպման հարցում։

2019 թվականի մայիսի 16-ի ի N 650-Լ որոշմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը, որում կարևորվեց կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու այլընտրանքային, համայնքահենք ծառայությունների ցանցի ընդլայմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծերի ընդունմամբ հստակ կհաստատվեն բոլոր գերակա ուղղությունները, խնդիրները և լուծմանն ուղղված միջոցառումները:

Գործընթացի նպատակը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կյանքի որակի բարելավումն է, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի, երեխայի և նրա ընտանիքի սոցիալական պաշտւպանության երաշխիքների ապահովումը:

1. Կստեղծվեն երեխաների աջակցության ցերեկային կենտրոններ, որտեղ ծառայություն կստանան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաները և նրանց ընտանիքները և աջակցության հնարավորությունները կուղղվեն ընտանիքների ամրապնդմանը,

2. Կստեղծվեն ճգնաժամային աջակցության կենտրոններ Երևան, Գյումրի և Կապան քաղաքներում՝ արագ արձագանքելու ճգնաժամային իրավիճակներում հայտնված և անհապաղ տեղավորման կարիք ունեցող երեխաների և նրանց ընտանիքների կարիքներին,

3.Կստեղծվեն ուղեկցվող անկախ ապրելակերպի ծառայություններ՝ ուղղված 16-23 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող անձանց ինքնուրույն կյանք վարելու կարողությունների զարգացմանը:

Կզարգանան այընտրանքային խնամքի հնարավորությունները /որդեգրում, խնամատարություն, խնամակալություն/:

4.

 Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

  Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական      հարցերի նախարարության մասնագետների կողմից:

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծերի ընդունման արդյունքում ՝

Կապահովվի երեխաների հետագա կյանքի կամակերպումն ընտանիքում, կբարելավվի նրա կյանքի որակը, կնպաստի նրանց ինտեգրմանը հասարակություն, ինչպես նաև կապահովվի հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելումը:

4.         

 «ԵՐԵԽԱՅԻ՝ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆՆ ՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ 

Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 ՏԵՂԵԿԱՆՔ

«ԵՐԵԽԱՅԻ՝ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆՆ ՈՒ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2019-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԿԱՄ ԴՐԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ  կատարելու կամ նոր իրավական ակտեր  ընդունելու  անհրաժեշտություն չկա:

 

 

  • Քննարկվել է

    28.11.2019 - 13.12.2019

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1795

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Թումասյան

29.11.2019

Նախագծի վերաբերյալ առկա են հետևյալ հիմնական դիտարկումը՝ Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2019-2023 թվականների համալիր ծրագիրը պետք է նպատակ հետապնդի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ցանկացած երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը: Սակայն Նախագծի նպատակում, ինչպես նաև տարբեր այլ կետերում օգտագործվում է «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաների» ձևակերպումը: «և» շաղկապի կիրառումը դարձնում է պարտադիր վերը նշված երկու պայմանները և այս ծրագիրը կիրառելի դարձնում բացառապես հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ: հետևաբար, առաջարկվում է «և» շաղկապը չկիրառել, իսկ եթե կարիք կա շեշտադրելու հաշմանդամություն ունեցող երեխաների, դա նշվի «հատուկ ուշադրություն դարձնելով հաշմանդամություն ունեցող երեխաներին» ձևակերպմամբ և դրա հոլովաձևերով: Նախագծում առկա են նաև բովանդակային անճշտություններ և տառասխալներ:

Դավիթ Թումասյան

29.11.2019

Նախագծի վերաբերյալ առկա են հետևյալ հիմնական դիտարկումը՝ Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2019-2023 թվականների համալիր ծրագիրը պետք է նպատակ հետապնդի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ցանկացած երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը: Սակայն Նախագծի նպատակում, ինչպես նաև ռարբեր այլ կետերում օգտագործվում է «կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հաշմանդամություն ունեցող երեխաների» ձևակերպումը: «և» շաղկապի կիրառումը դարձնում է պարտադիր վերը նշված երկու պայմանները և այս ծրագիրը կիրառելի դարձնում բացառապես հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ: հետևաբար, առաջարկվում է «և» շաղկապը չկիրառել, իսկ եթե կարքի կա շեշտադրելու հաշմանդամություն ունեցող երեխաների, դա նշվի «հատուկ ուշադրություն դարձնելով հաշմանդամություն ունեցող երեխաներին» ձևակերպմամբ և դրա հոլովաձևերով: Նախագծում առկա են նաև բովանդակային անճշտություններ և տառասխալներ:

Տեսնել ավելին